ՔԿ-ում նոր վարչություն է ձևավորվել, որը կզբաղվի պետության դեմ ուղղված հանցագործություններով

Լուրեր

06.10.2026 | 23:28
Կենսաչափական տվյալները պետության ինքնիշխան և ամբողջական լիազորության ներքո են, մասնավորը չունի հասանելիություն տվյալների բազային․ ՆԳՆ
06.10.2026 | 23:14
Դեսպան Մկրտչյանը Վաշինգտոնում հյուրընկալել է Նոբելյան մրցանակի դափնեկիր Քայլաշ Սաթյարթիին
06.10.2026 | 22:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.10.2026 | 22:37
Թարմացվել է Ադրբեջանում քաղբանտարկյալների ցուցակը․ դրանում ներառված է 322 անձ
06.10.2026 | 22:22
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
06.10.2026 | 22:08
Եթե ասենք` գերի տվեք, որ զինվորին տանք, վաղը մեզնից զինվոր անցնի, ո՞ւմ ենք տալու. Փաշինյանն առաջին անգամ խոսեց ՀՀ ներթափանցած ադրբեջանցի զինվորի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 22:00
Ինչո՞ւ ՌԴ-ն չօգնեց ՀՀ-ին, ի՞նչ եղավ Արցախի հետ․ զրույց Արմեն Գրիգորյանի հետ՝ պաշտոնը թողնելուց հետո․ ՏԵՍՆՅՈՒԹ
06.10.2026 | 21:45
Հայկ Սարգսյանը հեռացվել է ՔՊ-ից
06.10.2026 | 21:30
Գերմանիայի ԱԳ նախարարը զգուշացրել է Վրաստանի, Մոլդովայի և Բալթյան երկրների համար Ռուսաստանի սպառնալիքի մասին
06.10.2026 | 21:16
Ավանեսյանը այցելել է Շաքիում վիրավորված Անի Ավետիսյանի ընտանիքին
06.10.2026 | 21:03
24 ժամ ջուր չի լինի Դիլիջանի մի շարք հասցեներում
06.10.2026 | 20:50
ՌԴ-ի, Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածություններն արդիական են նաև հիմա․ ՌԴ ԱԳՆ
06.10.2026 | 20:38
Հայաստանն իսկապես մեծ քայլերով շարժվում է դեպի ԵՄ․ Մարթա Կոս․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 20:30
Մոսկվան հայտարարել է, որ դաշնակցային հարաբերությունների վերանայումը կարող է հանգեցնել Հայաստանի համար ռուսական գազի արտոնյալ գնի կորստի
06.10.2026 | 20:22
Հ1–ի գործադիր տնօրենն ու տեղակալը կարգապահական տույժի կենթարկվեն Թաթայի համերգի ցուցադրման համար
Բոլորը

Ելնելով 2022թ. հունիսի 1-ից ուժի մեջ մտած ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի պահանջներից, ինչպես նաև` դատաիրավական բարեփոխումների և հակակոռուպցիոն ռազմավարություններով նախանշված միջոցառումների ծրագրերից՝ 2024թ. հունվարի 1-ից ՀՀ Ազգային անվտանգության ծառայության քննչական գլխավոր վարչության գործառույթները փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեին․ տեղեկացնում են ՀՀ ՔԿ-ից։

Դրանով պայմանավորված՝ ՀՀ Ազգային անվտանգության ծառայության քննչական գլխավոր վարչության 47 հաստիքները, որոնցից 39-ը՝ ինքնավար (քննիչների), իսկ 8-ը՝ կառուցվածքային ստորաբաժանմանն օժանդակող քաղաքացիական ծառայողների և տեխնիկական սպասարկման, փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեին։

