ԲՏԱ նախարարը ՏՀՏ ոլորտի ներկայացուցիչների հետ քննարկել է ոլորտի զարգացմանն ուղղված օրենսդրական բարեփոխումները

Լուրեր

06.10.2026 | 23:28
Կենսաչափական տվյալները պետության ինքնիշխան և ամբողջական լիազորության ներքո են, մասնավորը չունի հասանելիություն տվյալների բազային․ ՆԳՆ
06.10.2026 | 23:14
Դեսպան Մկրտչյանը Վաշինգտոնում հյուրընկալել է Նոբելյան մրցանակի դափնեկիր Քայլաշ Սաթյարթիին
06.10.2026 | 22:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.10.2026 | 22:37
Թարմացվել է Ադրբեջանում քաղբանտարկյալների ցուցակը․ դրանում ներառված է 322 անձ
06.10.2026 | 22:22
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
06.10.2026 | 22:08
Եթե ասենք` գերի տվեք, որ զինվորին տանք, վաղը մեզնից զինվոր անցնի, ո՞ւմ ենք տալու. Փաշինյանն առաջին անգամ խոսեց ՀՀ ներթափանցած ադրբեջանցի զինվորի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 22:00
Ինչո՞ւ ՌԴ-ն չօգնեց ՀՀ-ին, ի՞նչ եղավ Արցախի հետ․ զրույց Արմեն Գրիգորյանի հետ՝ պաշտոնը թողնելուց հետո․ ՏԵՍՆՅՈՒԹ
06.10.2026 | 21:45
Հայկ Սարգսյանը հեռացվել է ՔՊ-ից
06.10.2026 | 21:30
Գերմանիայի ԱԳ նախարարը զգուշացրել է Վրաստանի, Մոլդովայի և Բալթյան երկրների համար Ռուսաստանի սպառնալիքի մասին
06.10.2026 | 21:16
Ավանեսյանը այցելել է Շաքիում վիրավորված Անի Ավետիսյանի ընտանիքին
06.10.2026 | 21:03
24 ժամ ջուր չի լինի Դիլիջանի մի շարք հասցեներում
06.10.2026 | 20:50
ՌԴ-ի, Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածություններն արդիական են նաև հիմա․ ՌԴ ԱԳՆ
06.10.2026 | 20:38
Հայաստանն իսկապես մեծ քայլերով շարժվում է դեպի ԵՄ․ Մարթա Կոս․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 20:30
Մոսկվան հայտարարել է, որ դաշնակցային հարաբերությունների վերանայումը կարող է հանգեցնել Հայաստանի համար ռուսական գազի արտոնյալ գնի կորստի
06.10.2026 | 20:22
Հ1–ի գործադիր տնօրենն ու տեղակալը կարգապահական տույժի կենթարկվեն Թաթայի համերգի ցուցադրման համար
Բոլորը

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը փետրվարի 8-ին հանդիպում է ունեցել տեխնոլոգիական ընկերությունների ներկայացուցիչների հետ․ տեղեկացնում են գերատեսչությունից։

Սա նախարար Մխիթար Հայրապետյանի՝ նման ձևաչափով անցկացված առաջին հանդիպումն էր տեխնոլոգիական համայնքը ներկայացնող ընկերությունների, վերազգային կազմակերպությունների և միությունների հետ:

Մխիթար Հայրապետյանն անդրադարձել է տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաների (ՏՀՏ), բարձր տեխնոլոգիաների (ԲՏ) ոլորտների զարգացման խթանմանն ու աջակցությանն ուղղված գործնական քայլերի անհրաժեշտությանը՝ կարևորելով մտքերի փոխանակումը նշված ձևաչափով և հույս հայտնելով, որ տեխնոլոգիական համայնքի ներկայացուցիչների հետ համագործակցությունը շարունակական է լինելու:

Նախարարի գլխավորությամբ տեղի ունեցած հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանում ՏՏ ոլորտի զարգացման խթանման և ԲՏ ոլորտի զարգացման մասին օրենքի նախագծերի նախնական տարբերակները, որոնք կազմվել են ոլորտային ընկերությունների համատեղ ջանքերով և միջազգային կազմակերպությունների աջակցությամբ:

Մխիթար Հայրապետյանը ներկայացրել է օրենսդրական փաթեթի մշակման և ընդունման քայլերի հաջորդականությունը՝ նշելով, որ քննարկումից և մշակումից հետո օրինագծերը ներկայացվելու են փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գրասենյակ:

«Ինչպես գիտեք՝ վաղուց արդեն հանրային տարատեսակ ընկալումներում հարցադրումներ են լինում, թե ինչու է պետությունն առանձնահատուկ վերաբերմունք ցուցաբերում տնտեսության այս կամ այն ճյուղին: Շատ կարևոր է ցույց տալ, որ ոլորտի զարգացումը, ոլորտում ավելի ու ավելի շատ ռեսուրսների կենտրոնացումը բխում է յուրաքանչյուր քաղաքացու շահերից», – նշել է նախարարը:

Օրինագծերի աշխատանքային տարբերակները մշակելիս՝ հեղինակներն ուսումնասիրել են Հայաստանի ՏՏ և ԲՏ ոլորտների զարգացման դինամիկան, տնտեսական ցուցանիշները, ոլորտի շրջանառությունն ու ներուժը, տնտեսական ընդհանուր միջավայրը՝ դիտարկելով առաջարկվող տնտեսական ազդեցության տարբեր սցենարներ: Նախագիծը նաև տալիս է բարձր տեխնոլոգիական ոլորտի սահմանումը՝ ներառում է ՏՏ և ինժեներական ոլորտները:

Հանդիպման մասնակիցները ներկայացրել են իրենց տեսակետներն առաջարկվող նախագծի վերաբերյալ, հնչել են տարբեր կարծիքներ: Ուշադրություն է հատկացվել նաև գիտահետազոտական աշխատանք իրականացնող ըներությունների խրախուսման, մասնագիտական կրթության խթանման և ուղեղների արտահոսքի և ներհոսքի հարցերին:

Նշվել է, որ առաջիկայում նախարարին է ներկայացվելու ՏՏ և ԲՏ ոլորտների զարգացման խթանմանն ուղղված օրինագծերի մի քանի սցենար, որոնք ներառելու են շահագրգիռ բոլոր կողմերի, այդ թվում՝ տեխնոլոգիական համայնքի և այլ գերատեսչությունների կարծիքները: