41-ամյա կինը 22 մլն դրամի խոշոր եղջերավոր անասուններ և ապրանք է հափշտակել

Լուրեր

06.10.2026 | 23:28
Կենսաչափական տվյալները պետության ինքնիշխան և ամբողջական լիազորության ներքո են, մասնավորը չունի հասանելիություն տվյալների բազային․ ՆԳՆ
06.10.2026 | 23:14
Դեսպան Մկրտչյանը Վաշինգտոնում հյուրընկալել է Նոբելյան մրցանակի դափնեկիր Քայլաշ Սաթյարթիին
06.10.2026 | 22:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.10.2026 | 22:37
Թարմացվել է Ադրբեջանում քաղբանտարկյալների ցուցակը․ դրանում ներառված է 322 անձ
06.10.2026 | 22:22
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
06.10.2026 | 22:08
Եթե ասենք` գերի տվեք, որ զինվորին տանք, վաղը մեզնից զինվոր անցնի, ո՞ւմ ենք տալու. Փաշինյանն առաջին անգամ խոսեց ՀՀ ներթափանցած ադրբեջանցի զինվորի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 22:00
Ինչո՞ւ ՌԴ-ն չօգնեց ՀՀ-ին, ի՞նչ եղավ Արցախի հետ․ զրույց Արմեն Գրիգորյանի հետ՝ պաշտոնը թողնելուց հետո․ ՏԵՍՆՅՈՒԹ
06.10.2026 | 21:45
Հայկ Սարգսյանը հեռացվել է ՔՊ-ից
06.10.2026 | 21:30
Գերմանիայի ԱԳ նախարարը զգուշացրել է Վրաստանի, Մոլդովայի և Բալթյան երկրների համար Ռուսաստանի սպառնալիքի մասին
06.10.2026 | 21:16
Ավանեսյանը այցելել է Շաքիում վիրավորված Անի Ավետիսյանի ընտանիքին
06.10.2026 | 21:03
24 ժամ ջուր չի լինի Դիլիջանի մի շարք հասցեներում
06.10.2026 | 20:50
ՌԴ-ի, Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածություններն արդիական են նաև հիմա․ ՌԴ ԱԳՆ
06.10.2026 | 20:38
Հայաստանն իսկապես մեծ քայլերով շարժվում է դեպի ԵՄ․ Մարթա Կոս․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 20:30
Մոսկվան հայտարարել է, որ դաշնակցային հարաբերությունների վերանայումը կարող է հանգեցնել Հայաստանի համար ռուսական գազի արտոնյալ գնի կորստի
06.10.2026 | 20:22
Հ1–ի գործադիր տնօրենն ու տեղակալը կարգապահական տույժի կենթարկվեն Թաթայի համերգի ցուցադրման համար
Բոլորը

ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության Արթիկի և Անիի քննչական բաժնում իրականացված քննչական և վարութային մեծածավալ գործողությունների արդյունքում բացահայտվել են Արմավիրի մարզի Ջրառատ բնակավայրի 41-ամյա բնակչուհու կողմից հանրապետության տարբեր բնակավայրերում խարդախությամբ առանձնապես խոշոր չափերի գույք հափշտակելու բազմաթիվ դեպքերը, հայտնում են ՔԿ-ից։

«Քննությամբ պարզվել են խարդախությունների մեխանիզմը, տուժողների շրջանակը, ինչպես նաև՝ վերջիններիս պատճառված վնասի չափը:

Քննությամբ հիմնավորվել է, որ 41-ամյա կինը, 2020-2023 թթ. ընթացքում, խարդախությամբ ուրիշի գույքի հափշտակություն կատարելու միջոցով, Արմավիրի, Վայոց ձորի, Շիրակի, Լոռու և Սյունիքի մարզերի հիմնականում գյուղաբնակ ընդհանուր 32 ֆիզիկական անձանցից, հափշտակել է ընդհանուր առմամբ 22.137.800 ՀՀ դրամ գումարի գույք:

Մասնավորապես՝ վերջինս պարզելով, որ նշված մարզերի կոնկրետ բնակիչներ ունեն վաճառքի ենթակա խոշոր եղջերավոր անասուններ, նրանց մոլորության մեջ գցելու նպատակով դիտավորյալ խեղաթյուրելով իրականությունը, գոյություն չունեցող կեղծ տվյալներ է հաղորդել 26 դեպքում իր կողմից իբրև թե ՀՀ զինված ուժերին և քրեակատարողական հիմնարկներին, իսկ երեք դեպքում՝ սննդի ընկերությանը մսի մատակարար լինելու մասին՝ խոստանալով ապրանքի դիմաց վճարել մատակարարելուց ստացված գումարով:

Այնուհետև փոխառության պայմանագիր կնքելը որպես վստահություն ձեռք բերելու միջոց օգտագործելով և գույքի սեփականատերերին այդ կերպ մոլորության մեջ գցելով՝ տարբեր քանակի և արժողության խոշոր եղջերավոր անասուններ գնելու շուրջ նրանց հետ պայմանավորվածություն է ձեռք բերել՝ գումարը երեքից հինգ աշխատանքային օրվա ընթացքում վճարելու պայմանով։ Ապա ստանալով հիշյալ գույքը՝ խարդախությամբ, խաբեության և վստահությունը չարաշահելու եղանակով, հափշտակել է դրանք և վաճառել, գյուղացիներին պատճառելով գույքային վնաս:

Բացի այդ, Արմավիրի մարզի Ջրառատ բնակավայրի հիշյալ բնակչուհին, պարզելով, որ երեք անձինք վաճառքի ենթակա տարբեր քանակի և արժողության սերմացու ունեն, այցելել է նրանց և պայմանավորվածություն ձեռք բերել դրանք գնելու շուրջ՝ գումարը մի քանի օրից վերադարձնելու պայմանով: Սակայն սերմացուն ստանալուց հետո, խաբեության և վստահությունը չարաշահելու եղանակով, հափշտակել է այն:

Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա Արմավիրի մարզի Ջրառատ բնակավայրի բնակչուհուն մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 255-րդ հոդվածի 1-ին մասով (17 դրվագ) և ՀՀ քրեական օրենսգրքի 255-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (15 դրվագ): Վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է տնային կալանքը:

Նախաքննությունն ավարտվել է և քրեական վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են հսկող դատախազին»,- ասված է հաղորդագրության մեջ։