ՀՀ քննչական կոմիտեի նախագահի համապատասխան հրամանով ՀՀ քննչական կոմիտեի հիմնական մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումների կառուցվածքում ձևավորվել է գլխավոր վարչության կարգավիճակ ունեցող նոր ստորաբաժանում՝ «ՀՀ քննչական կոմիտեի՝ պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչություն»։ Նշված ստորաբաժանումը, որը գործելու է անմիջապես ՀՀ քննչական կոմիտեի նախագահի համակարգման ներքո, ներառում է 4 վարչություն։

ՀՀ քննչական կոմիտեի նախագահի մեկ այլ հրամանով փոփոխություններ են կատարվել նաև ՀՀ քննչական կոմիտեի կանոնադրությունում, որով սահմանվել են ՀՀ քննչական կոմիտեի՝ պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչության իրավասություններն ու գործառույթները։

Սահմանվել է, որ նոր ստորաբաժանումը կազմակերպելու և նախաքննություն է իրականացնելու ՀՀ քրեական օրենսգրքի 151-րդ (ագրեսիա իրականացնելու ուղղակի և հրապարակային կոչերը), 152-րդ (միջազգային ահաբեկչությունը), 308-ից 317-րդ (ահաբեկչության հետ կապված հանցագործությունները), 320-րդ (oրենքով չնախատեսված զինված միավորում ստեղծելը կամ ղեկավարելը), 321-րդ (oրենքով չնախատեսված զինված միավորմանը մասնակցելը), 326-ից 330-րդ (օրենքով սահմանված կարգի խախտմամբ հավաք կազմակերպելը կամ անցկացնելը, ինչպես նաև զանգվածային անկարգությունները, ատելություն, խտրականություն, անհանդուրժողականություն, բռնություն գործադրելու հրապարակային կոչերը, վերջինիս արդարացումը), 349-րդ (միջազգային թռիչքների կանոնները խախտելը), 350-րդ (ՀՀ օդային տարածքի օգտագործման կանոնները խախտելը) հոդվածներով, 42-րդ գլխով (Սահմանադրական կարգի հիմունքների և պետության անվտանգության դեմ ուղղված հանցագործությունները) և 469-ից 471-րդ (պետական սահմանն ապօրինի հատելը, անօրինական միգրացիայի կազմակերպումը, պետական սահմանի նշանները վերցնելը, տեղաշարժելը կամ ոչնչացնելը) հոդվածներով նախատեսված հանցագործությունների դեպքերով, ինչպես նաև` Կոմիտեի նախագահի կողմից իրեն հանձնարարված քրեական վարույթներով։

ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական գլխավոր վարչության բոլոր նախկին քննիչները, որոնք ցանկություն են հայտնել շարունակել իրենց ծառայությունը ՀՀ քննչական կոմիտեի՝ պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչությունում, պահպանելով իրենց կարգավիճակը, ՀՀ քննչական կոմիտեի նախագահի համապատասխան հրամաններով արդեն իսկ նշանակվել են համապատասխան պաշտոններում։

Այն պաշտոնները, որոնք մնացել են թափուր, առաջիկայում կհամալրվեն ՀՀ քննչական կոմիտեի ինքնավար պաշտոների զբաղեցման համար սահմանված ընթացակարգով։ Վերջիններիս դասային աստիճանները համապատասխանեցվել են Քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց պաշտոններին համապատասխանող դասային աստիճաններին:

ՀՀ քննչական կոմիտեի՝ պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչությունը տեղակայվել է ՀՀ քննչական կոմիտեի կենտրոնական վարչական շենքի հարևանությամբ՝ Մամիկոնյանց 48 հասցեում գտնվող ՀՀ ՔԿ վարչական շենքում։ Հաշվի առնելով այդ հանգամանքը՝ ՀՀ քրեական օրենսգրքի վերոնշյալ հոդվածներով նախատեսված առերևույթ հանցագործությունների վերաբերյալ հնարավոր հաղորդումները կամ այդ հանցագործություններով իրականացվող նախաքննությանը վերաբերող դիմումները, այլ փաստաթղթերն անհրաժեշտ է հետայսու հասցեագրել նշված հասցեով։