Բաքուն ԱՄՆ-ին մեղադրում է քաղաքական մանիպուլյացիների մեջ՝ Ադրբեջանը կրոնական ազատության խախտումների համար հատուկ ցանկում ներառելու պատճառով

Լուրեր

07.10.2026 | 10:15
Հայաստանի ներկայացուցիչները ադրբեջանցի և միջազգային փորձագետների հետ Լոնդոնում մասնակցել են աշխատաժողովի
07.10.2026 | 10:00
Ազգային ժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
07.10.2026 | 09:45
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 7-ի դրությամբ
07.10.2026 | 09:30
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
06.10.2026 | 23:28
Կենսաչափական տվյալները պետության ինքնիշխան և ամբողջական լիազորության ներքո են, մասնավորը չունի հասանելիություն տվյալների բազային․ ՆԳՆ
06.10.2026 | 23:14
Դեսպան Մկրտչյանը Վաշինգտոնում հյուրընկալել է Նոբելյան մրցանակի դափնեկիր Քայլաշ Սաթյարթիին
06.10.2026 | 22:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.10.2026 | 22:37
Թարմացվել է Ադրբեջանում քաղբանտարկյալների ցուցակը․ դրանում ներառված է 322 անձ
06.10.2026 | 22:22
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
06.10.2026 | 22:08
Եթե ասենք` գերի տվեք, որ զինվորին տանք, վաղը մեզնից զինվոր անցնի, ո՞ւմ ենք տալու. Փաշինյանն առաջին անգամ խոսեց ՀՀ ներթափանցած ադրբեջանցի զինվորի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 22:00
Ինչո՞ւ ՌԴ-ն չօգնեց ՀՀ-ին, ի՞նչ եղավ Արցախի հետ․ զրույց Արմեն Գրիգորյանի հետ՝ պաշտոնը թողնելուց հետո․ ՏԵՍՆՅՈՒԹ
06.10.2026 | 21:45
Հայկ Սարգսյանը հեռացվել է ՔՊ-ից
06.10.2026 | 21:30
Գերմանիայի ԱԳ նախարարը զգուշացրել է Վրաստանի, Մոլդովայի և Բալթյան երկրների համար Ռուսաստանի սպառնալիքի մասին
06.10.2026 | 21:16
Ավանեսյանը այցելել է Շաքիում վիրավորված Անի Ավետիսյանի ընտանիքին
06.10.2026 | 21:03
24 ժամ ջուր չի լինի Դիլիջանի մի շարք հասցեներում
Բոլորը

Բաքվում շարունակում են դժգոհել ԱՄՆ-ի կողմից Ադրբեջանը կրոնական ազատությունների խախտումների հետ կապված վերահսկողություն պահանջող երկրների ցանկում ներառելու առնչությամբ։ Մասնավորապես, Ադրբեջանի կրոնական կառույցների հետ աշխատանքի պետական ​​կոմիտեն հայտարարություն է տարածել՝ դատապարտելով ԱՄՆ Պետքարտուղարության գործողությունները Ադրբեջանին կրոնական ազատության խախտումների համար վերահսկողություն պահանջող երկրների ցանկում ընդգրկելու հետ կապված։

Ադրբեջանական գերատեսչությունն ԱՄՆ-ի որոշումն անվանել է «քաղաքական մանիպուլյացիա»։

«ԱՄՆ Կրոնի ազատության միջազգային հանձնաժողովի ներկայացրած թերությունները չեն արտացոլում ադրբեջանական իրողությունները, ինչպես նաև լիովին հակասում են իրականությանը։ Հանձնաժողովի այս զեկույցներում շատ կետեր չեն քննվում, հղում են անում հայանպաստ աղբյուրներին, երբեմն էլ միտումնավոր սխալ բացատրություններ են տրվում իրադարձություններին։ Սա լրջորեն խաթարում է զեկույցների օբյեկտիվությունը, որոնք բացարձակապես չեն համապատասխանում այն ​​նպատակներին ու խնդիրներին, որոնք հետապնդվել են դրանց պատրաստման ընթացքում»,-ասվում է հայտարարության մեջ։

Միաժամանակ, հայտարարությունում անհիմն մեղադրանքներ են հնչեցվում Հայաստանի և բողոքներ՝ Պետքարտուղարության հասցեին, թե, իբր, Հայաստանը «ոչնչացրել և յուրացրել է Կովկասյան Ալբանիայի ժառանգությունը»։

Նշվում է, թե նման «կողմնակալ և անհիմն գնահատականները վնասում են Բաքվի և Վաշինգտոնի հարաբերություններին»։ Բացի այդ, ​​կոմիտեն կարծում է, թե «Հայաստանն ու Միացյալ Նահանգները, որտեղ լրջորեն ոտնահարվում են, մասնավորապես, մահմեդականների իրավունքները, պետք է հսկողության տակ վերցվեն»։

Բաքուն նաև խորհուրդ է տալիս Պետքարտուղարությանը «հայամետ ուժերի ջրաղացին ջուր չլցնել», որոնք, իբր, Ադրբեջանի դեմ զրպարտճական արշավ են իրականացնում։

Ադրբեջանի մարդու իրավունքների պաշտպան Սաբիհա Ալիևան ևս հայտարարություն է տարածել՝ ԱՄՆ Պետքարտուղարության որոշումն անվանելով կողմնակալ։

Հիշեցնենք, որ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը ներկայացրել էր Պետքարտուղարության կողմից կրոնական ազատությունը խախտող երկրների ցանկի թարմացված տարբերակը։ Այն ներառում է 12 պետություն՝ Ռուսաստանը, Հյուսիսային Կորեան, Կուբան, Էրիթրեան, Իրանը, Մյանմարը, Նիկարագուան, Պակիստանը, Սաուդյան Արաբիան, Թուրքմենստանը, Տաջիկստանը և Չինաստանը։ Ադրբեջանն այժմ հսկողության տակ է՝ որպես սև ցուցակում ընդգրկվելու թեկնածու երկիր։ Վերահսկվող կատեգորիայից սև ցուցակում հայտնվելը ենթադրում է պատժամիջոցների սպառնալիք, եթե բարելավումներ չլինեն։

Պետքարտուղարությունը հետևել է Կրոնական ազատության հարցերով ԱՄՆ հանձնաժողովի առաջարկությանը, որը մտահոգություն էր հայտնել Լեռնային Ղարաբաղում քրիստոնեական վայրերի ճակատագրի հետ կապված՝ սեպտեմբերին ԼՂ-ն Ադրբեջանի վերահսկողությանն անցնելուց հետո, ինչի հետևանքով Արցախի հայերը բռնի տեղահանվել են։

Էմմա Չոբանյան