Նոր Արեշ փողոցում տեղի ունեցած պայթյունի դեպքով նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում նշանակվել և իրականացվում է համալիր փորձաքննություն

Լուրեր

06.10.2026 | 23:28
Կենսաչափական տվյալները պետության ինքնիշխան և ամբողջական լիազորության ներքո են, մասնավորը չունի հասանելիություն տվյալների բազային․ ՆԳՆ
06.10.2026 | 23:14
Դեսպան Մկրտչյանը Վաշինգտոնում հյուրընկալել է Նոբելյան մրցանակի դափնեկիր Քայլաշ Սաթյարթիին
06.10.2026 | 22:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.10.2026 | 22:37
Թարմացվել է Ադրբեջանում քաղբանտարկյալների ցուցակը․ դրանում ներառված է 322 անձ
06.10.2026 | 22:22
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
06.10.2026 | 22:08
Եթե ասենք` գերի տվեք, որ զինվորին տանք, վաղը մեզնից զինվոր անցնի, ո՞ւմ ենք տալու. Փաշինյանն առաջին անգամ խոսեց ՀՀ ներթափանցած ադրբեջանցի զինվորի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 22:00
Ինչո՞ւ ՌԴ-ն չօգնեց ՀՀ-ին, ի՞նչ եղավ Արցախի հետ․ զրույց Արմեն Գրիգորյանի հետ՝ պաշտոնը թողնելուց հետո․ ՏԵՍՆՅՈՒԹ
06.10.2026 | 21:45
Հայկ Սարգսյանը հեռացվել է ՔՊ-ից
06.10.2026 | 21:30
Գերմանիայի ԱԳ նախարարը զգուշացրել է Վրաստանի, Մոլդովայի և Բալթյան երկրների համար Ռուսաստանի սպառնալիքի մասին
06.10.2026 | 21:16
Ավանեսյանը այցելել է Շաքիում վիրավորված Անի Ավետիսյանի ընտանիքին
06.10.2026 | 21:03
24 ժամ ջուր չի լինի Դիլիջանի մի շարք հասցեներում
06.10.2026 | 20:50
ՌԴ-ի, Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածություններն արդիական են նաև հիմա․ ՌԴ ԱԳՆ
06.10.2026 | 20:38
Հայաստանն իսկապես մեծ քայլերով շարժվում է դեպի ԵՄ․ Մարթա Կոս․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 20:30
Մոսկվան հայտարարել է, որ դաշնակցային հարաբերությունների վերանայումը կարող է հանգեցնել Հայաստանի համար ռուսական գազի արտոնյալ գնի կորստի
06.10.2026 | 20:22
Հ1–ի գործադիր տնօրենն ու տեղակալը կարգապահական տույժի կենթարկվեն Թաթայի համերգի ցուցադրման համար
Բոլորը

Երևան քաղաքի Նոր Արեշ փողոցում փետրվարի 5-ին տեղի ունեցած պայթյունի դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթով ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ում նշանակված համալիր պայթյունատեխնոլոգիական, պայթյունատեխնիկական, հրդեհատեխնիկական, ճարտարագիտատեխնիկական, շինարարատեխնիկական և ապրանքագիտական հանձնաժողովային փորձաքննության շրջանակներում, քրեական վարույթի համար նշանակություն ունեցող մի շարք հանգամանքների՝ այդ թվում պայթյունի օջախի, պայթյունի մեխանիզմի և առաջացման պատճառի պարզման նպատակով իրականացվում են բազմակողմանի հետազոտություններ․ տեղեկացնում են ՀՀ ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ից։

Հաշվի առնելով դեպքի առանձնահատկությունները, փորձաքննությունների կատարմանը ներգրավվել են Բյուրոյի համապատասխան բնագավառների առաջատար փորձագետները, դեպքի վայրում կատարվել են անհրաժեշտ փորձագիտական ծավալուն հետազոտություններ՝ նաև նորարարական գերժամանակակից տեխնիկական միջոցների կիրառմամբ:

Մասնավորապես գործարկվել է դեպքի վայրի հետազոտման համար կիրառվող լազերային սկանավորման գերժամանակակից եզակի սարքավորումային համալիրը, ինչը հնարավորություն է տալիս բարձր ճշգրտությամբ արձանագրել դեպքի վայրի իրադրությունը, ստանալ պայթյունի հետևանքների ամբողջական պատկերները և անհրաժեշտ բոլոր ճշգրիտ չափային տվյալները նաև 3D ձևաչափով՝ ապահովելով փորձագիտական հավաստի արդյունքներ:

Նման բազմակողմանի հետազոտությունների մանրակրկիտ և լիարժեք իրականացումը կարևոր է ոչ միայն վարույթի համար նշանակություն ունեցող հանգամանքների պարզման նպատակով, այլ նաև կանխարգելիչ միջոցառումների իրականացման առումով՝ նմանօրինակ դեպքերի առաջացման հնարավոր պատճառների լիարժեք բացահայտման և վերլուծության համատեքստում: