Տուգանքը 15 օրում վճարելու դեպքում վարորդը 30 %-ով պակաս կվճարի, այն կնվազի ևս 20 %-ով, եթե ծանուցումները ստանա roadpolice.am-ով

Լուրեր

08.07.2026 | 20:20
ՆԳ նախարարին կից հասարակական խորհրդի նիստում քննարկվել է ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման գործընթացը
08.07.2026 | 20:08
Թրամփը վստահություն է հայտնել, որ կարող է հաշտեցնել ՌԴ-ին և Ուկրաինային, «ինչպես արել է Հայաստանի ու Ադրբեջանի դեպքում»
08.07.2026 | 20:00
Իմ տեսնելով՝ Ծառուկյանը դիմադրելու գործողություն է արել իրավապահներին․ գետնին պառկեցնելն ադեկվատ է այդ դեպքում․ Սուրեն Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.07.2026 | 19:45
Հայտնի են ֆուտզալի Հայաստանի չեմպիոնի մրցակիցները Չեմպիոնների լիգայի նախնական փուլում
08.07.2026 | 19:30
«Ասֆալտին փռելու» տեսարան․ ինչո՞ւ Ծառուկյանին 7 հոգով գետնին պառկեցրին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.07.2026 | 19:16
Երևան, Գյումրի և Կապան քաղաքների մի շարք հասցեներում վաղը գազանջատումներ կլինեն
08.07.2026 | 19:00
Նարեկ Կարապետյանը որոշել է մանդատը վերցնել՝ գիտակցելով, որ պատգամավորները իշխանական բռնաճնշումների զոհ կլինեն․ Էդգար Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.07.2026 | 18:49
Ընտրությունները ի հայտ բերեցին նոր մարտահրավերներ, որոնց շուրջ պետք է մտածենք. վարչապետը՝ նախագահին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.07.2026 | 18:43
Հայաստանի և Ղազախստանի ԱԱԾ-ները գաղտնի տեղեկություններ փոխանակելու կարգը հստակեցրել են
08.07.2026 | 18:30
Փաշինյանի հետ Միշուստինի հանդիպումը ցույց տվեց՝ Մոսկվան ստիպված է փոխգործակցել Հայաստանի հետ․ Իվան Պրեոբրաժենսկի․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.07.2026 | 18:26
ՌԴ-ն միգրանտների երեխաներին կպարտավորեցնի լքել Ռուսաստանը 18 տարեկան դառնալուց հետո
08.07.2026 | 18:18
Ծառուկյանի առանձնատանը մնացած կենդանիները կերակրվում են․ ՔԿ
08.07.2026 | 18:10
Եվս 2 կալանավորված Ծառուկյանին առնչվող գործով // Մարիա Կարապետյանը՝ ԵԱՀԿ ԽՎ փոխնախագահ․ ԼՈՒՐԵՐ
08.07.2026 | 18:02
ՆԱՏՕ-ն պարտավորվում է ավելի քան 50 միլիարդ դոլարի նոր պաշտպանական գնումներ իրականացնել․ ընդունվել է Անկարայի հռչակագիրը
08.07.2026 | 18:00
Փաշինյանի հրահանգով սկսվել է Ծառուկանի ունեզրկման գործընթացը․ «Մայր Հայաստան»
Բոլորը

Գործադիրը հավանություն է տվել «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «ՀՀ վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին», «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» և «Պետական տուրքի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերին: Օրինագծերի փաթեթի ընդունման արդյունքում համապատասխան նորմատիվ իրավական ակտերում փոփոխություններ կատարելու միջոցով կբարձրանա ՀՀ Ոստիկանության իրավասու մարմինների կողմից ընդունած վարչական ակտերի վերադասության կարգով բողոքարկման վարույթի նշանակությունը և դերը՝ միաժամանակ ապահովելով վարչական դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդար դատաքննության իրականացման օբյեկտիվ հնարավորությունը՝ անհարկի ծանրաբեռնվածությունը նվազեցնելու միջոցով․ տեղեկացնում են ՀՀ կառավարությունից։

Ըստ հիմնավորման՝ ՀՀ օրենսդրությունը չի նախատեսում ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման ոլորտում կատարված իրավախախտումների հիմքով նշանակված տուգանքի վճարման պարտավորության կամովին կատարումը խրախուսելու գործիքակազմեր: Մասնավորապես, վարչական տույժի ենթարկված քաղաքացու կողմից տուգանքի վճարման պարտավորությունը ժամանակին և պատշաճ կատարելու դեպքում որևէ խրախուսական նորմ կամ պարտավորության կատարումը խթանող օրենսդրական գործիքներ նախատեսված չեն։ Տուգանքի վճարման պարտավորությունը կամովին կատարելը խթանելու գործիքակազմի նախատեսման դեպքում հնարավոր կլինի ինչպես էականորեն նվազեցնել այս խումբ վարչական իրավախախտումների առնչությամբ առկա սոցիալական լարվածությունը, այնպես էլ կրճատել Ոստիկանության, Վարչական դատարանի և Հարկադիր կատարումն ապահովող ծառայության ծանրաբեռնվածությունը։

