Քրեակատարողական հիմնարկներում «զոն նայողները» անձեռնմխելի են. ՀՔԱՎ

Լուրեր

07.11.2026 | 13:59
Ալեն Սիմոնյանը մասնակցել է «Համաշխարհային հայկական գագաթնաժողով 2026»-ի պանելային քննարկմանը
07.11.2026 | 13:33
Իմ խնդիրն է՝ Հայաստանն իր միջազգայնորեն ճանաչված տարածքներով և բաց սահմաններով հանձնել երիտասարդությանը. վարչապետը մասնակցել է MaskOFF պանելային քննարկմանը
07.11.2026 | 13:08
Ալիկ Սարգսյանի մարզպետության տարիներին 1480 հա հող է տրամադրվել ձևական մրցույթներով․ Դատախազությունը դիմել է դատարան
07.11.2026 | 12:54
Գևորգ Էմին-Տերյանի նկատմամբ ֆիզիկական ներգործության կատարելու կասկածանքով 3 անձ է ձերբակալվել. ՆԳՆ
07.11.2026 | 12:34
Ռուսաստանում հրթիռակոծվել է «Իսկանդեր» հրթիռների համար սարքավորումներ արտադրող գործարանը․ խոշոր հրդեհ է բռնկվել
07.11.2026 | 12:15
Վթարային ջրանջատում Երևանի Էրեբունի վարչական շրջանում
07.11.2026 | 11:55
Երևանի կենտրոնում փոշու պարունակությունը հինգ օր գերազանցել է թույլատրելի սահմանը
07.11.2026 | 11:33
ԱԺ վարչատնտեսական վարչության պետի նկատմամբ ծառայողական քննություն է նշանակվել
07.11.2026 | 11:11
Նավթի գները նվազել են
07.11.2026 | 10:54
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
07.11.2026 | 10:33
Ռոբերտ Փիլիպոսյանը՝ կայծակնային շախմատի Մ-20 ԱԱ-ի բրոնզե մեդալակիր
07.11.2026 | 10:22
Արմեն Գրիգորյանը վերընտրվել է Գլխավոր դատախազին առընթեր էթիկայի հանձնաժողովի անդամ
07.11.2026 | 09:42
Հայաստանը, ԱՄՆ-ն և Ադրբեջանը սկսել են TRIPP-ի տեխնիկական պլանավորման աշխատանքները
07.11.2026 | 09:30
Նորբերտո Բրիասկո Բալեկյանը գոլ է խփել Արգենտինայի առաջնությունում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 23:24
Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն
Բոլորը

«Հրազդան» ՔԿՀ դատապարտյալներ Դ. Խ.-ի ու նրա խցակից Գ. Ա.-ի միջև լարված հարաբերությունները 2017 թ. հունիսի 25-ին վերաճել են վիճաբանության, որը ՔԿՀ աշխատակիցների կողմից հարթվելու փոխարեն «հարթվել է» ՔԿՀ-ում հեղինակություն ունեցող, դատապարտյալների բնորոշմամբ՝ «զոն նայող» Անդրանիկ Հայրապետյանի և նրա համախոհների միջոցով:

Դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակում մեղադրանք է առաջադրվել վիճաբանած երկու դատապարտյալներին:

Ներկայացնում ենք մեղադրական եզրակացությունից ուշագրավ հատվածներ:

Ինչպես նկատում ենք 2018 թ. մայիսի 29-ին կազմված մեղադրական եզրակացությունից, դատապարտյալները մշտապես լարված հարաբերություններ են ունեցել, քանի որ Դ. Խ.-ն Գ. Ա.-ին մշտապես առաջարկել է զբաղվել թղթախաղով, սակայն մերժում է ստացել: Հերթական նման միջադեպն էլ վերաճել է վիճաբանության:

Ավելի վաղ, ստեղծված իրավիճակով պայմանավորված, Գ. Ա.-ն դիմել է ՔԿՀ ղեկավարությանը՝ այլ խուց տեղափոխվելու հարցով, սակայն ղեկավարության հորդորով խնդրել է կասեցնել դիմումի ընթացքը և ստիպված շարունակել է բնակվել Դ. Խ.-ի հետ նույն խցում:

Վիճաբանության  օրն էլ, մեղադրական եզրակացության համաձայն, առաջինը խուց մտել են ՔԿՀ աշխատակիցները, սակայն ոչինչ չեն ձեռնարկել մինչև քրեական հեղինակություն Ա. Հայրապետյանի հայտնվելը: Վերջինս ՔԿՀ ծառայողներին հորդորել է հեռանալ՝ պնդելով, որ «ինքնուրույն կզբաղվի խնդրով»: