Սահմանադրական դատարանը քննության է ընդունել լիազորությունները դադարեցված դատավոր Դավիթ Հարությունյանի դիմումը

Լուրեր

11.12.2024 | 23:30
Թուրքիան Մեծ Բրիտանիայից շահագործումից հանված Super Hercules ռազմատրանսպորտային ինքնաթիռներ կգնի
11.12.2024 | 23:17
Դեսպան Հարությունյանը վերահաստատել է Կանադայի հետ հարաբերություններն առավել խորացնելու Հայաստանի հանձնառությունը
11.12.2024 | 22:52
Երևանում և 6 մարզում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
11.12.2024 | 22:37
ԱՄՆ-ը կարող է «իրանական» պատժամիջոցներ կիրառել ռուսական նավթի դեմ
11.12.2024 | 22:21
Բելառուսից թոշակառուն դատապարտվել է 4 տարվա ազատազրկման՝ Լուկաշենկոյին և ոստիկանին վիրավորելու համար
11.12.2024 | 22:08
Էրդողանը դավաճանեց Ռուսաստանին․ Ալեքսանդր Դուգինը՝ Սիրիայում իրադարձությունների մասին
11.12.2024 | 21:58
Երևանի Բագրևանդի-Նելսոն Ստեփանյան փողոցների խաչմերուկում երթևեկությունը կկարգավորվի լուսացույցներով
11.12.2024 | 21:44
Ադրբեջանի ընդդիմությունը ԱՄՆ-ին ու ԵՄ-ին կոչ է անում երկրի իշխանությունների դեմ պատժամիջոցներ սահմանել
11.12.2024 | 21:29
Օրբանը զանգահարել է Պուտինին․ քննարկվել է ուկրաինական հակամարտությունն ու իրավիճակը Սիրիայում
11.12.2024 | 21:17
Հակոբ Ասլանյանը փոշմանել է, բայց արդեն ուշ է․ նա հեռացվեց ՔՊ-ից
11.12.2024 | 21:00
ՔՆՆԱՐԿՈւՄ․ Ասադի տապալումը Սիրիայում, ՌԴ-ի թուլացումը, Թուրքիայի դերի աճը․ ի՞նչ վիճակ ստեղծվեց Մերձավոր Արևելքում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.12.2024 | 20:51
Քննարկվել են Հայաստանում անցկացվելիք COP 17-ի կազմակերպման վերաբերյալ առանցքային հարցերը
11.12.2024 | 20:43
Օլաֆ Շոլցը պաշտոնապես Բունդեսթագին վստահության քվեի խնդրանք է ներկայացրել
11.12.2024 | 20:27
Մալիբուում խոշոր անտառային հրդեհ է մոլեգնում, որը սպառնում է հոլիվուդյան աստղերի առանձնատներին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.12.2024 | 20:12
Մանդատս վայր եմ դրել այլ աշխատանքի անցնելու նպատակով. Դավիթ Առուշանյան
Բոլորը

Դատավոր Դավիթ Հարությունյանը, որի լիազորությունները 2023-ի հուլիսի 3-ին դադարեցվել են, դիմել է Սահմանադրական դատարան՝

խնդրելով․ 

1․ «ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 101-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը և դրա հետ փոխկապակցված «Հայաստանի Հանրապետության Դատական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 50-րդ հոդվածի 2-րդ մասը և/կամ այդ նորմերին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը և/կամ օրենսդրական բացը ճանաչել Սահմանադրության 31-րդ, 49-րդ, 61-րդ, 63-րդ, և 79-րդ հոդվածներին հակասող և անվավեր»

Նշենք, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 101-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով սահմանվում է, որ «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքով նախատեսված հիմքերով դատարանն իրավունք ունի վարչական դատավարությանը մասնակցող անձանց, ներկայացուցիչների և դատական նիստին ներկա այլ անձանց նկատմամբ կիրառելու դահլիճից հեռացում սանկցիան։

