Wizz Air-ի ինքնաթիռը ռումբի մասին հաղորդման պատճառով վերադարձել է Քութաիսիի օդանավակայան

Լուրեր

22.07.2026 | 23:29
СHP-ի նկատմամբ ճնշումների ֆոնին՝ Թուրքիայի ընդդիմության առաջնորդը հայտնել է նոր կուսակցություն ստեղծելու մասին
22.07.2026 | 23:22
Հայ հրաձիգները ևս մեկ ոսկե մեդալ նվաճեցին ԱԱ-ում
22.07.2026 | 23:17
Իտալական շուկա հայկական արտադրանքի մուտքը՝ հայ-իտալական քննարկումների օրակարգում
22.07.2026 | 23:06
Էլեկտրամատակարարման ընդհատումներ Երևանում ու մարզերում
22.07.2026 | 23:05
Ֆրանսիայում մահացել է Էփշթեյնի համար աղջիկներ, ենթադրյալ, հավաքագրողը
22.07.2026 | 22:52
Ժաննա Անդրեասյանը շնորհավորել է Եվրոպայի չեմպիոն դարձած մինչև 16 տարեկանների բասկետբոլի հավաքականին
22.07.2026 | 22:41
Հայաստանի և Փարիզի միջև համագործակցության ընդլայնման հարցերը քննարկվել են քաղաքապետարանում
22.07.2026 | 22:32
Բաքուն համագործակցում է Կիևի հետ հակառուսական պատժամիջոցների պահպանման հարցով․ Ուկրաինայի դեսպան
22.07.2026 | 22:19
43 մլն դրամ՝ «Մերիդիան»-ի հարակից 4000 քմ տարածքի ասֆալտապատման համար․ աշխատանքները պետք է ավարտին հասցվեն մինչև հոկտեմբեր
22.07.2026 | 22:10
Էջմիածնում բնակարանային գողության կասկածանքով 29-ամյա երիտասարդ է ձերբակալվել
22.07.2026 | 21:59
OpenAI-ի ԱԲ նոր մոդելները վերահսկողությունից դուրս են եկել և հաքերային հարձակում իրականացրել
22.07.2026 | 21:48
Ռազմական ակադեմիայում տեղի է ունեցել հրամանատարաշտաբային ինստիտուտի շրջանավարտների ավարտական միջոցառումը
22.07.2026 | 21:37
ԿԸՀ-ն պարզաբանել է Նարեկ Կարապետյանին ազատությունից զրկելու վերաբերյալ դատախազության միջնորդության որոշումը
22.07.2026 | 21:26
Արարատում 2 համայնքային հողամաս անհատույց կփոխանցվի «ՄԼ Մայնինգ»-ին․ ընկերությունը կկառուցի 198 բնակարան, 48-ը կհանձնի համայնքին
22.07.2026 | 21:15
Նարեկ Կարապետյանին մեղադրանք առաջադրվեց․ գլխավոր դատախազը կգնա՞ խորհրդարան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Վրացական Քութաիսիի միջազգային օդանավակայանի ղեկավարությունն այսօր որոշում է կայացրել թռիչքի օդանավակայան վերադարձնել դեպի Բարսելոն չվերթն իրականացնող ինքնաթիռը, փոխանցում է Գրուզիա օնլայնը։

«Պատճառն ավիաընկերության կողմից օդանավում պայթուցիկի հավանական առկայության մասին տեղեկությունն էր, որի հիման վրա անձնակազմը որոշել է վերադարձնել չվերթը Քութայիսիի օդանավակայան։ Բոլոր համապատասխան ծառայությունները մոբիլիզացվել են և աշխատում են տեղում»,- ասված է օդանավակայանի ֆեյսբուքյան պաշտոնական էջում հրապարակված հաղորդագրության մեջ։

Wizz Air-ի ինքնաթիռն Քութաիսիից օդ է բարձրացել ժամը 12:45-ին։ Flightradar24 պորտալի փոխանցմամբ՝ ինքնաթիռը փոխել է ուղղությունը, երբ գտնվել է Վրաստանի սևծովյան ափի մոտ։

Ինքնաթիռում եղել է Ազատություն ռադիոկայանի վրացական ծառայության լրագրողներից մեկը։ Նրա խոսքով՝ անձնակազմի անդամները խնդրել են ուղևորներին անհապաղ լքել ինքնաթիռը՝ հնարավորություն չտալով անգամ իրենց հետ տանել ուղեբեռը։