Հանրային տրանսպորտում տեղադրված էլեկտրոնային տոմսերի վերիֆիկացման սարքավորումները կարող են խափանումներով աշխատել․ քաղաքապետարան
Երևանի քաղաքապետարանից տեղեկացնում են, որ ծրագրային թարմացումներով պայմանավորված, հանրային տրանսպորտում տեղադրված էլեկտրոնային տոմսերի վերիֆիկացման սարքավորումները կարող են խափանումներով աշխատել։
«Հայցում ենք ձեր ներողամտությունը»,- ասված է հաղորդագրությունում։