Պեսկովը հայտարարել է, որ Թուրքիա Պուտինի այցը դեռ համաձայնեցվում է

Լուրեր

06.10.2026 | 23:28
Կենսաչափական տվյալները պետության ինքնիշխան և ամբողջական լիազորության ներքո են, մասնավորը չունի հասանելիություն տվյալների բազային․ ՆԳՆ
06.10.2026 | 23:14
Դեսպան Մկրտչյանը Վաշինգտոնում հյուրընկալել է Նոբելյան մրցանակի դափնեկիր Քայլաշ Սաթյարթիին
06.10.2026 | 22:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.10.2026 | 22:37
Թարմացվել է Ադրբեջանում քաղբանտարկյալների ցուցակը․ դրանում ներառված է 322 անձ
06.10.2026 | 22:22
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
06.10.2026 | 22:08
Եթե ասենք` գերի տվեք, որ զինվորին տանք, վաղը մեզնից զինվոր անցնի, ո՞ւմ ենք տալու. Փաշինյանն առաջին անգամ խոսեց ՀՀ ներթափանցած ադրբեջանցի զինվորի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 22:00
Ինչո՞ւ ՌԴ-ն չօգնեց ՀՀ-ին, ի՞նչ եղավ Արցախի հետ․ զրույց Արմեն Գրիգորյանի հետ՝ պաշտոնը թողնելուց հետո․ ՏԵՍՆՅՈՒԹ
06.10.2026 | 21:45
Հայկ Սարգսյանը հեռացվել է ՔՊ-ից
06.10.2026 | 21:30
Գերմանիայի ԱԳ նախարարը զգուշացրել է Վրաստանի, Մոլդովայի և Բալթյան երկրների համար Ռուսաստանի սպառնալիքի մասին
06.10.2026 | 21:16
Ավանեսյանը այցելել է Շաքիում վիրավորված Անի Ավետիսյանի ընտանիքին
06.10.2026 | 21:03
24 ժամ ջուր չի լինի Դիլիջանի մի շարք հասցեներում
06.10.2026 | 20:50
ՌԴ-ի, Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածություններն արդիական են նաև հիմա․ ՌԴ ԱԳՆ
06.10.2026 | 20:38
Հայաստանն իսկապես մեծ քայլերով շարժվում է դեպի ԵՄ․ Մարթա Կոս․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 20:30
Մոսկվան հայտարարել է, որ դաշնակցային հարաբերությունների վերանայումը կարող է հանգեցնել Հայաստանի համար ռուսական գազի արտոնյալ գնի կորստի
06.10.2026 | 20:22
Հ1–ի գործադիր տնօրենն ու տեղակալը կարգապահական տույժի կենթարկվեն Թաթայի համերգի ցուցադրման համար
Բոլորը

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Թուրքիա այցի համաձայնեցումը շարունակվում է, հստակ ժամկետներ դեռ չկան։ Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, գրում է ՏԱՍՍ-ը։

«Այն դեռ որոշված չէ։ Իսկապես, այցը քննարկված է, կա ըմբռնում, և մենք դրան պատրաստվում ենք։ Իսկապես, նախապատրաստական ​​աշխատանքներ են տարվում այս այցի համար, մենք անհամբեր սպասում ենք դրան։ Հաշվի առնելով մեր ընտրական ցիկլը և Թուրքիայի նախագահի զբաղված աշխատանքային գրաֆիկը՝ երբ այդ ժամկետները համաձայնեցվեն, մենք մեր գործընկերների հետ միասին կհայտարարենք դրա մասին»,- ասել է Կրեմլի ներկայացուցիչը։

Նշենք, որ Անկարայում իր դիվանագիտական աղբյուրին վկայակոչելով՝ ՌԻԱ Նովոստիին հայտնել էր, որ փետրվարին նախատեսված Պուտինի այցը հետաձգվել է։

«Երկու երկրներում ընտրական ցիկլի հետ կապված, ինչպես գիտեք՝ Թուրքիայում անցկացվելու են ՏԻՄ ընտրություններ, իսկ Ռուսաստանում՝ նախագահական, որոշվել է (Պուտինի) այցը հետաձգել, նախնական տվյալներով՝ ապրիլի վերջ-մայիսի սկիզբ»,- ասել էր գործակալության զրուցակիցը:

Ավելի վաղ ռուսական և թուրքական դիվանագիտական աղբյուրներն ու միջազգային լրատվամիջոցները հայտնում էին, որ Պուտինի այցը Թուրքիա տեղի կունենա փետրվարի 12-ին։ Այն, որ այցը լինելու է փետրվարին, հայտնել էր նաև ՌԴ նախագահի արտաքին հարաբերությունների հարցերով օգնական Յուրի Ուշակովը։

Օրերս էլ հարցազրույցում Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանը թուրքական A Haber-ի հետ հարցազրույցում հաստատել էր Վլադիմիր Պուտինի մոտալուտ այցը երկիր՝ չհայտարարելով ստույգ ամսաթիվը։ Նա նշել էր, որ բանակցությունների օրակարգում են լինելու էներգետիկան, պատերազմը Գազայում, Սևծովյան առևտրային ուղիները և Սիրիան։

Էմմա Չոբանյան