ԵԽԽՎ որոշման մեջ ռասիզմ և իսլամատյացություն չկա․ ԵԽԽՎ պատգամավորը՝ Ադրբեջանի պատվիրակներին

Լուրեր

21.06.2026 | 10:44
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
21.06.2026 | 10:27
Այսօր Երևանում կդիտվի ամենաերկար ցերեկը և ամենակարճ գիշերը. Սուրենյան
21.06.2026 | 10:19
ԱԱ-2026. Ճապոնիայի վստահ հաղթանակն ու Կյուրասաոյի առաջին միավորը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.06.2026 | 02:11
ԱԱ-2026. Գերմանիան կամային հաղթանակի հասավ վերջնամասում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.06.2026 | 23:35
ԱԱ-2026. Նիդերլանդները 5 գոլ խփեց Շվեդիային. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.06.2026 | 19:55
Նյու Յորքում հրդեհ է բռնկվել պատմական հուշարձանի կարգավիճակ ունեցող եկեղեցում, փլուզվել է զանգակատունը
20.06.2026 | 19:17
Արագածի մոտ 3000 մետր բարձրության վրա դեռ ունենք մոտ 2-3 մետրի հասնող ձնաշերտեր․ Սուրենյան
20.06.2026 | 18:43
Վրաստանը լավ հարաբերություններ է հաստատել Հայաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի հետ․ Կոբախիձե
20.06.2026 | 18:24
Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը
20.06.2026 | 17:51
Էկոպարեկային ծառայությունն ընդլայնում է գործունեությունը ևս երկու մարզում
20.06.2026 | 17:25
«Ատլանտ» հայրենական համակարգերը՝ կիրառության մեջ
20.06.2026 | 17:12
Օդի ջերմաստիճանը կբարձրանա մինչև 4 աստիճանով, այնուհետև կնվազի 5-7 աստիճանով
20.06.2026 | 16:53
Արևահարություն, այրվածքներ, մաշկի քաղցկեղ․ ուլտրամանուշակագույն ճառագայթների վտանգները
20.06.2026 | 16:30
Վիճաբանություն Սիսավան փողոցում. 4 անձ հիվանդանոց է տեղափոխվել, 1-ը՝ ձերբակալվել
20.06.2026 | 16:14
Էբոլայի հետ կապված իրավիճակն աշխարհում․ 875 հաստատված դեպք, 204 մահ
Բոլորը

ԵԽԽՎ-ում ադրբեջանական պատվիրակությանը լիազորություններից զրկելը ադրբեջանատյացության և իսլամատյացության դրսևորում չէ։ Պատճառն այն է, որ Ադրբեջանն անտեսում է ԵԽԽՎ-ն։ Այս մասին ադրբեջանական Թուրան գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել  է ԵԽԽՎ Մոնիթորինգի հանձնաժողովի Ադրբեջանի հարցով նախկին զեկուցող, ավստրիացի պատգամավոր Շտեֆան Շեննակը։

«Ադրբեջանը չի հրավիրել ԵԽԽՎ պատվիրակությանը նախագահական ընտրությունների դիտարկման համար, չի կատարել իր պարտավորությունները ԵԽԽՎ-ի առաջ և արհամարհել է Ստրասբուրգի դիմումները»,- ասել է Շեննակը։

Նա նշել է, որ միգրացիոն հարցերով ԵԽԽՎ զեկուցողին երկու անգամ թույլ չեն տվել մուտք գործել Լաչինի միջանցք, իսկ Ադրբեջանի հարցով համազեկուցողներին թույլ չեն տվել հանդիպել քաղբանտարկյալների հետ։

«Այս ամենը բացահայտ անհարգալից վերաբերմունք է ԵԽԽՎ-ի նկատմամբ»,- ասել է եվրոպացի պատգամավորը՝ հավելելով, որ, միաժամանակ, պարտավորությունների կատարմանն ուղղված քայլերը կարող են ժամանակից շուտ վերադարձնել ադրբեջանական պատվիրակությանը ԵԽԽՎ։

«Մենք փոփոխություն ենք մտցրել բանաձևում, որում ասվում է, որ եթե բարեփոխումներ իրականացվեն, ադրբեջանցի պատգամավորները կկարողանան ավելի վաղ վերադառնալ։ Ես կարծում եմ, որ կառավարությունը պետք է օգտվի դրանից։ Սա վերջը չէ։ Ես կոչ եմ անում ադրբեջանցի պատգամավորներին էմոցիաների մեջ չընկնել։ Այս որոշման մեջ բացարձակապես չկա ռասիզմ կամ իսլամաֆոբիա»,-ասել է Շեննակը՝ հորդորելով ադրբեջանցի պատգամավորներին զգացմունքներին չտրվել։

Նշենք, որ Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովը քվեարկությամբ որոշել էր չվավերացնել Ադրբեջանի պատվիրակության լիազորությունները։ Այս որոշմամբ Ադբեջանի պատվիրակությունն առնվազն մեկ տարով հեռացվել է ԵԽԽՎ-ից և կարող է վերադառնալ իր կանոնակարգային պարտավորությունները կատարելու դեպքում։ Ադրբեջանական պատվիրակության նկատմամբ քաղաքական պատժամիջոցներ սահմանող որոշմանը կողմ է քվեարկել 76, դեմ՝ 10 պատգամավոր, ևս 4 խորհրդարանական ձեռնպահ է մնացել։ Դեմ են քվեարկել Թուրքիայի պատվիրակությունից 9 պատգամավոր, ևս մեկ պատգամավոր՝ Ալբանիայից։

ԵԽԽՎ որոշումից առաջ ադրբեջանական պատվիրակությունը հայտարարություն էր տարածել կառույցի հետ իր համագործակցության առժամանակ դադարեցման մասին և տարաբնույթ մեղադրանքներ հնչեցրել։

«Աշխարհում ոչ ոք, այդ թվում՝ այս դահլիճում նստածները, չեն կարող Ադրբեջանի հետ խոսել սպառնալիքների և շանտաժի լեզվով, ԵԽԽՎ պատմության մեջ երբևէ այս կազմակերպությունը նման խայտառակ պահվածք չի ունեցել։ ԵԽԽՎ-ում ձևավորված ռասիզմի, ադրբեջանատյացության և իսլամատյացության անտանելի մթնոլորտի պայմաններում ադրբեջանական պատվիրակությունը որոշում է դադարեցնել իր փոխգործակցությունն ու ներկայությունը ԵԽԽՎ-ում՝ մինչև հետագա ծանուցումը»,- հայտարարել էր Ադրբեջանի պատվիրակության ղեկավար Սամեդ Սեիդովը։

Էմմա Չոբանյան