Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար․ այս մասին հայտնում է ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունը՝ հղում անելով Վրաստանի ներքին գործերի նախարարության արտակարգ իրավիճակների դեպարտամենտի և Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարության Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվությանը։