«Հույժ գաղտնի ձևակերպումն արդեն իսկ խոսում է այն մասին, որ բանակը փորձ է արվել ներգրավել քաղաքական գործընթացներին»․ Սասուն Խաչատրյան․ Ազատություն

Լուրեր

21.10.2026 | 09:46
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
21.10.2026 | 09:30
Կարեն Խաչանովը հաղթանակով է մեկնարկել Ալմաթի մրցաշարում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.10.2026 | 23:17
COP17-ի շրջանակում քննարկվել է ավանդական գիտելիքի դերը կենսաբազմազանության պահպանության գործում
20.10.2026 | 23:03
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
20.10.2026 | 22:47
Հրազդանում վաղը վթարային ջրանջատում կլինի
20.10.2026 | 22:30
Ռուբիոն հայտարարել է, որ Ուկրաինային որսացող հրթիռների մատակարարման հնարավոր ուշացումները միտումնավոր չեն
20.10.2026 | 22:16
Հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգն աշխատում է խափանումներով. ՊԵԿ
20.10.2026 | 22:02
Google Cloud-ը խափանվել է․ Եվրոպայում անհասանելի են դարձել Revolut-ը և այլ ծառայություններ
20.10.2026 | 21:49
Հոկտեմբերի 31-ից կգործարկվի կենսաչափական փաստաթղթերի ստացման նախագրանցման նոր համակարգը
20.10.2026 | 21:35
Ինչու է Էրդողանը որոշել չմեկնել Բաքու և ինչ պահանջներ է ներկայացրել Ադրբեջանը․ MEE-ի անդրադարձը Թուրքիա-Ադրբեջան լարվածությանը
20.10.2026 | 21:22
Առուշանյանը՝ առաջ և հիմա․ ինչպես Փաշինյանի իշխանությունը «կործանարարից» դարձավ «հայրենիքի նվիրյալ». ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.10.2026 | 21:14
Նիդերլանդներում Ադրբեջանի դեսպանատան մոտ դպրոցներում հիջաբի արգելքի դեմ ակցիա է անցկացվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.10.2026 | 21:00
Փաշինյանը ցույց է տալիս՝ Царь хороший, бояре плохие․ եթե տասովշչիկներին ՔՊ թեկնածու ես դարձնում, էդպես պիտի լինի․ Դանիել Իոաննիսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.10.2026 | 20:57
Ով է լինելու ՔՊ նոր պատգամավորը՝ ըստ ցուցակի
20.10.2026 | 20:56
Ֆուտզալի Հայաստանի հավաքականը պարտությամբ մեկնարկեց ԱԱ-2028-ի որակավորման փուլում
Բոլորը

Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանը «Ազատության» հայկական ծառայության եթերում խոսել է  2008֊ի մարտի 1֊ի իրադարձությունների քննության գործում նախկին նախագահ Սերժ Սարգսյանի հնարավոր ներգարվման, նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբաններին հակադարձելու և մարտի 1֊ի գործի զարգացումների մասին։

Ստորև ներկայացնում ենք հատված զրույցից․

«ՀՀ նախագահական ընտրությունների արդյունքները միջազգային հանրության կողմից բաց և թափանցիկ ճանաչելուց հետո որոշ քաղաքական ուժեր այն չեն ընդունում և հակաօրինական գործողություններով փորձում են ապակայունացնել իրավիճակը». ֊ արդեն իսկ այս ձևակերպումը, որ պաշտպանության նախարարը իր հրամանում՝ ընդ որում հույժ գաղտնի հրամանում, այսպիսի ձևակերպումներ է տալիս քաղաքական գործընթացների վերաբերյալ, արդեն իսկ խոսում է այն մասին, որ բանակը փորձ է արվում ներգրավել քաղաքական գործընթացներում, ինչը սահմանադրությամբ արգելվում է։

Այս ձևակերպումները հիմք են տալիս պնդելու, որ բանակը քաղաքացիական վերահսկողությունից տվյալ դեպքում դուրս է եկել և մտել է քաղաքական դաշտ, որոշակի խնդիրներ լուծելու համար, ինչը ինքնին արդեն կարող է դիտվել սահմանադրական կարգի տապալում։

Այս հրամանի մեջ շատ ավելի խնդրահարույց ձևակերպումներ կան նաև, որոնք նույնպես քննության առարկա են դարձվել։ Ինչն է շատ կարևոր այս հրամանի հետ կապված, որ այն ստորագրվել է 2008 փետրվարի 23֊ին, այսինքն այն ժամանակ, երբ որ դեռ որևէ տվյալ չկար, որ մարտի 1֊ին լինելու են ինչ֊որ անհնազանդություններ, խժդժություններ և անհասկանալի է՝ այս դեպքում ինչո՞ւ պետք է բանակը ներքաշվեր այս գործընթացներում։

Ի՞նչ է հրամայում պաշտպանության նախարարը. ՀՀ զինված ուժերի ողջ անձնակազմը սույն թվականի փետրվարի 23֊ին՝ ժամը 18։00֊ից, տեղափոխել զորանոցային վիճակի մինչև հատուկ կարգադրության ստացումը, ՀՀ ՊՆ կենտրոնական ապարատի վարչություններում, առանձին բաժիններում ստեղծել սպայական խմբեր, որոնք զինել տաբելային զենքով, Երևան քաղաքի կայազորի պետ, պաշտպանության նախարարի տեղակալ, գեներալ֊լեյտենանտ Խաչատուրովի աշխատանքը ապահովելու նպատակով ստեղծել կայազորի պետի վարչակազմ, պաշտպանության նախարարության և զինված ուժերի գլխավոր շտաբի վարչությունների պետերին, բանակային կորպուսների և առանձին զորամասերի հրամանատարներին հանձնարարվել է ստեղծել բարձր շարժունակությամբ, բարդ իրավիճակներում արդյունավետ գործելու ունակ հավաքական ստորաբաժանումներ։ Ստորաբաժանումները զինել հրաձգային զենքերով։

Իսկ ի՞նչն է շատ ավելի հետաքրգիր դարձնում, եթե կարելի է այսպես մեկնաբանել այս փոքր զինված խմբերը, դա այն է, որ նույն հրամանի 10֊րդ կետով սահմանված է, որ երրորդ կետում նշված ստորաբաժանումները համալրել առավել պատրաստված, հոգեբանորեն կայուն սպաներով, ենթասպաներով, պայմանագրային և ժամկետային զինծառայողներով։ Կարծում եմ այստեղ արդեն ավելորդ է ինչ֊որ դատողություններ անել և խսել այն մասին, որ բանակը ներգրավված չի եղել կամ ներգրավվել է բանակը և մնացել է զորանոցներում՝ քաղաքական այս միջոցառումներին չխառնվելու համար, ինչպես մեզ մեր ընդդիմադիրները հակադարձում են։ Այս ամեն ինչով պարզ է դառնում, որ ստեղծվել են մոբիլ խմբեր, որոնք համալրվել են հոգեբանորեն կայուն զինվորներով։ Թե ի՞նչ խնդիրներ պետք է նրանք լուծեին՝ թողնում է հանդիսատեղի երևակայությանը»։