Նոր ձայնագրություն՝ 15 զինվորի կյանք խլած հրդեհի գործով․ 1 տարի անց անպատասխան հարցերն ավելի շատ են. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

09.11.2026 | 16:57
Պատասխանել ենք ՌԴ-ի գազի գնի վերաբերյալ ուղարկված նամակին. Դավիթ Խուդաթյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 16:49
Ադրբեջանի դեսպանին պաշտոնական բողոք է փոխանցվել․ Թեհրանը՝ Բաքվի կողմից Իրանի քաղաքացիներին «պերսոնա նոն գրատա» հայտարարելու մասին
09.11.2026 | 16:40
Ավելի վաղ ու ավելի ցածր գնով կարելի էր կանգնեցնել 44-օրյա պատերազմը․ Արտակ Բեգլարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 16:39
Փաշինյանն Իրանի փոխնախագահի հետ քննարկել է տարածաշրջանային հաղորդուղիների ապաշրջափակման հարցը
09.11.2026 | 16:32
Հայ բասկետբոլիստն արդյունավետ խաղ է անցկացրել Հունաստանում
09.11.2026 | 16:24
Նախաստորագրած պայմանագիրը «10 պատվիրանները» չեն, որ բանակցելի չլինեն․ Արթուր Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 16:16
Ռուսաստանը հարվածել է Օդեսայում դպրոցների և մանկապարտեզների համար նախատեսված սննդամթերքի պահեստին․ կան զոհեր
09.11.2026 | 16:07
«Քննություն կլինի և ճշմարտությունը կիմանանք՝ դավաճանություն եղե՞լ է պատերազմի ժամանակ, թե՞ չէ»․ Նարեկ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 15:55
Հանրաքվեի ցանկացած ելք վատ է ՀՀ-ի համար․ մեր խնդիրն է՝ թույլ չտալ, որ հարցը դրվի հանրաքվեի․ Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 15:42
Վարազդատ Լալայան. «Պայքարը ցույց տվեց, որ այս մարզավիճակում էլ կարող էի հաղթել մրցակիցներիս». ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 15:42
Ընդդիմադիր շարժման իրավաբանների ճեպազրույցները՝ ՈՒՂԻՂ
09.11.2026 | 15:34
Թուրքիայում մեկնարկել է COP31 կլիմայական համաժողովը․ կմասնակցի նաև Փաշինյանը
09.11.2026 | 15:25
Հունվարի 1-ից  թոշակները 1000 դրամով չեն բարձրանա․ պատճառը թաղման նպաստի վճարումը դադարեցնելու մասին նախագծի չեղարկումն է
09.11.2026 | 15:15
«Մոսկվայի շանտաժի վերջը եկել է»․ Մոլդովան գործարկել է Եվրոպային կապող նոր էլեկտրահաղորդման գիծը
09.11.2026 | 15:03
Մեսին առաջինն է, որ երկրորդ տարին անընդմեջ արժանացել է MLS-ի «Ոսկե խաղակոշիկին». ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Մեկ տարի է անցել Ազատի զինվորական կացարանում տեղի ունեցած ողբերգությունից, սակայն տուժող կողմը մինչև հիմա որևէ հարցի պատասխան չի ստացել։ 15 զինվորի կյանք խլած դեպքից ընդամենը ժամեր անց վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացրեց վարկած, որը հետո քննության առարկա դարձավ։ Ըստ այդ վարկածի՝ սպա Եղիշե Հակոբյանը 5 լիտրանոց տարայով ավտոբենզինը փորձել է լցնել վառարանի մեջ, ինչի հետևանքով էլ հրդեհ է բռնկվել և արագորեն տարածվել։

Ինչպես մեկ տարի առաջ, այնպես էլ հիմա հրդեհի հետևանքով զոհված զինվորների ծնողներն ու նրանց շահերը ներկայացնող Նորայր Նորիկյանը չեն հավատում Փաշինյանի առաջ քաշած վարկածին։ Նրանք կարևոր են համարում, որ բացահայտվի, թե ինչ է նախորդել մեկ տարի առաջ տեղի ունեցած ողբերգական դեպքին։

Նորիկյանն ու ծնողները, այնինչ, մի շարք այլ վարկածներ էին առաջ քաշել՝ դիվերսիայից մինչև պետական դավաճանություն, որոնցից որևէ մեկը, նրանց պնդմամբ, քննության առարկա չի դարձել և չի էլ հերքվել։ Վարույթն իրականացնող մարմինն էլ պարբերաբար հայտարարել է, որ ներկայացված բոլոր վարկածները, փաստական տվյալները քննության առարկա դարձել են։