Իսկ դատական օրենսգրքի 50-րդ հոդվածի 2-րդ մասով էլ սահմանվում է, որ  «Դատական նիստերի դահլիճից հեռացում չի կիրառվում վարույթին մասնակցող դատախազի, որպես ներկայացուցիչ կամ պաշտպան մասնակցող փաստաբանի, ինչպես նաև տվյալ պահին ցուցմունք տվող վկայի և օրենքով նախատեսված այլ անձանց նկատմամբ:

2․  «Հայաստանի Հանրապետության Դատական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 90-րդ հոդվածի 6-րդ մասը և դրա փոխկապակցված 11-րդ հոդվածի 2-րդ մասը, և/կամ այդ նորմերին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը և/կամ օրենսդրական բացը ճանաչել Սահմանադրության 31-րդ, 49-րդ, 61-րդ, 63-րդ, և 79-րդ հոդվածներին հակասող և անվավեր»։

Դատական օրենսգրքի 90-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանվում է, որ «Որպես դատարան հանդես գալու դեպքում Բարձրագույն դատական խորհրդի նիստերը դռնբաց են՝ բացառությամբ այն դեպքերի, երբ դրանք Բարձրագույն դատական խորհրդի անդամի կամ վարույթի մասնակցի միջնորդությամբ Բարձրագույն դատական խորհրդի պատճառաբանված որոշմամբ անցկացվում են դռնփակ՝ վարույթի մասնակիցների մասնավոր կյանքի, արդարադատության շահերի, ինչպես նաև պետական անվտանգության, հասարակական կարգի կամ բարոյականության պաշտպանության նպատակով»։

Նույն օրենսգրքի 11-րդ հոդվածի 2-րդ մասով էլ սահմանվում է, որ 

«Դատական վարույթը կամ դրա մի մասն օրենքով սահմանված դեպքերում և կարգով դատարանի որոշմամբ կարող է անցկացվել դռնփակ` վարույթի մասնակիցների մասնավոր կյանքի, անչափահասների կամ արդարադատության շահերի, ինչպես նաև պետական անվտանգության, հասարակական կարգի կամ բարոյականության պաշտպանության նպատակով»:

Հիշեցնենք, որ դատավոր Դավիթ Հարությունյանի գործը ԲԴԽ-ում դռնփակ է քննվել։ Գործի քննության ընթացքում՝ այն ժամանակ, երբ Հարությունյանն իրեն վերագրվող կարգապահական խախտման վերաբերյալ դեռևս դիրքորոշում հայտնած չի եղել, հեռացվել է նիստերի դահլիճից։ Ընդ որում՝ տվյալ պահին նրա փաստաբանները ևս դահլիճում չեն եղել, մասնակցելիս են եղել գործադուլի։

Թեև Հարությունյանին հեռացնելուց հետո փաստաբանները ներկայացել են ԲԴԽ ու կարգադրիչներին հայտնել, որ ցանկանում են մասնակցել նիստին ու իրականացնել դատավորի պաշտպանությունը, նրանց մուտքը չի թույլատրվել․ կարգադիչները հայտնել են, որ նիստը վերջացել է։ Հետագայում, լսելով նիստի արձանագրությունը, դատավորը բարձրաձայնել է այն մասին, որ նիստը տվյալ պահին ավարտված չի եղել, ավելին, ըստ դատավորի, ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանը կարգադրիչներին ասել է, որ ոչ ոքի ներս չթողնեն։

