Վանաձորցի 40-ամյա կնոջը կացնով հարվածելու համար մեղադրանք է ներկայացվել վերջինիս նախկին ամուսնուն

Լուրեր

07.10.2026 | 10:46
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավ հանձնվել է Ազգային պատկերասրահին
07.10.2026 | 10:45
Լրտեսության կասկածանքով ձերբակալված Գերմանիայի հետախուզության նախկին ղեկավարը կարող էր տվյալները փոխանցել Ադրբեջանին․ Der Spiegel
07.10.2026 | 10:36
Փաշինյանի ՌԴ այցը դեռ չի քննարկվում, Պուտինի հետ հանդիպում Թուրքմենստանում չի նախատեսվում․ Ուշակով
07.10.2026 | 10:29
Ժաննա Անդրեասյանը մեկնել է Թբիլիսի՝ մասնակցելու Հայաստանի մշակույթի օրերին
07.10.2026 | 10:15
Հայաստանի ներկայացուցիչները ադրբեջանցի և միջազգային փորձագետների հետ Լոնդոնում մասնակցել են աշխատաժողովի
07.10.2026 | 10:00
Ազգային ժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
07.10.2026 | 09:45
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 7-ի դրությամբ
07.10.2026 | 09:30
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
06.10.2026 | 23:28
Կենսաչափական տվյալները պետության ինքնիշխան և ամբողջական լիազորության ներքո են, մասնավորը չունի հասանելիություն տվյալների բազային․ ՆԳՆ
06.10.2026 | 23:14
Դեսպան Մկրտչյանը Վաշինգտոնում հյուրընկալել է Նոբելյան մրցանակի դափնեկիր Քայլաշ Սաթյարթիին
06.10.2026 | 22:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.10.2026 | 22:37
Թարմացվել է Ադրբեջանում քաղբանտարկյալների ցուցակը․ դրանում ներառված է 322 անձ
06.10.2026 | 22:22
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
06.10.2026 | 22:08
Եթե ասենք` գերի տվեք, որ զինվորին տանք, վաղը մեզնից զինվոր անցնի, ո՞ւմ ենք տալու. Փաշինյանն առաջին անգամ խոսեց ՀՀ ներթափանցած ադրբեջանցի զինվորի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 22:00
Ինչո՞ւ ՌԴ-ն չօգնեց ՀՀ-ին, ի՞նչ եղավ Արցախի հետ․ զրույց Արմեն Գրիգորյանի հետ՝ պաշտոնը թողնելուց հետո․ ՏԵՍՆՅՈՒԹ
Բոլորը

ՀՀ քննչական կոմիտեից տեղեկացնում են, որ Վանաձորցի 40-ամյա կնոջը կացնով հարվածելու, նրա նկատմամբ սպանության փորձ կատարելու համար մեղադրանք է ներկայացվել վերջինիս նախկին ամուսնուն։

«2024 թվականի հունվարի 2-ին Վանաձոր քաղաքի 40-ամյա բնակչուհին ոստիկանություն հաղորդում է տվել այն մասին, որ նույն օրը իրենց տանը կենցաղային հարցերի շուրջ վիճաբանել է նախկին ամուսնու հետ, ինչից հետո վերջինս կացնով, ձեռքերով և ոտքերով բազմաթիվ հարվածներ է հասցրել իրեն։

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում կատարվել է դեպքի վայրի զննություն, որի ժամանակ հայտնաբերվել և առգրավվել է առերևույթ հանցագործության գործիք կացինը։ Վանաձորի բնակչուհին ճանաչվել է տուժող։

Քննությամբ ձեռք բերված նախնական տվյալներով պարզվել է, որ վերջինիս նախկին ամուսինը՝ 9 անգամ դատապարտված 43-ամյա անձը, հունվարի 2-ին՝ ժամը 15-ի սահմաններում, ալկոհոլի ազդեցության տակ Վանաձոր քաղաքի իրենց տանը վիճաբանել է նախկին կնոջ հետ, ապա ննջարանից վերցրել կացինն ու դրանով նախ մեկ անգամ հարվածել է վերջինիս կրծքավանդակին, այնուհետև գլխով, ձեռքերով, ու ոտքերով՝ նրա մարմնի տարբեր հատվածներին՝ պատճառելով կրծքավանդակի աջ հատվածի պատռված վերք և գանգուղեղային տրավմա ախտորոշմամբ մարմնական վնասվածքներ։
Սակայն հանցագործությունը ավարտին չի հասել, քանի որ վանաձորցի կինը դիմել է փախուստի, իսկ նրա դուստրն օգնության է կանչել հարևաններին։

Ձեռնարկված անհետաձգելի քննչական, ինչպես նաև օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում 43-ամյա տղամարդը նույն օրը՝ ժամը 15:57-ին հանցանք կատարած լինելու անմիջականորեն ծագած կասկածի հիմա վրա ձերբակալվել ու ներկայացվել է վարույթն իրականացնող մարմնին։

Նախաքննությամբ ձեռք բերված փաստական տվյալների հիման վրա միջնորդություն է ներկայացվել հսկող դատախազին նրա նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու համար, որը բավարարվել է։ Տղամարդուն մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 44-155 հոդվածի 2 -րդ մասի 9-րդ կետով (սպանության փորձը՝ մերձավոր ազգականի կողմից)։ Միջնորդություն է ներկայացվում դատարան՝ տղամարդու նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ։
Նախաքննությունը շարունակվում է»,- ասված է հաղորդագրությունում։