«Էվոկաբանկ»-ի նվիրաբերած 254 մլն-ի հետքերով․ մարզադպրոցի շինաշխատանքները դեռ չեն մեկնարկել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

02.10.2026 | 23:52
Եղիշե Մելիքյանը՝ Կիպրոսի հավաքականից կրած պարտության մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 23:28
Իջևանի համայնքապետը պնդում է՝ ԿԿՀ ներկայացրած իր հայտարարագրում վրիպակներ կան
02.10.2026 | 23:03
Թրամփը խորհրդակցել է Grok նեյրոցանցի հետ, թե ինչպես վենեսուելացիները կվերաբերվեն Մադուրոյի տապալմանը․ Time
02.10.2026 | 22:52
Առանց Թրամփի անձնական ներգրավվածության չէինք կարող անցնել այդ ճանապարհը․ Փաշինյանը՝ խաղաղության մասին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.10.2026 | 22:27
Ռուսաստանը ցանկանում է Կիևին, Խարկովին և Օդեսային զրկել էլեկտրաէներգիայից և ջեռուցումից․ NYT
02.10.2026 | 22:23
ԱՄՆ-ում ազգային աղոթքի նախաճաշին մասնակցելը շատ կարևոր իրադարձությունների վրա ազդեցություն ունեցավ․ Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.10.2026 | 22:07
Իլհամ Ալիևն այսուհետ անժամկետ կղեկավարի Ադրբեջանի իշխող կուսակցությունը
02.10.2026 | 21:55
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը պարտվեց Կիպրոսին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 21:32
FlyDubai-ի վիրավոր օդաչուն Հնդկաստանի վարչապետին պատմել է ինքնաթիռում միջադեպի մանրամասները
02.10.2026 | 21:20
Ֆրանսիայում հարյուրավոր դպրոցներ փակ են մնում․ աշակերտների բողոքի ակցիաները վերածվում են բռնության
02.10.2026 | 21:12
Ոռոգումից մինչև էներգետիկա․ ՀՀ-ն և ԶՖԳ-ն քննարկել են համագործակցության օրակարգը
02.10.2026 | 21:05
Նիկոլ Փաշինյանի ելույթը Հայաստանի աղոթքի երկրորդ նախաճաշի գալա ընթրիքին․ ՈւՂԻՂ
02.10.2026 | 21:00
«Տեսակցեցի Անիին»․ Ավանեսյանը այցելել է ադրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված կնոջը
02.10.2026 | 20:51
ՔՊ 64 պատգամավորից 38-ն է ստորագրել եկեղեցու հարցով քննիչ հանձնաժողով ստեղծելու նախագիծը․ ի՞նչ իրավասություններ է այն ունենալու
02.10.2026 | 20:48
ՀԷՑ-ի ռեյդերային զավթում չի եղել․ անհեթեթ գնահատական է․ Ռոմանոս Պետրոսյանը հերքում է Շոյգուի պնդումը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
Բոլորը

Բագրատունյաց 48/1 հասցեի համայնքապատկան շինությունում պետք է շինարարություն սկսվեր «Էվոկա» բանկի կողմից Երևան քաղաքին նվիրաբերված շուրջ 250 մլն դրամի շրջանակում։ Նվիրատվությունից անցել է կես տարուց ավելի, սակայն տարածքում որևէ շինաշխատանք չի իրականացվում։

«Էվոկաբանկի»՝ համայնքին 620 հազար դոլարին համարժեք նվիրատվության մասին հայտնի դարձավ 2023 թվականի հունիսին։ Ինչո՞ւ յոթ ամիս անց շինաշխատանքները դեռևս չեն մեկնարկել․ Երևանի քաղաքապետարանի շինբարեկարգման վարչության պետի պարտականությունները կատարող Տիգրան Գեղամյանը Factor TV-ի հարցին ի պատասխան՝ տեղեկացրեց, որ դեռ փորձաքննության հետ կապված աշխատանքներ են տարվում։

«Շինաշխատանքներ դեռևս չեն կատարվում, քանի որ նախագիծը պատրաստ է, բայց սպասում ենք կոմունիկացիաների տեխպայմաններին։ Երբ պատրաստ լինի, ուղարկելու ենք փորձաքննության, որից հետո դնելու ենք շինարարական մրցույթի»,- ասաց պաշտոնյան։

Սա նախկինում եղել է գեղասահքի մարզադպրոց։ Վերանորոգվելուց հետո, ըստ քաղաքապետարանի պաշտոնյայի, այստեղ գործելու է Մենապայքարային սպորտային վարպետության բարձրացման դպրոց։ Շինաշխատանքների ընդհանուր բյուջեն, Տիգրան Գեղամյանի խոսքով, 828 մլն դրամ է։ «Էվոկաբանկի» նվիրաբերության գումարից զատ՝ մնացած 574 մլն դրամը ֆինանսավորվելու է համայնքի կողմից։

«Էվոկաբանկի» կողմից Երևանին 254 մլն դրամ նվիրաբերելուց հետո հայտնի դարձավ, որ քննարկվում է բանկի սեփականատիրոջը պատկանող մեկ այլ ընկերությանն առանց մրցույթի Օղակաձև այգու չորրորդ հատվածը վերակառուցելու և բարեկարգելու համար տրամադրելու իրավունքը։

Ավելի վաղ Factor TV-ն բացահայտել էր, որ «Էվոկաբանկի» սեփականատերը Մարետա Գևորկյանն է, նրան է պատկանում նաև «Գրին Ռոք Մենենջմենթ Գրուպ» ՍՊԸ-ն։

Մանրամասները՝ տեսանյութում։

Նարեկ Կիրակոսյան