Երբ երկիրը անընդհատ բախվում է պաշտպանության և անվտանգության ոլորտում հիմնարար բարեփոխումների անհրաժեշտությանը՝ նման մոտեցումը բավարար չէ․ հայտարարություն

Լուրեր

07.10.2026 | 14:45
Արմավիրի մարզում հրդեհային անվտանգության խախտումների պատճառով 4 գազաբենզալցակայան կապարակնքվել է
07.10.2026 | 14:37
«Էրեբունի-Երևան 2808»-ի միջոցառումներով պայմանավորված մի շարք փողոցներ կփակվեն
07.10.2026 | 14:35
«Գիտուժ»-ը ահազանգում է․ 2027-ի բյուջեի նախագծում գիտության ռազմավարությամբ նախատեսված ծրագրերը ներառված չեն
07.10.2026 | 14:29
Սեպտեմբերին Հայաստան է այցելել 290 հազար զբոսաշրջիկ․ Պապոյան
07.10.2026 | 14:23
Հարավային Կովկասում կայուն խաղաղության հեռանկարն ավելի իրատեսական է թվում, քան նախկինում․ Չավուշօղլու
07.10.2026 | 14:11
Վենսը հայտարարել է, որ պատերազմին վերջ տալու համար Իրանը պետք է կրճատի ուրանի հարստացումը
07.10.2026 | 14:08
«Այդ հույսով էլ մնացեք». Եղիշե Մելիքյանը՝ հնարավոր հրաժարականի մասին
07.10.2026 | 14:02
Պուտինն ու Փաշինյանը քննարկել են օրակարգային հարցեր
07.10.2026 | 13:54
Միրզոյանի նախագահությամբ տեղի է ունեցել ՅՈՒՆԵՍԿՕ-ի Հայաստանի ազգային հանձնաժողովի նիստը
07.10.2026 | 13:45
Հայաստանի հետ փաստացի խաղաղությունը դեռ չի նշանակում խաղաղության գործընթացի ավարտ․ Ալիևի ներկայացուցիչ
07.10.2026 | 13:41
Թոմաս Տուխելը ռեկորդ է գրանցել Անգլիայի հավաքականում
07.10.2026 | 13:32
Դելին ու Երևանը քննարկում են Հայաստանում Pinaka Mk-II-ի արտադրության և հավաքման հնարավորությունը․ հնդկական ԶԼՄ
07.10.2026 | 13:24
Մոսկվայում ԱՄՆ դեսպանատունն առողջապահական տագնապ է տարածել՝ ամերիկացիներին կոչ անելով չմեկնել ՌԴ
07.10.2026 | 13:16
Վարդաձորի դպրոցի միջադեպը կուսումնասիրեն, ուսուցչուհուն կարող են զրկել մանկավարժական գործունեության իրավունքից
07.10.2026 | 13:13
«Շնորհակալ եմ Աստծուն, որ արգենտինացի եմ». Մեսիի հուզիչ խոսքը հրաժեշտի խաղից հետո
Բոլորը

Անվտանգային և ռազմամարզական ոլորտի ներկայացուցիչների միավորումը հայտարարություն է տարածել՝ անդրադառնալով «Զինվորական ծառայության մասին» օրենքում փոփոխություններին, ինչպես նաև «Զենքի շրջանառության կարգավորման մասին» օրենքում փոփոխություն կատարելու օրինագծին  ու «Աշխարհազորի» կարգավիճակի վերաբերյալ Քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու առաջարկին։

Հայտարարությունը՝ ստորև․

«Օրերս Հայաստանի խորհրդարանն ընդունեց «Զինվորական ծառայության մասին» օրենքում փոփոխությունները, որոնք վերաբերում են 27 տարին լրացած, զինծառայությունից խուսափած և երկիրը լքած ՀՀ քաղաքացիներին։ Ազգային ժողովը հավանություն է տվել նաև «Զենքի շրջանառության կարգավորման մասին» օրենքում փոփոխություն կատարելու օրինագծին և «Աշխարհազորի» կարգավիճակի վերաբերյալ Քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու առաջարկին։

Փոփոխությունները հնարավորություն են տալիս լուծել գործող օրենսդրական դաշտում առկա մի շարք խնդիրներ՝ այն հարմարեցնելով ստեղծված իրականությանը։ Այս տեսանկյունից վեր նշված փոփոխությունները կարելի է վերագրել պետական մարմինների գործունեության արդեն սովորական դարձած գործելաոճին։ Սակայն երբ երկիրը անընդհատ բախվում է պաշտպանության և անվտանգության ոլորտում հիմնարար բարեփոխումների անհրաժեշտությանը նման մոտեցումը մեղմ ասած բավարար չէ։

