Նախորդ շաբաթ Երևանի պարեկները հայտնաբերել են 5584 խախտում՝ պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 193 մեքենա

Լուրեր

05.08.2026 | 20:37
Քննարկվել է ՀՀ Կառավարության 2026–2031 թվականների ծրագրի նախագիծը
05.08.2026 | 20:23
Կառավարությունը Նիկոլայ Ծատուրյանի մահարձանի և գերեզմանի բարեկարգման համար կհատկացնի ավելի քան 2 մլն դրամ
05.08.2026 | 20:10
Բուլղարիայի ԱԳՆ-ն շնորհավորել է Արարատ Միրզոյանին
05.08.2026 | 19:55
Ալեն Սիմոնյանը շնորհավորել է ԱԺ իններորդ գումարման պատգամավորներին ընտրվելու առթիվ
05.08.2026 | 19:43
Ջրափրկարարները 5-ամյա երեխային անվտանգ դուրս են բերել ափ
05.08.2026 | 19:29
ԵԽԽՎ նախագահը շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ՀՀ ԱԺ նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
05.08.2026 | 19:14
«Գյոռմամիշից» մինչև «հորթ»․ ԱԺ-ում բանավեճ՝ բարեկրթության սահմանից այն կողմ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.08.2026 | 19:00
Ծովագյուղում ապօրինի պահվող գայլերը տեղափոխվել են Երևանի կենդանաբանական այգի․ քաղաքացին տուգանվել է
05.08.2026 | 18:43
Հաջիևը մեկնաբանել է Ադրբեջանի տարածքից Իրանին Իսրայելի կողմից հարվածի մասին լուրերը
05.08.2026 | 18:34
ԱՄՆ-ում Ուկրաինայի նախկին դեսպանին նոր կասկածի մասին ծանուցում է ուղարկվել
05.08.2026 | 18:25
«Իմ երեխաների ճակատին դաջված է այն մյուռոնը, որն օրհնել է Վեհափառը․ հասկանո՞ւմ եք՝ ինչ եք անում ինձ հետ, նրան անարգում եք իմ ներկայությամբ»․ Էդգար Ղազարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.08.2026 | 18:17
Եկատերինբուրգում մեքենայի պայթյունից ԱԹՍ-ներ մշակող է վիրավորվել
05.08.2026 | 18:10
Վահագն Ալեքսանյանը՝ ԱԺ նախագահի տեղակալ
05.08.2026 | 18:09
«Ո՞վ է գյոռմամիշը»․ Տարոն Չախոյանի ելույթի ժամանակ ընդդիմադիրները բորբոքվեցին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.08.2026 | 18:08
«Ինտերն» ու «Միլանը» ոչ-ոքի են խաղացել Ավստրալիայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հունվարի 15-ից 22-ը մայրաքաղաքում իրականացված ծառայության ընթացքում Երևանի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 5584 խախտում՝ պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 193 մեքենա։

Մասնավորապես, հայտնաբերվել է ոչ սթափ վիճակում մեքենա վարող՝ 168, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 261 անձ։ Հայտնաբերվել են հաշվառման համարանիշի հետ կապված՝ 42, գերձայնային ազդանշաններով կամ փարոսիկներով երթևեկելու՝ 1, չամրակապված վարելու՝ 261, վարելիս ծխախոտային արտադրատեսակ օգտագործելու՝ 182, վարելիս հեռախոսից օգտվելու՝ 93, հետիոտնի՝ ոչ սահմանված վայրով անցնելու՝ 1491 և 1954 այլ իրավախախտումներ։ 137 մեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի, 203-ը՝ տեխնիկական զննություն չանցած, 126-ը՝ արտաքին լուսային սարքերի անսարքությամբ, 413-ը՝ թաղանթապատված դիմապակիով և կողային ապակիներով։ Բացի այդ, տարբեր կասկածանքներով ձերբակալվել ու բաժիններ է տարվել 55 անձ։

Նույն ժամանակահատվածում մարզերում պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 14629 խախտում՝ պահպանվող հատուկ տարածքներ տեղափոխելով 206 տրանսպորտային միջոց։ Հայտնաբերվել է ոչ սթափ վիճակում մեքենա վարող՝ 209, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 848 անձ։ Հայտնաբերվել են հաշվառման համարանիշի հետ կապված՝ 91, չամրակապված վարելու՝ 2404, վարելիս ծխախոտային արտադրատեսակ օգտագործելու՝ 185, վարելիս հեռախոսից օգտվելու՝ 333, հետիոտնի՝ ոչ սահմանված վայրով անցնելու՝ 943, արագության գերազանցման՝ 1425 և 3881 այլ իրավախախտումներ։ 344 մեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի, 1536-ը՝ տեխնիկական զննություն չանցած, 1206-ը՝ արտաքին լուսային սարքերի անսարքությամբ, որից 82-ը՝ բեռնատարներ, 544-ը՝ թաղանթապատված դիմապակիով և կողային ապակիներով։ Բացի այդ, տարբեր կասկածանքով ձերբակալվել ու բաժիններ է տարվել 45 անձ։