Շենգավիթում մանկապատանեկան մարզադպրոց կկառուցվի
Երևանի Շենգավիթ վարչական շրջանում միջազգային չափորոշիչներին համապատասխան գեղասահքի և տափօղակով հոկեյի մանկապատանեկան մարզադպրոց կկառուցվի․ այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից։
«20 տարի անց նոր շունչ և միջազգային չափորոշիչներին համապատասխան լուծումներ կստանա գեղասահքի և տափօղակով հոկեյի մանկապատանեկան մարզադպրոցը:
Տասնամյակներ շարունակ կիսաավեր վիճակում գտնվող կառույցը կդառնա մենապայքարային մարզաձևերի սպորտային վարպետության բարձրացման համալիր կենտրոն»,-նշված է քաղաքապետարանի հաղորդագրության մեջ։
Մարզադպրոցի կառուցման արժեքը մոտ 800 միլիոն դրամ է։