Պատրաստ ենք Ադրբեջանի հետ նոր համաձայնագիր կնքել, որպեսզի է՛լ ավելի ամեն ինչ հստակ կարգավորվի․ ԱԳ փոխնախարար

Լուրեր

07.10.2026 | 12:01
Թրամփը հայտնել է, որ Պուտինի հետ հեռախոսազրույց կունենա Ռուսաստանում ժանտախտի իրավիճակի հետ կապված
07.10.2026 | 11:56
Գագիկ Ծառուկյանի 29 անշարժ, 488 շարժական գույքերի և 33 տրանսպորտային միջոցների նկատմամբ արգելանք է դրվել․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
07.10.2026 | 11:42
Հայաստանը պետք է տրամադրի անհետ կորած ադրբեջանցիների ճակատագրի վերաբերյալ ամբողջ տեղեկատվությունը․ Ալիև
07.10.2026 | 11:33
ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհուրդը միաձայն ընդունել է Հայաստանի հեղինակած բանաձևը
07.10.2026 | 11:20
Հայտնի է հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի կազմն ԱԱ-ում
07.10.2026 | 11:12
«Արմավիր» ՔԿՀ-ում դրոնով 6 բջջային հեռախոս է փորձ արվել փոխանցել
07.10.2026 | 11:02
2027 թ․ հունվարի 1-ից սոցփաթեթի ծրագիրն ավարտվում է․ փոփոխություններ և նոր հնարավորություններ. ՈՒՂԻՂ
07.10.2026 | 10:55
Մեսին գոլ ու 2 ասիստ է գրանցել Արգենտինայի հավաքականում հրաժեշտի խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 10:50
Լրտեսության կասկածանքով ձերբակալված Գերմանիայի հետախուզության նախկին ղեկավարը կարող էր տվյալները փոխանցել Ադրբեջանին․ Der Spiegel
07.10.2026 | 10:46
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավ հանձնվել է Ազգային պատկերասրահին
07.10.2026 | 10:36
Փաշինյանի ՌԴ այցը դեռ չի քննարկվում, Պուտինի հետ հանդիպում Թուրքմենստանում չի նախատեսվում․ Ուշակով
07.10.2026 | 10:29
Ժաննա Անդրեասյանը մեկնել է Թբիլիսի՝ մասնակցելու Հայաստանի մշակույթի օրերին
07.10.2026 | 10:15
Հայաստանի ներկայացուցիչները ադրբեջանցի և միջազգային փորձագետների հետ Լոնդոնում մասնակցել են աշխատաժողովի
07.10.2026 | 10:00
Ազգային ժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
07.10.2026 | 09:45
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 7-ի դրությամբ
Բոլորը

Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հարցերով հանձնաժողովի առաջիկա հանդիպմանը քննարկվելու է հանձնաժողովների աշխատանքերի կանոնակարգը։ Այս մասին Factor.am-ի հետ զրույցում ասաց ԱԳ նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանը՝ նշելով, որ հանդիպման օրը դեռ հստակեցված չէ։ Անդրադառնալով խաղաղության պայմանագրի նախագծի՝ Հայաստանի տարբերակն Ադրբեջան ուղարկելուց հետո տեղի ունեցած զարգացումներին, Մնացական Սաֆարյանն ասաց․ «Այս պահին չեմ կարող պատասխանել»։

Հիշեցնենք՝ հունվարի 4-ին է հայկական կողմը պատասխանել խաղաղության պայմանագրի՝ ադրբեջանական կողմի առաջարկներին։

«Դրա վերաբերյալ եղել են համապատասխան հայտարարություններ։ Այս պահին մենք շարունակում ենք գործընթացը»,- ասաց փոխնախարարը՝ պատասխանելով հարցին, թե արդյո՞ք հնարավոր է այս պայմաններում խաղաղության պայմանագիր կնքել, երբ Ալիևը Ջերմուկն ու այլ հայկական բնակավայրեր համարում է ադրբեջանական։

Նա նաև տեղեկացրեց, որ Միրզոյան-Բայրամով հանդիպման մասին տեղեկություններ առայժմ չկան։

Factor.am-ը փոխնախարարից նաև հետաքրքրվեց՝ ինչո՞ւ է Նիկոլ Փաշինյանն Ալիևին առաջարկում սպառազինության վերահսկման նոր համաձայնագիր կնքել, երբ այդպիսիք արդեն կան։

«Պատրաստ ենք նոր համաձայնագիր կնքել, որպեսզի էլ ավելի ամեն ինչ հստակ կարգավորվի»,- ասաց Մնացական Սաֆարյանը։

Նշենք, որ 1992 թվականից գործում է սովորական սպառազինությունների ՄԱԿ-ի Ռեգիստրը, որի շրջանակներում ՄԱԿ-ի անդամ պետություններն ամենամյա պաշտոնական տեղեկատվություն են ներկայացնում սովորական սպառազինությունների յոթ կատեգորիաների` մարտական տանկերի, մարտական զրահամեքենաների, մեծ տրամաչափի հրետանու, մարտական ինքնաթիռների, հարվածային ուղղաթիռների, ռազմանավերի և հրթիռների արտահանման և ներմուծման վերաբերյալ: Այս ոլորտը ներառում է նաև ՄԱԿ-ի շրջանակներում առկա տարբեր համաձայնագրերով և կոնվենցիաներով կարգավորվող որոշ զենքերի տեսակներին և ռազմամթերքներին վերաբերող խնդիրներ:

Նարեկ Կիրակոսյան