Մեծ Բրիտանիայի օֆշորային սեփականության ռեգիստրը բացահայտել է նախկին նախագահ Արմեն Սարգսյանի ընտանիքին պատկանող շքեղ գույքը

Լուրեր

12.12.2024 | 16:28
Մեծ Բրիտանիայում նոր հակադրոնային լազեր են փորձարկել
12.12.2024 | 16:16
Եթե Ամուլսարի ղեկավարների և բանկերի բանակցությունները հաջող ընթանան, բանկերը ֆինանսավորում կտան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.12.2024 | 16:07
Ադրբեջանի ՊՆ ղեկավարը խոսել է հայ-ադրբեջանական սահմանի իրավիճակից և դժգոհել ՀՀ սպառազինումից
12.12.2024 | 15:55
Մեքենան վարում էր ոչ սթափ վիճակում, չուներ վարորդական իրավունք․ ՆԳՆ
12.12.2024 | 15:47
Պենտագոնը հայտարարել է, որ Սիրիայում քրդական ուժերի հետ համագործակցությունը շարունակվում է
12.12.2024 | 15:32
ԼՂ-ից բռնի տեղահանված ՄԿՈւ հաստատությունների սովորողներն ուսման վարձի փոխհատուցում կստանան
12.12.2024 | 15:20
Հարավային Կորեայի նախագահը խոստացել է «պայքարել մինչև վերջ»
12.12.2024 | 15:09
ՏԿԵ նախարարը չբացառեց, որ Փարաքարում էլ կարող է փրայմերիզի մոդելը կիրառվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.12.2024 | 15:00
Բայրամովը՝ պայմանագրի 2 չհամաձայնեցված կետերի մասին, Շիրակի մարզպետը լքեց պաշտոնը․ ԼՈՒՐԵՐ
12.12.2024 | 14:51
Բաքուն հայտարարել է, թե «Ասադի ռեժիմն Ադրբեջանի համար խնդիրներ է ստեղծել միջազգային կազմակերպություններում»
12.12.2024 | 14:42
Գյումրիում ՔՊ-ն ցածր վարկանիշ չունի, 2021-ի ընտրությունները բարձր վարկանիշի մասին էին. Խուդաթյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.12.2024 | 14:33
Բացվել է «Երեկ և այսоր. Ժակ դը Մորգանի հետքերով» հայ-ֆրանսիական միջազգային ցուցահանդեսը
12.12.2024 | 14:23
Թրամփը Սի Ցզինպինին հրավիրել է իր երդմնակալությանը․ CBS News
12.12.2024 | 14:12
Ստորագրվել է Հայաստան-Իտալիա պաշտպանական համագործակցության 2025 թվականի ծրագիրը․ ՀՀ ՊՆ
12.12.2024 | 14:04
ԱՄՆ-ը զգուշացրել է ՌԴ-ի կողմից «Օրեշնիկ»-ով նոր հարձակման հավանականության մասին
Բոլորը

Թեմզա գետի հյուսիսային ափի Չեյն Ուոք փողոցը Լոնդոնի մեծահարուստներից շատերի բնակավայրն է: Ժամանակին այնտեղ են ապրել «Ջեյմս Բոնդի» հեղինակ Յան Ֆլեմինգը, ինչպես նաև Rolling Stones հանրահայտ խմբի երկու անդամ: Հայաստանից OCCRP-ի գործընկեր «Հետքը» 2018 թվականին բացահայտել էր այս շքեղ թաղամասի այլ բնակիչների։ Այն ժամանակ Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանի կինն ու որդիները գրանցված էին այդտեղ հինգ հարկանի աղյուսե մի առանձնատանը: Գույքի իրական սեփականությունը թաքնված էր Բրիտանական Վիրջինյան կղզիներում գրանցված անհայտ օֆշորային ընկերության հետևում:

OCCRP-ն գրում է, որ լրագրողները հայտնաբերել են այդ ընկերության անունը: Համատեղ հետաքննությունն իրականացրել են «Հետք»-ի , «Սիվիլնեթ»-ի և «EVN report»-ի լրագրողները։ Փաստաթղթով առանձնատան սեփականատերն Արմեն Սարգսյանի քույրն է՝ Կարինե Սարգսյանը։ Տարբեր օֆշորային ընկերությունների միջոցով նա նաև ունի չորս լոնդոնյան սեփականություն, որոնց արժեքը տասնյակ միլիոն ֆունտ է գնահատվում:

Տարիներ շարունակ այս հինգ ընկերությունների սեփականությունը թաքցվում էր հանրության աչքից, սակայն 2022 թվականին Մեծ Բրիտանիան օրենք է ընդունել, որով օֆշորային ընկերությունները, որոնք երկրում սեփականություն ունեն, պահանջում են հայտարարել իրենց իրական սեփականատերերին, ինչը լրագրողներին հնարավորություն է տվել պարզել, որ Կարինե Սարգսյանը նշված է որպես սեփականատեր: Սարգսյանի երկու որդիները նույնպես նշված են եղել որպես «զգալի ազդեցության կամ վերահսկողության» տեր անձինք։

