ՀԱՊԿ-ում մնալն ու քննարկումներին լիարժեք վերադարձը ՀՀ-ի շահերից է բխում․ Գալուզին

Լուրեր

07.10.2026 | 12:01
Թրամփը հայտնել է, որ Պուտինի հետ հեռախոսազրույց կունենա Ռուսաստանում ժանտախտի իրավիճակի հետ կապված
07.10.2026 | 11:56
Գագիկ Ծառուկյանի 29 անշարժ, 488 շարժական գույքերի և 33 տրանսպորտային միջոցների նկատմամբ արգելանք է դրվել․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
07.10.2026 | 11:42
Հայաստանը պետք է տրամադրի անհետ կորած ադրբեջանցիների ճակատագրի վերաբերյալ ամբողջ տեղեկատվությունը․ Ալիև
07.10.2026 | 11:33
ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհուրդը միաձայն ընդունել է Հայաստանի հեղինակած բանաձևը
07.10.2026 | 11:20
Հայտնի է հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի կազմն ԱԱ-ում
07.10.2026 | 11:12
«Արմավիր» ՔԿՀ-ում դրոնով 6 բջջային հեռախոս է փորձ արվել փոխանցել
07.10.2026 | 11:02
2027 թ․ հունվարի 1-ից սոցփաթեթի ծրագիրն ավարտվում է․ փոփոխություններ և նոր հնարավորություններ. ՈՒՂԻՂ
07.10.2026 | 10:55
Մեսին գոլ ու 2 ասիստ է գրանցել Արգենտինայի հավաքականում հրաժեշտի խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 10:50
Լրտեսության կասկածանքով ձերբակալված Գերմանիայի հետախուզության նախկին ղեկավարը կարող էր տվյալները փոխանցել Ադրբեջանին․ Der Spiegel
07.10.2026 | 10:46
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավ հանձնվել է Ազգային պատկերասրահին
07.10.2026 | 10:36
Փաշինյանի ՌԴ այցը դեռ չի քննարկվում, Պուտինի հետ հանդիպում Թուրքմենստանում չի նախատեսվում․ Ուշակով
07.10.2026 | 10:29
Ժաննա Անդրեասյանը մեկնել է Թբիլիսի՝ մասնակցելու Հայաստանի մշակույթի օրերին
07.10.2026 | 10:15
Հայաստանի ներկայացուցիչները ադրբեջանցի և միջազգային փորձագետների հետ Լոնդոնում մասնակցել են աշխատաժողովի
07.10.2026 | 10:00
Ազգային ժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
07.10.2026 | 09:45
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 7-ի դրությամբ
Բոլորը

ՌԴ ԱԳ փոխնախարար Միխայիլ Գալուզինը «Իզվեստիա»-ին տված հարցազրույցում անդրադարձել է նաև Հայաստանի և ՀԱՊԿ-ի հարաբերություններին, մասնավորապես, հարցին՝ արդյո՞ք ժամանակի ընթացքում Երևանը կարող է կառույցից դուրս գալ։ Գալուզինը խոսել է Հայաստանի և հայ ժողովրդի անունից՝ բացատրելով, թե «որն է իրականում», ըստ ՌԴ-ի, հայկական շահը։

«Մենք ելնում ենք նրանից, որ ՀԱՊԿ-ում մնալը և վերադարձը լիարժեք խորհրդակցություններին, կառույցի շրջանակում քննարկումներին, համապատասխանում են, առաջին հերթին, Հայաստանի ժողովրդի և հայկական պետության շահերին։ Օբյեկտիվորեն, մեր կարծիքով, ՀԱՊԿ-ի մեխանիզմին այլընտրանք Հայաստանի անվտանգության ապահովման տեսանկյունից չի դիտարկվում»,- ասել է ռուս դիվանագետը։

Նա նշել է, թե ՀԱՊԿ անդամ երկրները միշտ բաց են եղել և մնում են Երևանին օգնություն ցուցաբերելու հարցում։

«Ժամանակին Հայաստանին առաջարկվել են և՛ ռազմատեխնիկական բնույթի մասնագիտացված կադրերի պատրաստման միջոցառումներ, և՛ ՀԱՊԿ դիտորդական առաքելության ուղարկում Հայաստանի և Ադրբեջանի սահմանային շրջաններ։ Բայց, ցավոք, այդ փուլում այդ գաղափարներն ու առաջարկները հավանության չարժանացան ու կյանքի չկոչվեցին»,- ասել է Գալուզինը։

Նա հույս է հայտնել, որ «ինչքան շուտ Երևանը հաղթահարի ՀԱՊԿ-ի հետ կապված իր կասկածները և վերադառնա կառուցողական, արդյունավետ և բովանդակալից քննարկումներին կազմակերպության օրակարգային հարցերի քաղաքական և փորձագիտական ​​մակարդակներում, այնքան լավ»։