Մասնավորապես, առաջարկվում է սահմանել ՀՀ ՆԳՆ ոստիկանության մարմինների կողմից կայացված վարչական ակտերի և դրսևորած գործողությունների և անգործության վերադասության կարգով բողոքարկման/գանգատարկման պահանջ (արտադատական ընթացակարգ), նախքան դատական կարգով դիմելը: ՀՀ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում նախատեսվել են փոփոխություններ՝ ՀՀ ՆԳՆ ոստիկանության համապատասխան իրավասու մարմիններին վերապահելով արձանագրության հիման վրա վարչական պատասխանատվության ենթարկելու իրավասությունը այն բոլոր վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերով, որոնցով ներկայումս համապատասխան մարմինները բացառապես կազմում են արձանագրությունը և հայց են հարուցում վարչական պատասխանատվության ենթարկելու նպատակով։ Բացի այդ, նախագծով կարգավորում է նախատեսվում «Տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով հայտնաբերված ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների վերաբերյալ գործերով իրականացվող վարչական վարույթի առանձնահատկությունների մասին» օրենքի պահանջներին համապատասխան հայտնաբերված ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների վերաբերյալ գործերով կայացված վարչական ակտերը վարչական ակտի հասցեատիրոջ նշած էլեկտրոնային փոստային հասցեին ուղարկելու վերաբերյալ։ Այս դեպքում որոշման հասցեատիրոջ էլեկտրոնային փոստային հասցեին որոշումն ուղարկելը հավաստվելու է վարչական մարմնի կողմից՝ վարչական մարմնի էլեկտրոնային փոստի համակարգը կառավարողի (սպասարկողի) կողմից ինքնաշխատ եղանակով գեներացված փաստաթղթով: Նշված եղանակով վարչական ակտի հասցեատիրոջը ծանուցելու դեպքում նախատեսվում է նշանակել տուգանքի գումարից երեսուն տոկոսի չափով պակաս տուգանք:

Բացի այդ, սույն նախագծով, որ նախատեսվում է խրախուսական նորմ՝ համապատասխան հոդվածներով նախատեսված վարչական տուգանք նշանակելու մասին որոշումը 15-օրյա ժամկետում կատարելու դեպքում տուգանքի 70 տոկոսը վճարելու պարագայում պարտավորությունը համարել կատարված: Նշված խրախուսական նորմի նախատեսմամբ պայմանավորված՝ տրանսպորտային միջոցների կայանման կանոնների խախտումների դեմ պայքարի արդյունավետությունն ապահովելու նպատակով նախատեսվում է Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 124-րդ հոդվածի 21-23-րդ մասերում նախատեսված 0,5 տուգանային միավորը փոխարինել 1 տուգանային միավորով, իսկ 25-րդ և 27-րդ մասերում նախատեսել 0.5 տուգանային միավորի կիրառում։

Ինչպես նշել է ՆԳ նախարար Վահե Ղազարյանը, այն դեպքում, երբ քաղաքացին տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով հայտնաբերված ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների կապակցությամբ roadpolice.am կայքով դիմում է վարչական ակտն իր նշված էլեկտրոնային փոստին ուղարկելու պահանջով, և վարչական մարմինը սահմանված կարգով ուղարկում է այն, ապա տուգանքը վճարվում է սահմանված գումարից 20 տոկոսի չափով պակաս: «Միաժամանակ անցումային դրույթներով նախատեսված է, որ այս պահին արդեն իսկ առկա խախտումներով կայացված, դեռևս չկատարված, ինչպես նա հարկադիր կատարման փուլում գտնվող վարչական ակտերի պարագայում 50 տոկոսը վճարելու կամ արդեն իսկ նույն չափով վճարված լինելու պայմաններում պարտավորությունները համարվում են կատարված, ընդ որում՝ այս դեպքում կա ժամկետային կանոն, այն է՝ օրենքն ուժի մեջ մտնելուց եռամսյա ժամկետը»,- ասել է ՆԳ նախարարը:

Անդրադառնալով օրինագծերին՝ Նիկոլ Փաշինյանը ևս մեկ անգամ պարզաբանել է՝ եթե քաղաքացին roadpolice.am կայքում գրանցվում է, ասում է՝ ինձ այս հասցեով ուղարկեք ծանուցումները, 20 տոկոս զեղչ է ստանում: «Եվ եթե այս պահին կա ժամկետանց վճարման խնդիր, որը Հարկադիր կատարման ծառայությունում է, այդ թվի կեսը վճարում է, զրոյանում է պարտքը»,- ասել է վարչապետը: Նշվել է նաև, որ դրան գումարվում է նաև կատարողական ծախսը:

Վարչապետն ընդգծել է նաև թեմայի վերաբերյալ պատշաճ իրազեկում իրականացնելու անհրաժեշտությունը: