Եվրախորհրդարանը որոշել է դիտորդներ չուղարկել Ադրբեջանի նախագահական ընտրություններին

Լուրեր

15.11.2026 | 22:05
Եղիշե Մելիքյանն ամփոփել է Ազգերի լիգայի վերջին խաղը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.11.2026 | 21:49
Փաշինյանը Կամբոջայում մասնակցել է Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի մասնակիցների պատվին տրված ընթրիքին
15.11.2026 | 20:27
Էստոնիան դեկտեմբերի 1-ից կփակի Ռուսաստանի հետ սահմանային բոլոր անցակետերը
15.11.2026 | 20:00
Թանկ շենքեր, էժանագին կառավարում․ ո՞ւր են գնում բնակիչների փողերը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
15.11.2026 | 19:53
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքիով ավարտեց պայքարը
15.11.2026 | 19:45
Nvidia-ի նախկին ղեկավար Ջենսեն Հուանգը սկանդալի հետևանքով կորցրել է 62 միլիարդ դոլար
15.11.2026 | 19:16
Փաշինյանը Կամբոջայում այցելել է Ֆրանկոֆոնիայի ավանում բացված Հայաստանի տաղավար
15.11.2026 | 18:56
Սևանում սիգի որսի արգելքի խախտման համար նախատեսված է վարչական և քրեական պատասխանատվություն
15.11.2026 | 17:56
Փաշինյանը Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովում խոսել է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացից
15.11.2026 | 17:19
Փաշինյանն ու Մոլդովայի վարչապետը քննարկել են Երևան-Քիշնև ուղիղ ավիաչվերթների կազմակերպման հարցը
15.11.2026 | 17:03
Էդգար Սևիկյանը լքել է Հայաստանի հավաքականի ճամբարը և հանդիպման է մասնակցում «Սուետայի» կազմում
15.11.2026 | 16:47
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Լատվիայի դեմ խաղում
15.11.2026 | 16:36
Դատավորների նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
15.11.2026 | 16:16
Նոյեմբերի 20-ից Սևանա լճում կարգելվի սիգի արդյունագործական որսը
15.11.2026 | 15:23
ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Պաղեստինին Անկախության օրվա առթիվ․ արձագանքել է նաև Իրանի դեսպանությունը
Բոլորը

Եվրախորհրդարանը չի դիտարկի Ադրբեջանում փետրվարի 7-ին կայանալիք արտահերթ նախագահական ընտրությունները։ Այս մասին ասվում է Եվրախորհրդարանի Ժողովրդավարության և ընտրությունների համակարգման խմբի համանախագահներ Դեյվիդ Մաքալիսթերի և Թոմաս Թոբի համատեղ հայտարարության մեջ, փոխանցում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Քանի որ Եվրախորհրդարանը չի դիտարկելու ընտրությունները, նաև չի մեկանաբանելու ընտրական գործընթացն ու հայտարարված արդյունքները։

«Եվրախորհրդարանի ոչ մի անդամ իրավասու չէ այս մարմնի անունից դիտարկել կամ մեկնաբանել ընտրությունները»,- ասվում է հայտարարության մեջ։

Նշվում է, որ եթե ​​Եվրախորհրդարանի անդամներից մեկը որոշի իր վերաբերմունքն արտահայտել ընտրությունների վերաբերյալ, ապա դա կլինի նրա անձնական նախաձեռնությունը, այլ ոչ թե կառույցինը։

Նշենք, որ ԵԱՀԿ Ժողովրդավարական ինստիտուտների և մարդու իրավունքների գրասենյակը (ԺՀՄԻԳ) հունվարից սկսել է Ադրբեջանում արտահերթ նախագահական ընտրություններում իր դիտորդական առաքելությունը։ Դեկտեմբերի վերջին Բաքվում կայացած մամուլի ասուլիսում ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության ղեկավար Օուեն Մերֆին (Իռլանդիա) ասել էր, որ դիտորդներն 8 շաբաթվա ընթացքում վերահսկելու են նախընտրական քարոզարշավը, բուն քվեարկությունը և ընտրությունների արդյունքների հաշվարկի գործընթացը։ Առաքելությունը բաղկացած է 11 միջազգային փորձագետներից։ Բացի այդ, նախընտրական քարոզարշավի և ընտրությունների մշտադիտարկում կիրականացնեն 26 երկարաժամկետ դիտորդներ։ Մերֆին նաև ասել էր, որ ԺՀՄԻԳ-ը հարցումներ է ուղարկել ԵԱՀԿ մասնակից երկրներին՝ ուղարկելու լրացուցիչ 280 կարճաժամկետ դիտորդների՝ ընտրությունների օրը վերահսկելու քվեարկության ընթացքը։

Ադրբեջանում նախագահական ընտրությունները դիտարկելու են նաև ԱՊՀ դիտորդները։

Նշենք, որ Ադրբեջանում նախագահական ընտրությունները պետք է տեղի ունենային 2025 թվականին, սակայն նախագահ Իլհամ Ալիևը 2023-ի դեկտեմբերի 7-ին հրամանագիր էր ստորագրել փետրվարի 7-ին արտահերթ ընտրությունների անցկացման մասին։Նախօրեից արդեն մեկնարկել է նախընտրական քարոզարշավը։

Ադրբեջանի ղեկավարի պաշտոնի համար, գործող նախագահ Իլհամ Ալիևից զատ, ևս 6 թեկնածու է պայքարում։

Էմմա Չոբանյան