ԱՄՆ Կոնգրեսում հայտարարվել է ԱՄՆ-ի «անվտանգությանը լուրջ սպառնալիքի» մասին

Լուրեր

07.10.2026 | 12:01
Թրամփը հայտնել է, որ Պուտինի հետ հեռախոսազրույց կունենա Ռուսաստանում ժանտախտի իրավիճակի հետ կապված
07.10.2026 | 11:56
Գագիկ Ծառուկյանի 29 անշարժ, 488 շարժական գույքերի և 33 տրանսպորտային միջոցների նկատմամբ արգելանք է դրվել․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
07.10.2026 | 11:42
Հայաստանը պետք է տրամադրի անհետ կորած ադրբեջանցիների ճակատագրի վերաբերյալ ամբողջ տեղեկատվությունը․ Ալիև
07.10.2026 | 11:33
ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհուրդը միաձայն ընդունել է Հայաստանի հեղինակած բանաձևը
07.10.2026 | 11:20
Հայտնի է հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի կազմն ԱԱ-ում
07.10.2026 | 11:12
«Արմավիր» ՔԿՀ-ում դրոնով 6 բջջային հեռախոս է փորձ արվել փոխանցել
07.10.2026 | 11:02
2027 թ․ հունվարի 1-ից սոցփաթեթի ծրագիրն ավարտվում է․ փոփոխություններ և նոր հնարավորություններ. ՈՒՂԻՂ
07.10.2026 | 10:55
Մեսին գոլ ու 2 ասիստ է գրանցել Արգենտինայի հավաքականում հրաժեշտի խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 10:50
Լրտեսության կասկածանքով ձերբակալված Գերմանիայի հետախուզության նախկին ղեկավարը կարող էր տվյալները փոխանցել Ադրբեջանին․ Der Spiegel
07.10.2026 | 10:46
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավ հանձնվել է Ազգային պատկերասրահին
07.10.2026 | 10:36
Փաշինյանի ՌԴ այցը դեռ չի քննարկվում, Պուտինի հետ հանդիպում Թուրքմենստանում չի նախատեսվում․ Ուշակով
07.10.2026 | 10:29
Ժաննա Անդրեասյանը մեկնել է Թբիլիսի՝ մասնակցելու Հայաստանի մշակույթի օրերին
07.10.2026 | 10:15
Հայաստանի ներկայացուցիչները ադրբեջանցի և միջազգային փորձագետների հետ Լոնդոնում մասնակցել են աշխատաժողովի
07.10.2026 | 10:00
Ազգային ժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
07.10.2026 | 09:45
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 7-ի դրությամբ
Բոլորը

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի հետախուզության հանձնաժողովի նախագահ, հանրապետական Մայք Թերներն ասել է, թե հանձնաժողովը Կոնգրեսի անդամներին տեղեկատվություն է տրամադրել Միացյալ Նահանգների «ազգային անվտանգությանը սպառնացող լուրջ վտանգի» մասին։ Լրատվամիջոցների աղբյուրների համաձայն՝ այս սպառնալիքը կապված է Ռուսաստանի և տիեզերքում միջուկային զենքի հնարավոր տեղակայման հետ, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։

«Ես խնդրում եմ նախագահ Բայդենին գաղտնազերծել այս սպառնալիքի հետ կապված բոլոր տեղեկությունները, որպեսզի Կոնգրեսը, վարչակազմը և մեր դաշնակիցները կարողանան բաց քննարկել այս սպառնալիքին արձագանքելու համար անհրաժեշտ գործողությունները»,- ասել է Թերները՝ չտրամադրելով լրացուցիչ տեղեկություններ:

Միևնույն ժամանակ, ըստ պաշտոնյաների, ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների համար ուղղակի և անմիջական սպառնալիք չկա:
Որոշ ամերիկյան լրատվամիջոցներ, հղում անելով անանուն պաշտոնյաների, ենթադրություն էին հայտնել, որ Թերները՝ Ուկրաինային հրատապ օգնություն տրամադրելու կողմնակիցը, աղմուկ է բարձրացրել, այդ թվում՝ Ներկայացուցիչների պալատին ստիպելու համար ընդունել այս օգնության համար բազմամիլիարդանոց հատկացումների մասին օրինագիծը:

Մինչ այս, Մայք Թերները նամակ է ուղարկել կոնգրեսականներին՝ որպես հրատապ մտահոգություն նշելով «ապակայունացնող օտարերկրյա ռազմական հնարավորությունները»: Նամակում ասվում է, որ Ներկայացուցիչների պալատի հետախուզության հանձնաժողովը փետրվարի 13-ին քվեարկել է օրենսդիրներին տվյալ հարցի վերաբերյալ որոշակի տեղեկատվության հասանելիություն տրամադրելու օգտին, և օրենսդիրներին ժամանակ է տվել մինչև ուրբաթ՝ այն վերանայելու համար:

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը հրաժարվել է մեկնաբանել սպառնալիքների բնույթը, սակայն ասել է, որ զարմացած է Թերների՝ հայտարարություն տարածելու որոշումից, քանի որ ծրագրում էր հինգշաբթի հանդիպել Կոնգրեսի առաջնորդների հետ:

«Ես մի փոքր զարմացած եմ, որ կոնգրեսական Թերներն այսօր հրապարակային հայտարարություն արեց ծրագրված հանդիպումից առաջ, որտեղ մենք բոլորս կհանդիպենք մեր հետախուզության և պաշտպանության փորձագետների հետ», – ասել է Սալիվանը ճեպազրույցում:

ABC News-ը, վկայակոչելով երկու աղբյուրի, հայտնում է, որ խոսքը, հնարավոր է, ՌԴ-ի կողմից տիեզերքում միջուկային զենքի տեղակայման սպառնալիքի մասին է՝ պարզաբանելով՝ ոչ թե տիեզերքից միջուկային ռմբակոծման, այլ արբանյակների դեմ այդ զենքերի հնարավոր կիրառման համար։

Ռուսական կողմը դեռևս չի մեկնաբանել ամերիկյան լրատվամիջոցների հաղորդագրությունները։