Բայրամովը հայտարարել է, թե Երևանի ու Բաքվի միջև դեռևս որոշակի տարաձայնություններ կան խաղաղության պայմանագրի շուրջ

Լուրեր

12.08.2026 | 21:00
Քրեական գործեր եղել են և կլինեն հետագայում․Հակոբյանը՝ ընդդիմությանը ճնշելու հարցին ի պատասխան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.08.2026 | 20:44
Արմավիրի և Լոռու մարզերի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
12.08.2026 | 20:30
Չինաստանի հաքերները ԱԲ գործակալների միջոցով հարձակվել են Թայվանի պետական համակարգերի վրա
12.08.2026 | 20:16
ՔՊ-ին ևս 6 ձայն է պետք․ ինչպես է իշխող ուժն ուզում Սահմանադրությունը փոխել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.08.2026 | 20:04
Երկրաշարժից հետո Կոլումբիայից սուրճի արտահանումը փաստացի դադարել է
12.08.2026 | 19:50
Բացահատվել է անչափահասի նկատմամբ հոգեկան ներգործության դեպքը. ՆԳՆ
12.08.2026 | 19:36
Ռուսական «ստվերային նավատորմի» նավից արտահոսած նավթը հասել է Օմանի ափ
12.08.2026 | 19:20
Երևանում հանրային սննդի օբյեկտի գործունեություն է կասեցվել. ՍԱՏՄ
12.08.2026 | 19:06
Զելենսկին շնորհավորել է Փաշինյանին
12.08.2026 | 19:00
Առանց ՇՄԱԳ փորձաքննության․ ինչ սառեցման համակարգով է աշխատում Firebird-ի AI գործարանը և որքան էներգիա է սպառելու
12.08.2026 | 18:49
Եղեգնաձորում տան կորցրած բանալին գտած աղջիկը երեք անգամ գումար է գողացել․ ՆԳՆ
12.08.2026 | 18:35
Ռոնալդուն աջակցել է Մեսիին
12.08.2026 | 18:27
Արամ Վարդևանյանը չկարողացավ զսպել ծիծաղը․ Ռուբինյանը դիտողություն արեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.08.2026 | 18:18
Ինչպես է ապահովագրության համակարգը գործելու 200 հազարից ցածր աշխատավարձ ստացողների համար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.08.2026 | 18:10
Ընդդիմադիր ուժերի միջև քննարկումները շարունակվում են // Թուրքիայում հայկական եկեղեցի են վերականգնում․ ԼՈՒՐԵՐ
Բոլորը

Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը դրական է գնահատել Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի և հարաբերությունների կարգավորման շուրջ բանակցությունների առաջընթացը։ Հրավիրված մամուլի ասուլիսում նա, միաժամանակ, նշել է, որ Բաքվի ու Երևանի միջև դեռևս կան որոշակի տարաձայնություններ խաղաղության պայմանագրի վերաբերյալ, սակայն դրանց թիվը լրջորեն նվազել է։

«Կողմերի միջև դեռևս կան տարաձայնություններ՝ կապված խաղաղության պայմանագրի հետ։ Բայց կարող եմ ասել, որ լրջորեն նվազել է հոդվածների թիվը, որոնց շուրջ տարաձայնություններ են եղել։ Հայկական կողմից 2023 թվականի նոյեմբերի 21-ին ստացված վերջին առաջարկներում, թեկուզ փոքր, որոշակի առաջընթաց կա»,- ասել է Բայրամովը՝ նշելով, որ դժվար  է ասել, թե ներկայում կողմերը որքանով են մոտ խաղաղության պայմանագրի ստորագրմանը։

Նա նաև ընդգծել է, որ ապագայում Ադրբեջանն ու Հայաստանը կարող են բանակցություններ վարել սահմանին խաղաղության պայմանագրի շուրջ, և նման առաջարկ արվել է։ Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարը հավելել է, որ սխալ է համարում խաղաղ բանակցությունների մանրամասների բացահայտումը, քանի որ դրանք կարող են վնասել ընդհանուր բանակցային գործընթացին։

Միաժամանակ, Բայրամովը շարունակել է ՀՀ-ին անհիմն տարածքային պահանջներ ներկայացնել՝ խոսելով «ութ գյուղերի մասին»։

«Այս գյուղերն ունեն իրենց առանձնահատկությունները, որոնցից 4-ն անկլավային են, մնացած 4-ն անկլավային չեն: Մեր մոտեցումն այն է, որ գործընթացում կարող է լինել որոշակի հաջորդականություն, և դա կարող է շարունակվել փոխադարձ քննարկման տեսքով։ Հայաստանը ևս ունի իր պահանջները, իր տեսակետները սահմանների վերաբերյալ»,- ասել է Բայրամովը։

Նա նաև նշել է, որ ըստ Բաքվի՝ դա կապված է սահմանազատման գործընթացի հետ, որը չպետք է խաղաղության պայմանագրում տեղ գտնի։

Հիշեցնենք, որ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունից հետո Ադրբեջանի ՀՀ-ի դեմ իրականացրած ռազմական տարբեր գործողությունների հետևանքով օկուպացրել է Հայաստանի 200 քառակուսի կմ-ից ավելի տարածք։ Բացի այդ, Բաքուն շարունակում է օկուպացիայի տակ պահել Արծվաշենը, ինչպես նաև Տավուշի մարզի մի շարք գյուղերից հողատարածքներ։

Էմմա Չոբանյան