Ստամբուլում տաքսու վարորդները քարերով հարձակվել են տրանսպորտի համակարգման կենտրոնի վրա՝ ուղեվարձի թանկացման պատճառով

Լուրեր

06.10.2026 | 23:28
Կենսաչափական տվյալները պետության ինքնիշխան և ամբողջական լիազորության ներքո են, մասնավորը չունի հասանելիություն տվյալների բազային․ ՆԳՆ
06.10.2026 | 23:14
Դեսպան Մկրտչյանը Վաշինգտոնում հյուրընկալել է Նոբելյան մրցանակի դափնեկիր Քայլաշ Սաթյարթիին
06.10.2026 | 22:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.10.2026 | 22:37
Թարմացվել է Ադրբեջանում քաղբանտարկյալների ցուցակը․ դրանում ներառված է 322 անձ
06.10.2026 | 22:22
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
06.10.2026 | 22:08
Եթե ասենք` գերի տվեք, որ զինվորին տանք, վաղը մեզնից զինվոր անցնի, ո՞ւմ ենք տալու. Փաշինյանն առաջին անգամ խոսեց ՀՀ ներթափանցած ադրբեջանցի զինվորի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 22:00
Ինչո՞ւ ՌԴ-ն չօգնեց ՀՀ-ին, ի՞նչ եղավ Արցախի հետ․ զրույց Արմեն Գրիգորյանի հետ՝ պաշտոնը թողնելուց հետո․ ՏԵՍՆՅՈՒԹ
06.10.2026 | 21:45
Հայկ Սարգսյանը հեռացվել է ՔՊ-ից
06.10.2026 | 21:30
Գերմանիայի ԱԳ նախարարը զգուշացրել է Վրաստանի, Մոլդովայի և Բալթյան երկրների համար Ռուսաստանի սպառնալիքի մասին
06.10.2026 | 21:16
Ավանեսյանը այցելել է Շաքիում վիրավորված Անի Ավետիսյանի ընտանիքին
06.10.2026 | 21:03
24 ժամ ջուր չի լինի Դիլիջանի մի շարք հասցեներում
06.10.2026 | 20:50
ՌԴ-ի, Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածություններն արդիական են նաև հիմա․ ՌԴ ԱԳՆ
06.10.2026 | 20:38
Հայաստանն իսկապես մեծ քայլերով շարժվում է դեպի ԵՄ․ Մարթա Կոս․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 20:30
Մոսկվան հայտարարել է, որ դաշնակցային հարաբերությունների վերանայումը կարող է հանգեցնել Հայաստանի համար ռուսական գազի արտոնյալ գնի կորստի
06.10.2026 | 20:22
Հ1–ի գործադիր տնօրենն ու տեղակալը կարգապահական տույժի կենթարկվեն Թաթայի համերգի ցուցադրման համար
Բոլորը

Ստամբուլում տաքսու վարորդները քաղաքապետարանի տրանսպորտի համակարգման կենտրոնում (UKOME) հանդիպման ժամանակ արձագանքելով ուղեվարձը 28,09 տոկոսով թանկացնելուն՝ քարերով հարձակվել են UKOME-ի շենքի վրա, գրում է Duvar-ը։

UKOME-ում հանդիպման ժամանակ մի խումբ տաքսու վարորդներ հավաքվել են շենքի դիմաց՝ պնդելով, որ իրենք Ստամբուլում տարբեր երթուղիներով գործող միկրոավտոբուսները մեծ տարողունակ տաքսիների վերածելու որոշման զոհ են դարձել։ Նրանք նաև արձագանքել են դրույքաչափերը բարձրացնելու և դրա հետ կապված կանոնները նիստի օրակարգից հանելու որոշմանը:

Ծեծկռտուքի ժամանակ տաքսու վարորդները կոտրել են անվտանգության նկատառումներով տեղադրված երկաթե ճաղերը, ձվեր ու պլաստիկ շշեր նետել շենքի վրա։ Մասնակիցները կոտրել են նաև շենքի ապակիներն ու ճաղերը։

Շենք մտնել փորձող վարորդների դեմ պայքարին միջամտել են ոստիկանության հատուկ ուժերը։ Հարձակումից հետո բազմաթիվ տաքսու վարորդներ բերման են ենթարկվել։ Թեթև վնասվածքներ ստացած երեք հոգի տեղում բուժօգնություն է ստացել։

Էմմա Չոբանյան