«Թափանցիկության նոր կանոնները լույս են սփռում, թե ինչպես աշխարհի քաղաքական առաջնորդները, այդ թվում՝ կառավարման լուրջ խնդիրներ ունեցող երկրների առաջնորդները, գաղտնի օֆշորային ընկերությունների միջոցով մեծ թվով անշարժ գույքեր ունեն Մեծ Բրիտանիայում»,- OCCRP-ին ասել է Transparency International UK-ի՝ Պետությունների և տարածաշրջանների ծրագրերի ղեկավար Ջուլիեթ Սվանը։

Գույքերի վերաբերյալ մեկնաբանություն տալու հարցմանն ի պատասխան՝ Արմեն Սարգսյանն ասել է, որ 90-ականներին, երբ առաջին անգամ պետական ծառայության է անցել, որոշում է կայացրել «ծրագրերի և տեսախաղերի ստեղծմամբ վաստակած հարստությունը վստահել քրոջը»: Պատասխանելով լրագրողների հարցերին՝ Արմեն Սարգսյանը գրել է, որ այդ որոշումը ենթադրում էր Կարինե Սարգսյանի՝ իր հիմնադրած ընկերությունների շահառու դառնալը, և պրոֆեսիոնալ կառավարիչների վարձելը, որոնք կղեկավարեին և ներդրումներ կկատարեին։

«Դրանց մի մասը տնօրինվել են Բրիտանական Վիրջինյան կղզիներում հիմնված ընկերությունների կողմից»,- գրել է Սարգսյանը։

Նա նշել է, որ դա հարստությունը կառավարելու միջոցառումների միանգամայն ստանդարտ փաթեթ էր, որի վերաբերյալ մասնագիտական խորհրդատվություն և փորձաքննություն էր ստացվել: Հիմնականում այս ներդրումների եկամուտներով են գնվել նշված գույքերը։

Եթե Արմեն Սարգսյանը լոնդոնյան գույքերի իրական սեփականատերն էր, ապա օրենքով նա պարտավոր էր դրանք հայտարարագրել Հայաստանում, երբ 2013-ին մասնավոր հատվածում զբաղեցրած պաշտոնից վերադարձավ քաղաքականություն՝ նշանակվելով Մեծ Բրիտանիայում Հայաստանի դեսպան: Սակայն գույքը չի երևում Սարգսյանի 2013-2022 թվականների հայտարարագրերում։

Ի տարբերություն քրոջ, որը տարիներ շարունակ բժիշկ է աշխատել Հայաստանի պետական հիվանդանոցներում, Սարգսյանը հաջողության հասած գործարար է, որի համար խնդիր չէր շքեղ անշարժ գույք ձեռք բերելը։ 1990-ականների սկզբին Սարգսյանն օգտվել է վիդեոխաղերի բումից՝ համահիմնադրելով «Tetris-Wordtris» խաղը։

Բրիտանական ընկերության զեկույցները ցույց են տալիս, որ նրա որդիները դարձել են «զգալի ազդեցության կամ վերահսկողության» տեր անձինք։

«2022 թվականին՝ թոշակի անցնելուց հետո, և երբ մոտենում էր իր 70-ականներին, քույրս երկու անշարժ գույք է նվիրել իմ որդիներին, մինչդեռ շարունակում էր մնալ մնացածի սեփականատերը»,- OCCRP-ին ասել է Սարգսյանը:

Բրիտանական նախապատմություն 

Արմեն Սարգսյանն իր հրաժարականի պատճառների շարքում նշել էր, որ Հայաստանում նախագահը չունի կարևոր հարցերի վրա ազդելու իրավասություն, նաև այն, որ առողջական խնդիրներ ունի, որոնք առաջացել են իր և իր ընտանիքի դեմ քաղաքական «հարձակումների» հետևանքով:

Նախագահի պաշտոնից նա հեռացել է ընդամենը մի քանի օր անց այն բանից հետո, երբ «Հետքի» և OCCRP-ի թղթակիցներից հարցեր էր ստացել մի հետաքննության վերաբերյալ, ըստ որի՝ նա Կարիբյան Սենթ Քիթս և Նևիս երկրի անձնագիր է ունեցել իր պաշտոնավարման ժամանակ: ՀՀ Գլխավոր դատախազությունից հայտնել են, որ Հայաստանի նախագահի կողմից օտարերկրյա քաղաքացիություն ունենալը Սահմանադրության խախտում է, և իշխանությունները ներկայում հետաքննում են՝ արդյո՞ք Սարգսյանը քրեական հանցագործություն է կատարել։