15 զինվորի կյանք խլած հրդեհի գործը դատարանում է․ մի քանի դատական նիստ արդեն կայացել է, լարված մթնոլորտում հետազոտվել են գրավոր ապացույցները, ցուցմունք է տվել տուժող Լևոն Խառատյանը։ Վերջինիս ցուցմունքը ոչ արժանահավատ են որակում Նորիկյանն ու ծնողները, որոնք ցուցմունք են տվել, որ կացարանում դիզվառելիքի առևտուր է իրականացվել, պահանջում են պարզել, թե ովքեր են ներքաշված եղել դրանում։

Ողբերգությունից ժամեր անց Փաշինյանը կառավարության նիստին հայտարարեց, որ պարզելու շատ բան էլ չկա, իսկ Քննչական կոմիտեի նախագահն ու գլխավոր դատախազը համաձայնեցին գործադիրի ղեկավարի հետ։

Ողբերգական դեպքից շուրջ մեկ ամիս անց ցուցմունք տվեց գործով մեղադրյալ, կապիտան Եղիշե Հակոբյանը, որն այժմ կալանավորված է։ Ըստ ցուցմունքի՝ ինքը սուրճի գավաթի չափով բենզին է լցրել վառարանի փայտի վրա, իսկ իր ձեռքում եղած բենզինի տարան, որը բռնկվել է, դուրս է նետել։

Մինչ կապիտանի այս ցուցմունքը՝ տարբեր պաշտոնատար ու պատասխանատու անձինք հակասական հայտարարություններ էին հնչեցրել։ Հրդեհից փրկված զինվորներից Գարուշ Սարգսյանն էլ Factor TV-ի հետ զրույցում ասել էր, որ խուճապ էր, ինքը ձայներից է արթնացել ու կացարանում քնած զինծառայող չի եղել։ Այդպիսով Սարգսյանը հերքել էր այն տեղեկությունը, որ զինծառայողները քնած են եղել ու չեն արթնացել, սա այն դեպքում, երբ Եղիշե Հակոբյանն իր ցուցմունքում ասել էր, որ բղավել է, իսկ Լևոն Խառատյանը մտել է ննջարան, փորձել տղաներին արթնացնել։ Թե ինչու չեն արթնացնել, ըստ կապիտանի ցուցմունքի՝ իր համար էլ է անհասկանալի։

Այս հակասություններն աչքի առաջ ունենալով՝ ծնողները  սեփական հետաքննությունն էին սկսել դեպքի վայրում, որից որոշ ժամանակ անց մի ձայնագրություն հրապարակեցին, որտեղ օրվա հերթապահ Ռադիկը վաշտի հրամանատար Գոռ Մարգարյանին տեղեկացնում է, որ հրդեհ է, տղաներից հինգը դրսում են, մյուսները՝ ներսում։ Հրամանատարը միայն հարցնում է՝ պատասխանատուն ո՞վ է, այդտե՞ղ է, և խոսակցությունն ընդհատվում է։ Ծնողներին բարկացրել է նաև հրամանատարի անտարբերությունն ու սառնասրտությունը։

Այսօր Գաբրիել Կիրակոսյանը հրապարակեց մեկ այլ ձայնագրություն, որտեղ իր խոսակցությունն է Գոռ Մարգարյանի հետ։ Այս խոսակցությունը, ըստ նրա, տեղի է ունեցել այն ժամանակ, երբ օրվա հերթապահի և Մարգարյանի ձայնագրությունից դեռ ոչինչ հայտնի չէր իրենց։

Ծնողներն այս մեկ տարվա ընթացքում երկու անգամ հանդիպել են վարչապետ Փաշինյանի, զինդատախազ, գլխավոր դատախազի տեղակալ Գրիգոր Էլիզբարյանի հետ, բայց ոչ մի հանդիպում չեն ունեցել ռազմական գերատեսչության ղեկավարի հետ․ Սուրեն Պապիկյանը չի ընդունել նրանց։

Տուժող կողմը վստահ է՝ գործը քննվում է այնպես, որ հաստատվի Փաշինյանի առաջ քաշած վարկածը։ Խոստանում են առաջիկայում այլ ձայնագրություն հրապարակել։ Հրդեհի գործով 5 մեղադրյալներից 3-ը՝ սպաներ Գոռ Աղեկյանը, Եղիշե Հակոբյանն ու Մառլեն Սարգսյանը կալանավորված են, 2-ի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել երկրից բացակայելու արգելքը։

Հաջորդ դատական նիստը, որի ժամանակ կշարունակվի տուժող Լևոն Խառատյանի հարցաքննությունը, տեղի կունենա հունվարի 26-ին:

Մանրամասները՝ տեսանյութում։

Արփի Հակոբյան