Հայաստանը պետք է վերափոխի իր պաշտպանության և անվտանգության համակարգը՝ հիմնվելով պաշտպանության և անվտանգության նկատմամբ համապարփակ մոտեցման վրա։ Այս մոտեցումը պահանջում է միավորել պետության հզորության բոլոր տարրերը եւ հանրության ամբողջ ներուժը զսպելու թշնամու ագրեսիան, հակազդելու պետության ինքնիշխանության դեմ ուղղված սպառնալիքներին և նպաստելու ճգնաժամի կամ պատերազմի ավարտից հետո պետության վերականգնմանը: Հայաստանի համապարփակ պաշտպանության և անվտանգության համակարգի շրջանակներում անհրաժեշտ է ապահովել պետական ու հասարակական կառույցների, անհատների եւ այլ դերակատարների ներդաշնակ փոխգործակցությունը։

Այնուամենայնիվ, պետական հաստատությունները հիմնականում նախատեսված չեն ազգային անվտանգության հարցերում հանրային լայն մասնակցության համար: Մյուս կողմից հասարակության կազմակերպվածությունը հասարակությանը թույլ չի տալիս հնարավորինս հեշտ աջակցել պետության պաշտպանությանն ու անվտանգությանը, ինչպես նաև պատշաճ արձագանքել ճգնաժամերին և արտակարգ իրավիճակներին։ Սա խնդիր է, որը հայ հասարակությունը և պետությունը պետք է ընդունի և լուծի։

Հայ ժողովրդի ինքնիշխանության պաշտպանությունը պահանջում է հասարակության և պետության միջև հարաբերությունների փոփոխություն։ Ե՛վ պետական, և՛ հանրային-քաղաքական ինստիտուտները պետք է դառնան ավելի բաց և պատրաստ՝ համատեղ ստեղծելու Հայաստանի համապարփակ պաշտպանության և անվտանգության համակարգը։ Համակարգի կայացման համար անհրաժեշտ է հասարակության մեջ վերականգնել վստահությունը եւ համախմբվածությունը, ստեղծել միջավայր որտեղ յուրաքանչյուր դերակատար, ներառյալ անհատ քաղաքացին, կկատարի իր դերը:

Այսպիսով, խոսքը գնում է որակական փոփոխությունների այլ ոչ թե մասնակի լուծումների մասին եւ սա վերաբերվում է նաեւ օրենսդրությանը։
2023 թվականին զենքի շրջանառության կարգավորման մասին օրենքի ընդունումը կարող է դիտվել որպես համապարփակ մոտեցումը ներդնելու առաջին փոքր քայլ: Այնուամենայնիվ, օրենսդրական նախաձեռնությունները շարունակելու հրատապ անհրաժեշտություն կա։ Մասնավորապես, անհրաժեշտ է շարունակել ՀՀ-ում համապարփակ պաշտպանության և անվտանգության համակարգի կարևոր տարր հանդիսացող ռազմամարզական կազմակերպությունների կարգավիճակի մասին օրենքի քննարկումը և ընդունումը։

Նմանապես պետք է վերանայել եւ պաշտոնականացնել հասարկական, մասնագիտական տարբեր խմբերի և պետության միջև հարաբերությունները։ Օրինակ, լրատվամիջոցների և պետության հարաբերությունները ճգնաժամի և պատերազմի ժամանակ: Պարզ է որ շատ անելիքներ ունենք, որպեսզի վստահորեն խոսենք Հայաստանում համապարփակ պաշտպանության և անվտանգության համակարգի ներդրման այլեւս անվերադարձ գործընթացի մասին։

Ստեղծված պայմաններում Հայաստանի Անվտանգային և Ռազմամարզական ոլորտի ներկայավուցիչների միավորումը կոչ է անում շարունակել և ընդլայնել քննարկումները քաղաքացիների, հասարակական կազմակերպությունների և պետական իշխանությունների միջև ուղղված Հայաստանում համապարփակ պաշտպանության և անվտանգության համակարգի կայացմանը։ Միայն քաղաքացիական հասարակության և ժողովրդավարական պետության համատեղ աշխատանքը կարող է ապահովել Հայաստանի պաշտպանությունը ռազմական ագրեսիայից և հասնել խաղաղության»։