Մասնավոր հատվածում աշխատելու ընթացքում Սարգսյանը խորհրդատվական պաշտոններ է զբաղեցրել եվրոպական մի քանի հիմնադրամներում և ընկերություններում, այդ թվում՝ British Petroleum-ում և հեռահաղորդակցության ֆրանսիական հսկա Alcatel Trade International AG-ում: Նա նաև հիմնել է Eurasia House International խորհրդատվական ընկերությունը: Ինչպես ցույց է տալիս գույքային ռեգիստրը՝ հենց այս ժամանակահատվածում՝ 2000-2008 թվականներին են գնվել նրա ընտանիքի լոնդոնյան հինգ գույքից չորսը: Ռեգիստրը ցույց է տալիս, որ գույքից յուրաքանչյուրը պատկանում է առանձին ընկերության, որը գրանցված է Բրիտանական Վիրջինյան կղզիներում: Այս ֆիրմաներից մեկին է պատկանում Չեյն Ուոքի վրա գտնվող հինգհարկանի աղյուսե շենքը, իսկ մյուսը՝ նույն փողոցում գտնվող հարակից սեփականությունը: Մեկ այլ ընկերություն երրորդ հարկում գտնվող բնակարան ունի Evelyn Mansions-ում, որը գտնվում է Բուքինգեմյան պալատի մոտ։

Մի ուրիշ ընկերության էլ պատկանում է Դը Մալբերին՝ առանձնատուն Լոնդոնի ծայրամասում՝ մեծահարուստների Վիրջինիա Ուոթեր թաղամասում: Հարևան տունը պատկանում էր Գյուլնարա Քարիմովային՝ Ուզբեկստանի հանգուցյալ բռնապետ Իսլամ Քարիմովի դստերը, որը Բրիտանիայի առանձնապես խոշոր խարդախությունների հարցերով գործակալության կողմից բռնագրավվել է:

Անշարժ գույքից երկուսի՝ Չեյն Ուոքի առանձնատներից մեկի և Էվելին Մենշնսի բնակարանի ձեռքբերման գները հայտնի չեն, սակայն, ըստ անշարժ գույքի բազաների, դրանք այսօր առնվազն 6 միլիոն ֆունտ արժեն: Մյուս երկու առանձնատները ձեռք են բերվել 2006 և 2008 թվականներին՝ ընդհանուր 24 միլիոն ֆունտով:

Անցյալ տարեվերջին Կարինե Սարգսյանը հայտարարագրել է հինգերորդ սեփականությունը՝ Լոնդոնի կենտրոնում գտնվող բնակարանը, որը ձեռք է բերվել մեկ այլ BVI ընկերության կողմից 2018 թվականին։ Դրա արժեքը ներկայում գնահատվում է 789,000 բրիտանական ֆունտ սթերլինգ։

Սարգսյանը OCCRP-ին ասել է, որ գույքերն «ի սկզբանե չեն գնվել իրենց ներկայիս բարձր արժեքներով», թեև նա չի մանրամասնել, թե որքան է իր ընտանիքը վճարել դրանք գնելու համար:

Կիպրոսի ընկերություն

Կարինե Սարգսյանն ունեցել է նաև ընտանիքին պատկանող կորպորատիվ ակտիվներ։ Կիպրոսի կորպորատիվ ծառայությունների փաստաթղթերի վերջին արտահոսքը ցույց է տվել, որ Կարինեն նշված է նաև որպես Twoford Business Limited կոչվող ընկերության իրական սեփականատեր: Այդ ընկերությունը ներմուծում և լիցենզավորում է այնպիսի խոշոր միջազգային ապրանքանիշեր, ինչպիսիք են Pepsi-ն, Nestle-ն և Carlsberg-ը Հայաստանում, Վրաստանում և Ուզբեկստանում:

2020 թվականի փաստաթղթերը ցույց են տալիս, որ Twoford-ը վերանվանվել է Revery Group Limited, և որ 2020 թվականի օգոստոսին Կարինեն իր սեփականությունը փոխանցել է եղբոր՝ Արմենի որդու՝ Հայկ Սարգսյանի անունով հիմնադրամին։

OCCRP-ին տված պատասխանում Արմեն Սարգսյանը հաստատել է, որ ընկերությունը հիմնադրել է Հայկը, սակայն հավելել է, որ դա «մի ժամանակ այլ ձևով է եղել»։

Սարգսյանը հավելել է, որ իր «ընտանիքն ի սկզբանե ներդրում է կատարել» ընկերությունում, սակայն չի ունեցել անձնական բաժնետոմս, որի մասին կպահանջվեր զեկուցել Հայաստանի իշխանություններին։

«Իմ պաշտոնավարման ընթացքում ես հայտարարագրելի որևէ շահ չեմ ունեցել»,- եզրափակել է Արմեն Սարգսյանը։