Միրզոյանն ու Խորվաթիայի խորհրդարանի փոխնախագահն անդրադարձել են Հարավային Կովկասում վերջին զարգացումներին

Լուրեր

23.07.2026 | 15:55
Մոսկվայի մարզում Սու-57 է կործանվել․ այն համարվում է ՌԴ սպառազինության ամենաժամանակակից կործանիչը
23.07.2026 | 15:46
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի և մյուսների գործով դատական նիստը. ՈՒՂԻՂ
23.07.2026 | 15:41
Գոռ Խաչատրյանը՝ աշխարհի չեմպիոն, Հայկ Մինասյանը՝ բրոնզե մեդալակիր
23.07.2026 | 15:38
Ուկրաինական ԱԹՍ-ները հարվածել են Wildberries-ի պահեստային տարածքների շուրջ 10%-ին
23.07.2026 | 15:29
Ռուբիոն հայտարարել է, որ Իրանն «աղաչում է» ԱՄՆ-ին գործարք կնքել
23.07.2026 | 15:19
Արարատում կկառուցվի 2 բազմաբնակարան բնակելի շենք. կլուծվի 48 ընտանիքի բնակարանային ապահովման հարցը
23.07.2026 | 15:15
Վահագն Խաչատուրյանը պլանային բուժզննումից հետո վերադարձել է աշխատանքային ռեժիմի
23.07.2026 | 15:10
Նարեկ Կարապետյանի խափանման միջոցը՝ 1 մլրդ գրավ և բացակայելու արգելք // Հայ գերիներին ազատելու կոչ ԱՄՆ-ից․ ԼՈՒՐԵՐ
23.07.2026 | 15:02
Մանկատան շրջանավարտների բնակարանի գնման աջակցությունը կավելանա մինչև 8.7 մլն դրամ
23.07.2026 | 14:53
Երկրպագուներն ընտրել են ԱԱ-2026-ի խորհրդանշական հավաքականը․ ԼՈՒՍԱՆԿԱՐ
23.07.2026 | 14:44
Google-ը տուգանվեց 890 միլիոն եվրոյի չափով՝ եվրոպական օրենսդրությունը խախտելու համար
23.07.2026 | 14:29
ՊԵԿ-ը բացահայտել է 619 մլն դրամի ստվերային շրջանառություն և աշխատավարձերի թերհայտարարագրում
23.07.2026 | 14:20
Առաջիկա օրերին բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ է սպասվում
23.07.2026 | 14:11
Կապանում մեկնարկում են ԱՊՀ երիտասարդական մայրաքաղաքի միջոցառումները
23.07.2026 | 14:02
Արգենտինային ԱԱ-2026-ից հեռացնելու մասին ստորագրահավաքը մոտ է եղել Գինեսի ռեկորդը գերազանցելուն
Բոլորը

Հունվարի 18-ին պաշտոնական այցով Զագրեբում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Խորվաթիայի Հանրապետության խորհրդարանի փոխնախագահ Անտե Սանադերի հետ: Հանդիպմանը մասնակցել են խորհրդարանի արտաքին հարաբերությունների կոմիտեի փոխնախագահը, ով նաև հայ-խորվաթական խորհրդարանական բարեկամության խմբի նախագահն է, ինչպես նաև եվրոպական հարցերով կոմիտեի նախագահն ու խորհրդարանի այլ անդամներ։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից։

«Հանդիպմանը երկուստեք ընդգծվել են հայ և խորվաթ ժողովուրդների միջև բարեկամական կապերը, մշակութային ու պատմական ընդհանրությունները, որոնք հիմք են ստեղծել երկու երկրների միջև սերտ հարաբերությունների կառուցման, քաղաքական երկխոսության ընդլայնմանն համար։

Զրուցակիցներն անդրադարձել են վերջին շրջանում Հայաստանի և Խորվաթիայի միջև ակտիվ շփումներին, այդ թվում՝ նախորդ տարի Խորվաթիայում Դուբրովնիկ ֆորումին ՀՀ ԱԳ նախարարի մասնակցությանն ու դրա շրջանակնեում կայացած քննարկումներին։ Ընդգծել են, որ այս տարին նշանավորվում է Հայաստանի և Խորվաթիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյա հոբելյանով՝ վստահություն հայտնելով, որ համատեղ ջանքերով հնարավոր կլինի առավելագույնս օգտագործել երկու երկրների միջև գործաընկերության ընդլայնման առկա ներուժը։

Երկուսեք կարևորվել է խորհրդարանական համագործակցությունը երկկողմ ձևաչափով, ինչպես նաև ակտիվ փոխգործակցությունը տարբեր բազմակողմ հարթակներում։

Զրուցակիցներն անդրադարձել են նաև Հայաստան-ԵՄ գործընկերության շրջանակներում առկա փոխգործակցությանը։ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդգծել է ՀՀ-ում ժողովրդավարական բարեփոխումների ուղղությամբ ՀՀ կառավարության կողմից իրականացվող քայլերը, այս և ուղղություններով ԵՄ հետ համագործակցության հեռանկարները՝ ի շահ ՀՀ քաղաքացիների բարեկեցության։

Արարատ Միրզոյանը ներկայացրել է Հարավային Կովկասում վերջին զարգացումներն ու ներկայիս իրավիճակը։

Նախարար Միրզոյանն ընդգծել է, որ տարածաշրջանում կայունության ու խաղաղության հաստատմանն ուղղված ՀՀ ջանքերն ու հանրահայտ սկզբունքների վրա հիմնված տեսլականը՝ նշելով, որ Ադրբեջանից ամենաբարձր մակարդակով հնչող ագրեսիվ հռետորաբանությունը չի վկայում փոխադարձ համարժեք հանձնառության մասին:

Անդրադառնալով Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի էթնիկ զտմանը՝ նախարար Միրզոյանը շեշտել է, որ չնայած ՀՀ և միջազգային հանրության, այդ թվում՝ տարբեր խորհրդարանների հասցեական ուղերձներին, հնարավոր չեղավ կանխել ավելի քան 100 հազար հայերի բռնի տեղահանումը, ինչը ևս մեկ անգամ ընդգծեց ագրեսիվ քաղաքականության զսպման ուղղությամբ կոնկրետ գործողությունների կարևորությունը:

Որպես խաղաղության օրակարգի մաս և տարածաշրջանային կապուղիների ապաշրջափակման համապարփակ մոտեցում՝ ՀՀ ԱԳ նախարարն անդրադարձել է նաև ՀՀ կառավարության կողմից մշակված «Խաղաղության խաչմերուկ» ծրագրին։

Տեղի է ունեցել մտքերի փոխանակում, նախարար Միրզոյանը պատասխանել է խորհրդարանականներին հետաքրքրող այլ հարցերին»,- ասված է հաղորդագրության մեջ։