ԵՄ Արևելյան գործընկերության ինդեքսում ՀՀ-ն 4-րդ հորիզոնականում է․ ԵՄ-ն դատական ոլորտի անկախության բարելավում է գրանցել

Լուրեր

15.09.2026 | 14:18
Բացահայտելով պրեմիում դասի թռիչքի արտոնությունները․ IDBank-ը միացել է Visa-ին և Wizz Air-ին՝ ներկայացնելու ճամփորդական նոր սերնդի արտոնությունները Հայաստանում
15.09.2026 | 14:17
Քրիստինե Վարդանյանը պետք է լինի հայ քաղաքական կյանքի վերջին դաշնակցականը․ Եղոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 14:11
ԿԲ նախագահ Մարտին Գալստյանի ասուլիսը. ՈՒՂԻՂ
15.09.2026 | 14:08
Պարո՛ն Ղազարյան, Ձեր գործով զբաղվե՛ք, արվեստը թողե՛ք արվեստագետներին․ Ռուզաննա Երեմյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 14:07
Հայաստանի գավաթ. հայտնի են 1/8 եզրափակիչի զույգերը
15.09.2026 | 13:59
Կարևոր է, որ Հայաստանի Հանրապետությունը լինի՛, լինի՛ վաղը, լինի՛ հարատև․ Սրբուհի Գալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 13:50
Ռուսական նավն ազդանշանային հրթիռներ է արձակել դանիական ուղղաթիռի ուղղությամբ
15.09.2026 | 13:42
Լարված իրավիճակ՝ Գյումրիի ավագանու նիստում․ Սիմոնյանը լքեց դահլիճը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 13:33
Վաշինգտոնում հայկական բրենդիի համտեսի երեկո է անցկացվել
15.09.2026 | 13:28
Լիլիթ Գալստյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
15.09.2026 | 13:27
Կյանքից հեռացել է «Արարատ-73»-ի ֆուտբոլիստ Սերգեյ Պողոսյանը
15.09.2026 | 13:20
Վանաձորի ընտրությունները 2027 թվական հետաձգելու իրավական հիմք չկա․ «Անկախ դիտորդ»
15.09.2026 | 13:09
Աբովյան, Մասիս, Մարտունի, Վարդենիս․ հայտնի են մի շարք համայնքներում ՏԻՄ ընտրությունների օրերը
15.09.2026 | 13:02
Պապիկյանն աշխատանքային այցով ժամանել է Պեկին
15.09.2026 | 12:59
Խաժակ Թովմասյանը մատնանշել է այն ոստիկաններին, որոնք իր նկատմամբ բռնություն են կիրառել․  փաստաբանը հայտարարություն է տարածել
Բոլորը

Ուկրաինայում ՌԴ նախագահ Պուտինի պատերազմը կիսում է Եվրոպայի արևելյան գործընկերության երկրներին․ որոշները մոտենում են ԵՄ-ին, մյուսները՝ հեռանում։ Այս մասին ասված է ԵՄ Արևելյան գործընկերության երկրների 2023 թվականի ինդեքսում։

Եվրամիության հետ մերձեցման ցուցանիշով առաջատարն է Մոլդովան (0,7 միավոր), երկրորդ տեղում Ուկրաինան է (0,66), երրորդում՝ Վրաստանը (0,63)։ Հայաստանը չորրորդ տեղում է (0,61 միավոր), Ադրբեջանն ու Բելառուսն ամենացածր միավորներով, համապատասխանաբար՝ 0,47 և 0,45 միավոր, 5-րդ և 6-րդ տեղերում են։

2023 թվականի ինդեքսում գնահատվում է առաջընթացը 2021 թվականի սեպտեմբերից մինչև 2023-ի նոյեմբերը երեք ոլորտներում՝ 1. Ժողովրդավարություն, լավ կառավարում և օրենքի գերակայություն, 2. Քաղաքականության կոնվերգենցիա և 3. Կայուն զարգացում:

Հայաստանը համեմատաբար կայուն ցուցանիշներ է գրանցել 2023 թվականի ինդեքսում, սակայն բարեփոխումների լճացումը և հիմնական ոլորտներում հետընթացի պոտենցիալն ակնհայտ է։

Զեկույցում նշվում է, որ Հայաստանի ցածր միավորը կապված է ժողովրդավարության և լավ կառավարման ոլորտում ձախողման հետ, հատկապես՝ պետական հաշվետվողականության, անկախ լրատվամիջոցների (նախկինում առաջատարն էր այս ցուցանիշով), խոսքի և արտահայտվելու ազատության, հավաքների անցկացման ազատություն և կոռուպցիայի դեմ պայքարի առումով, սակայն այս կորուստները «փոխհատուցվել են» դատական ոլորտի անկախության բարելավմամբ:

Նշվում է նաև, որ թեև ինդեքսում Հայաստանի կատարողականը բավականին բարձր է, սակայն արդյունքները ցույց են տալիս բարեփոխումների հապաղում, օրենքների միջև անհամապատասխանություններ, հետևաբար, ԵՄ-ի հետ մերձեցման դանդաղում։

Դրանում ասվում է, որ Հայաստանը, Ադրբեջանը և Բելառուսը ցույց են տալիս, թե ինչպես կարող է ազգային անվտանգությունը «հաստատակամ» հիմք դառնալ իշխանությունների համար՝ արդարացնելու չափազանց սահմանափակող քաղաքականությունը և նվազեցնել քաղաքացիական հասարակության վերահսկողության շրջանակը:

Լեռնային Ղարաբաղում հակամարտությունը ևս ազդել է կարծիքի և արտահայտվելու ազատության, ազատ հավաքներ անցկացնելու վրա ինչպես Հայաստանում, այնպես էլ Ադրբեջանում։

Զեկույցում ընդգծվում է, որ ռուսական ագրեսիան Ուկրաինայում ավելի շատ ամրապնդել է, քան թուլացրել հարաբերությունները ԵՄ-ի և Արևելյան գործընկերության երկրների միջև։ Ուկրաինան և Մոլդովան ԵՄ-ի թեկնածուի կարգավիճակ են ստացել 2022 թվականի հունիսին՝ իրենց դիմումները ներկայացնելուց ընդամենը չորս ամիս անց։ Վրաստանը Եվրամիության թեկնածուի կարգավիճակ է ստացել 2023 թվականի վերջին։

Ինդեքսը ցույց է տալիս, որ Մոլդովան և Ուկրաինան անշեղորեն իրականացնում են համակարգային փոփոխությունները, որոնք ակնկալում է Բրյուսելը։

Մոլդովայի առաջատար դիրքը պայմանավորված է ընտրական բարեփոխումների, քաղաքական բազմակարծության, կոռուպցիայի դեմ պայքարի և հավասար հնարավորությունների ստեղծման տպավորիչ արդյունքներով։

Ուկրաինայի վարկանիշը թուլացել է պատերազմի և պատերազմական իրավիճակով պայմանավորված սահմանափակումների պատճառով։ Միևնույն ժամանակ, պատերազմը չի խանգարել Ուկրաինային բարեփոխումներ իրականացնելու հարցում: Այն ոլորտները, որտեղ Ուկրաինան ամենաշատ առաջընթացն է գրանցել, ներառում են անկախ լրատվամիջոցները, կարծիքի և արտահայտվելու ազատությունը, հավաքների և միավորումների ազատությունը, անկախ դատական համակարգը և կոռուպցիայի դեմ պայքարը: