Զախարովան քննադատել է Ադրբեջանի նախագահական ընտրությունների վերաբերյալ ԵԱՀԿ-ի զեկույցը

Լուրեր

07.10.2026 | 16:42
«Հրաշք այգի» ռեստորանային համալիրից 2 գորշ արջի տեղափոխվել են ապաստարան
07.10.2026 | 16:30
ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանը՝ ՈՒՂԻՂ
07.10.2026 | 16:20
Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիան կանցկացնի «Սամուրայ» մրցաշարը
07.10.2026 | 16:15
Գարեգին Բ-ն իրավաբանների ու սահմանադրագետների հետ քննարկել է եկեղեցուն առնչվող նախաձեռնությունները
07.10.2026 | 16:04
Ադրբեջանն Ուկրաինային հերթական մարդասիրական օգնությունն է ուղարկել
07.10.2026 | 16:00
2-րդ դասարանի աշակերտուհուն ծեծելու դեպքով ուսուցչուհուն ձերբակալելու որոշում է կայացվել
07.10.2026 | 15:51
Բաքուն արձագանքել է Գերմանիայի հետախուզության նախկին ղեկավարի՝ Ադրբեջանի հետ կապ ունենալու մասին լուրերին
07.10.2026 | 15:44
ԱՄՆ-ում մահապատժի ընթացքում ողջ մնացած կինը գիտակցության է եկել
07.10.2026 | 15:34
Գագիկ Խաչատրյանի փաստաբանական խումբը պնդում է՝ 70 կտավներից մի մասը ընտանիքի անդամների սեփականությունն է, դրանք ցուցադրելը խախտում է նրանց իրավունքները
07.10.2026 | 15:26
«Ռոսատոմը» հաստատել է՝ հայկական ԱԷԿ-ը մինչև 2031 թվականը պատրաստ կլինի անվտանգ շահագործման
07.10.2026 | 15:18
Ահազանգ. «Գուստավ» ռեստորանի մենեջերը թաքնված տեսախցի՞կ է տեղադրել աղջիկների զուգարանում
07.10.2026 | 15:10
ՀՀ-ում հրթիռների արտադրության հարցի քննարկում Դելիի հետ՝ ըստ ԶԼՄ-ի // Երևանում փակ փողոցներ կլինեն․ ԼՈՒՐԵՐ
07.10.2026 | 15:08
Վինչենցո Մոնտելան կհեռացվի Թուրքիայի հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնից
07.10.2026 | 15:00
Հայտարարվել են քիմիայի ոլորտում Նոբելյան մրցանակի դափնեկիրները
07.10.2026 | 14:54
«Էրեբունի-Երևան 2808»-ի միջոցառումներով պայմանավորված մի շարք փողոցներ կփակվեն
Բոլորը

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, առաջ անցնելով Բաքվի իր գործընկերներից, քննադատել է ԵԱՀԿ դիտորդական առաքելության զեկույցը Ադրբեջանում փետրվարի 7-ին տեղի ունեցած արտահերթ նախագահական ընտրությունների վերաբերյալ։

«Ես ուղղակի ապշած և ցնցված էի ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի (ԺՀՄԻԳ) արձագանքից, նրանք պաշտոնական հայտարարություն են տարածել  Ադրբեջանում ընտրությունների արդյունքների վերաբերյալ։ Նրանք մի կողմից ընդունում են, որ ընտրությունները կազմակերպված են արդյունավետ, մյուս կողմից ասում են, որ Ադրբեջանի նախագահական ընտրություններին մասնակցած թեկնածուները բավարար նախանձախնդրություն չեն ցուցաբերել՝ ցույց տալու, որ ունեն իրենց օրակարգը։ Այսինքն՝ դարձյալ ընտրությունները չեն, որ ձեզ դուր չեն գալիս, այլ ընտրությունների արդյունքը։ Դա է խնդիրը»,- ասել է Զախարովան։

Նա նշել է, որ ԵԱՀԿ-ն չի լսել պետության համար չափազանց կարևոր պահին հասարակության կոնսոլիդացման մասին, ինչը նշանակում է, որ նրանք պատկերացում չեն ունեցել՝ ինչպես դիտարկել ընտրությունները։

Նշենք, որ նախօրեին ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության ներկայացուցիչները Բաքվում կայացած մամուլի ասուլիսում ներկայացրել էին ընտրությունների նախնական դիտարկումները։ Ըստ դիտորդների՝ արտահերթ նախագահական ընտրություններն անցել են սահմանափակ միջավայրում, և թեև ընտրությունների նախապատրաստական ​​աշխատանքներն արդյունավետ կառավարվել են, սակայն դրանք աչքի են ընկել քաղաքական այլընտրանքների բացակայությամբ, լրջագույն ընտրախախտումներով։

«Ընտրությունների օրը դիտորդներն արձանագրել են լուրջ խախտումներ՝ հիմնականում քվեարկության գաղտնիության, բազմակի քվեարկության դեմ երաշխիքների բացակայության, քվեաթերթիկների լցոնումների և այլն։ Սա լուրջ հարցեր է առաջացրել քվեաթերթիկների հաշվարկի ամբողջականության վերաբերյալ»,- ասել էր ԵԱՀԿ ԽՎ պատվիրակության ղեկավար Դանիելա Դե Ռիդերը։

Ուշագրավ է, որ պաշտոնական Բաքուն դեռևս չի արձագանքել ԵԱՀԿ զեկույցին։

Էմմա Չոբանյան