Ալիևն Ադրբեջանը տանում է դեպի Եվրասիական միություն․ ադրբեջանցի քաղաքագետ

Լուրեր

07.11.2026 | 12:15
Վթարային ջրանջատում Երևանի Էրեբունի վարչական շրջանում
07.11.2026 | 11:55
Երևանի կենտրոնում փոշու պարունակությունը հինգ օր գերազանցել է թույլատրելի սահմանը
07.11.2026 | 11:33
ԱԺ վարչատնտեսական վարչության պետի նկատմամբ ծառայողական քննություն է նշանակվել
07.11.2026 | 11:11
Նավթի գները նվազել են
07.11.2026 | 10:54
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
07.11.2026 | 10:33
Ռոբերտ Փիլիպոսյանը՝ կայծակնային շախմատի Մ-20 ԱԱ-ի բրոնզե մեդալակիր
07.11.2026 | 10:22
Արմեն Գրիգորյանը վերընտրվել է Գլխավոր դատախազին առընթեր էթիկայի հանձնաժողովի անդամ
07.11.2026 | 09:42
Հայաստանը, ԱՄՆ-ն և Ադրբեջանը սկսել են TRIPP-ի տեխնիկական պլանավորման աշխատանքները
07.11.2026 | 09:30
Նորբերտո Բրիասկո Բալեկյանը գոլ է խփել Արգենտինայի առաջնությունում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 23:24
Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն
06.11.2026 | 23:10
Եվրոպայում նոյեմբերի 6-ին ավելի քան 15 չվերթի մասով պայթյունի սպառնալիք է ստացվել
06.11.2026 | 22:53
ԵՄ-ն է TikTok-ին մեղադրել է օրենքի խախտման մեջ ու պահանջել փոխել վնասակար ալգորիթմը
06.11.2026 | 22:38
Կիպրոսի կրթության նախարարն այցելել է ՀՀ կրթամշակութային և երիտասարդական հաստատություններ
06.11.2026 | 22:23
Թրամփը Օվալաձև աշխատասենյակը հռչակել է «ազգային հուշարձան»՝ նշելով, որ այսուհետ հաջորդ նախագահները չեն կարողանա փոխել դրա ինտերիերը
06.11.2026 | 22:08
2027 թվականին Սևանի ափին ճեմուղի կկառուցվի, Ստեփանավանում՝ 15 բազմաբնակարան շենք․ նախատեսվում է 5,1 մլրդ դրամ
Բոլորը

Ադրբեջանի և Արևմուտքի միջև հարաբերությունները վատթարանում են։ Չնայած սկզբում ԱՄՆ-ի հետ էր լարվածություն առաջացել, Ֆրանսիայի հետ հարաբերությունները վերջին շաբաթվա ընթացքում ավելի են վատթարացել, հաղորդում է Meydan TV-ն։

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ավելի վաղ հայտարարել էր, որ Բաքվի արտաքին քաղաքականության հայեցակարգն ուղղված չէ Եվրամիությանը և գտնվում է նույն քաղաքական-տնտեսական աշխարհաքաղաքական մակարդակի վրա, ինչ Կենտրոնական Ասիան։ Այս տեսակետից Ադրբեջանի աշխարհաքաղաքական ուղղությունը որոշակի հարցեր է առաջացնում։

Լրատվամիջոցի հետ զրույցում Քաղաքական կառավարման ինստիտուտի ղեկավար Ազեր Գասիմլին ասել է, որ եթե ուշադրություն դարձվի Ալիևի վերջին երեք տարվա այցերին, ապա պարզ կդառնա, որ ցուցակում արևմտյան երկրներ չկան։

«Պարզապես Ալիևը մասնակցել է Փաշինյանի հետ բրյուսելյան ձևաչափով հանդիպումներին։ Ուստի այդ գործուղումները չեն կարող համարվել գործնական։ Վերջին այցելությունները եղել են Սերբիա և Հունգարիա, որոնք հայտնի են Ռուսաստանի հետ իրենց մտերմությամբ, և որոնց կառավարությունները հակված են ավտորիտար լինելու: Սերբիայում վերջին խորհրդարանական ընտրություններում ենթադրյալ կեղծիքների դեմ բողոքի ցույցերը դեռ շարունակվում են»,- ասել է  Գասիմլին։

Նա կարծում է, որ 44-օրյա պատերազմի նախօրեին սրվել էր Ադրբեջանի՝ դեպի Եվրասիական միություն շարժվելու միտումը։

«Պատճառն այն է, որ կառավարությունն ի վիճակի չէ հավասարակշռող քաղաքականություն վարել, իսկ ձգումը դեպի Ռուսաստան ակնհայտ է։ Սրա հետ են կապված վերջին կալանավորումները։ Ներկայում Ֆրանսիայի հետ վերջին հարաբերությունները պետք է դիտարկել այս համատեքստում, իսկ ընտրություններից հետո դրանք շարունակվելու են մինչև կրիտիկական կետի»,- հավելել է Ազեր Գասիմլին։

Էմմա Չոբանյան