Դատավորը Սահմանադրական դատարան ներկայացված դիմումում նշել է, որ «Բարձրագույն դատական խորհրդի կողմից կայացված որոշմամբ իր նկատմամբ կիրառված Օրենքի 11-րդ հոդվածի 2-րդ մասը, 90-րդ հոդվածի 6-րդ մասը (արդարադատության շահերի պաշտպանության նպատակով դռնփակ դատական նիստ), 50-րդ հոդվածի 2-րդ մասը և դրա հետ փոխկապակցված ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 101-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը (դատական նիստերի դահլիճից դատավորի հեռացում), ակնհայտ միջամտություն են իր՝ Սահմանադրության 61-րդ ու 63-րդ հոդվածով, ինչպես նաև 31-րդ հոդվածի 1-ին մասով ու 49-րդ հոդվածով երաշխավորված՝ արդյունավետ դատական պաշտպանության ու արդար դատաքննության, մասնավոր ընտանեկան կյանքի ու բարի համբավի, ինչպես նաև հանրային ծառայության անցնելու հիմնական իրավունքների նկատմամբ»:

Արդարադատության շահի պաշտպանության նպատակով գործի քննության դռնփակ լինելու առնչությամբ դիմողը, մասնավորապես, նշել է․

«Օրենքների՝ իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը և/կամ օրենսդրական բացը և/կամ օրենքի որոշակիությունը, այնքանով որքանով հնարավորություն է տրվում բացառապես արդարադատության շահի պաշտպանության նպատակով միջամտել արդար դատաքննության էական կոմպոնենտներից մեկի՝ օրենքով նախատեսված գործի հրապարակայնության սկզբունքի նկատմամբ, հակասահմանադրական է»։

Կարգապահական վարույթի վերաբերյալ գործով իր նկատմամբ «դատական նիստերի դահլիճից հեռացում» դատական սանկցիայի կիրառման հարցի առնչությամբ Հարությունյանը, մասնավորապես, նշել է․

«․․․Գործի քննության հենց սկզբնական փուլում, երբ հատկապես դատավորը կարգապահական վարույթի սկզբնական փուլում, դեռևս չի ներկայացրել նյութեր և/կամ չի թույլատրվել ներկայացնել նյութեր, ապացույցներ, չի տվել բացատրություններ, չի ունեցել պաշտպանական ելույթ, ներկա չեն գտնվել փաստաբաններ, ներկայացուցիչներ, չի ապահովվել ներկայացուցիչների մասնակցությունը նաև հետագայում, և նրա նկատմամբ կիրառվում է դատական նիստերից դահլիճից հեռացում սանկցիա, ապա նորմը կամ դրա նման մեկնաբանությունը իրավակիրառ պրակտիկայում հակասում է կողմերի հավասարության, մրցակցության, պաշտպանության, արդար դատաքննության Սահմանադրական իրավունքին»։ 

Ըստ Դիմողի՝ «… Օրենքի 50-րդ հոդվածի 2-րդ մասը, և ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 101-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը և/կամ դրանց իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը և/կամ օրենսդրական բացը, մասնավորապես նաև այնքանով որքանով չեն նախատեսում կարգապահական վարույթով գործի քննության ընթացքում դատավորի նկատմամբ «դատական նիստերի դահլիճից հեռացում» դատական սանկցիայի կիրառման բացառություն կամ ընձեռում են դրա հնարավորությունը, և/կամ այնքանով որքանով չեն նախատեսում սանկցիայի կիրառման տևողություն և/կամ այնքանով որքանով չեն նախատեսում դատական նիստի շարունակության անհնարինություն առանց փաստաբանի մասնակցության հակասահմանադրական են, հակասում են Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասով և 63-րդ հոդվածի 1-ին մասով երաշխավորված արդյունավետ դատական պաշտպանության ու արդար դատաքննության իրավունքներին»:

Ելնելով դիմումի և կից փաստաթղթերի ուսումնասիրության արդյունքներից՝ Սահմանադրական դատարանի դատական կազմը գտել է, որ առկա չեն սույն անհատական դիմումով գործի քննությունը մերժելու հիմքեր և որոշել քննության առնել դիմումը։ Գործով որպես պատասխանող կողմ ներգրավվել է Ազգային ժողովը։

 

Արաքս Մամուլյան