Ազգուշ Մարտիրոսյանի գործի փաստական հանգամանքներով Վճռաբեկի նախադեպ առկա չի եղել. Գրիգոր Հովհաննիսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

02.10.2026 | 23:52
Եղիշե Մելիքյանը՝ Կիպրոսի հավաքականից կրած պարտության մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 23:28
Իջևանի համայնքապետը պնդում է՝ ԿԿՀ ներկայացրած իր հայտարարագրում վրիպակներ կան
02.10.2026 | 23:03
Թրամփը խորհրդակցել է Grok նեյրոցանցի հետ, թե ինչպես վենեսուելացիները կվերաբերվեն Մադուրոյի տապալմանը․ Time
02.10.2026 | 22:52
Առանց Թրամփի անձնական ներգրավվածության չէինք կարող անցնել այդ ճանապարհը․ Փաշինյանը՝ խաղաղության մասին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.10.2026 | 22:27
Ռուսաստանը ցանկանում է Կիևին, Խարկովին և Օդեսային զրկել էլեկտրաէներգիայից և ջեռուցումից․ NYT
02.10.2026 | 22:23
ԱՄՆ-ում ազգային աղոթքի նախաճաշին մասնակցելը շատ կարևոր իրադարձությունների վրա ազդեցություն ունեցավ․ Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.10.2026 | 22:07
Իլհամ Ալիևն այսուհետ անժամկետ կղեկավարի Ադրբեջանի իշխող կուսակցությունը
02.10.2026 | 21:55
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը պարտվեց Կիպրոսին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 21:32
FlyDubai-ի վիրավոր օդաչուն Հնդկաստանի վարչապետին պատմել է ինքնաթիռում միջադեպի մանրամասները
02.10.2026 | 21:20
Ֆրանսիայում հարյուրավոր դպրոցներ փակ են մնում․ աշակերտների բողոքի ակցիաները վերածվում են բռնության
02.10.2026 | 21:12
Ոռոգումից մինչև էներգետիկա․ ՀՀ-ն և ԶՖԳ-ն քննարկել են համագործակցության օրակարգը
02.10.2026 | 21:05
Նիկոլ Փաշինյանի ելույթը Հայաստանի աղոթքի երկրորդ նախաճաշի գալա ընթրիքին․ ՈւՂԻՂ
02.10.2026 | 21:00
«Տեսակցեցի Անիին»․ Ավանեսյանը այցելել է ադրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված կնոջը
02.10.2026 | 20:51
ՔՊ 64 պատգամավորից 38-ն է ստորագրել եկեղեցու հարցով քննիչ հանձնաժողով ստեղծելու նախագիծը․ ի՞նչ իրավասություններ է այն ունենալու
02.10.2026 | 20:48
ՀԷՑ-ի ռեյդերային զավթում չի եղել․ անհեթեթ գնահատական է․ Ռոմանոս Պետրոսյանը հերքում է Շոյգուի պնդումը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
Բոլորը

Բարձրագույն դատական խորհուրդը հեռացավ խորհրդակցական սենյակ՝ Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Գրիգոր Հովհաննիսյանի կարգապահական գործով որոշում կայացնելու։ Որոշման հրապարակման օրն ու ժամը դեռ հայտնի չէ․ Խորհուրդն այս մասին կծանուցի կողմերին։

Հիշեցնենք, որ դատավոր Գրիգոր Հովհաննիսյանի վերաբերյալ կարգապահական վարույթ հարուցելու առիթը գլխավոր դատախազի հաղորդումն է: Դատախազը, դիմելով Արդարադատության նախարարություն, հայտնել է, որ դատավոր Գրիգոր Հովհաննիսյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանի որդու առևանգման գործով մեղադրյալ Ազգուշ Մարտիրոսյանի (հայտնի է որպես Գայանե Հակոբյան) խափանման միջոցի գործով, առանց հիմնավորելու, շեղվել է Վճռաբեկ դատարանի նախադեպային որոշումից:

Նշենք, որ Գրիգոր Հովհաննիսյանին մակագրվել է նախաքննության ընթացքում Ազգուշ Մարտիրոսյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ որոշման դեմ բողոքը: Մինչ դատավորը որոշում կկայացներ, բուն գործն ուղարկվել է առաջին ատյանի դատարան՝ ըստ էության քննության, և դատավոր Մանվել Շահվերդյանը վարույթը ստանձնելու որոշում է կայացրել: 2023 թվականի հունիսի 5-ին Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Գրիգոր Հովհաննիսյանը որոշել է Ազգուշ Մարտիրոսյանի նկատմամբ խափանման միջոց ընտրված կալանավորումը փոխել տնային կալանքով, որից ժամեր անց առաջին ատյանի դատարանի դատավոր Մանվել Շահվերդյանն Ազգուշ Մարտիրոսյանի վերաբերյալ բուն քրեական գործով նախնական դատալսումներ է իրականացրել և որոշել Մարտիրոսյանի նկատմամբ կրկին կալանավորումն ընտրել որպես խափանման միջոց:
Ըստ Արդարադատության նախարարության՝ առկա են Վճռաբեկ դատարանի նախադեպային դիրքորոշումներ, համաձայն որոնց՝ այն դեպքում, երբ առաջին ատյանի դատարանը արդեն իսկ ստանձնել է բուն գործով վարույթը, վերաքննիչ դատարանը չէր կարող բեկանել նախաքննության ընթացքում կալանքի որոշումը։ Ըստ նախարարության՝ տվյալ դեպքում դատավոր Հովհաննիսյանը շեղվել է Վճռաբեկ դատարանի նախադեպային դիրքորոշումից և չի հիմնավորել շեղումը։

Դատավոր Գրիգոր Հովհաննիսյանը, սակայն, այսօր իր խոսքում նշեց, որ Ազգուշ Մարտիրոսյանի վերաբերյալ գործով փաստական հանգամանքները նույնական չեն եղել այն գործերի փաստական հանգամանքների հետ, որոնք վկայակոչում են Արդարադատության նախարարության ներկայացուցիչները։ Այն ժամանակ, երբ ինքը կայացրել է Ազգուշ Մարտիրոսյանի վերաբերյալ որոշումը ու նրա խափանման միջոց կալանավորումը այլ խափանման միջոցների համակցությւամբ տնային կալանքով, դեռևս բուն գործը վարույթ ընդունած դատավորը նրա կալանքի գործով նոր խափանման միջոցի գործով որոշում կայացրած չի եղել։ Նման պայմաններում, ըստ Գրիգոր Հովհաննիսյանի, Ազգուշ Մարտիրոսյանի գործի փաստական հանգամանքներով Վճռաբեկ դատարանի նախադեպային որոշում առկա չի եղել, և ինքը պարտավոր չի եղել հիմնավորել Վճռաբեկ դատարանի նախադեպերից շեղումը։

Արաքս Մամուլյան