«Խոսակցությունը եղել է մեծարգո և գերաշնորհ Նիկոլ Փաշինյանին այլևս բան չասելու շուրջ»․ ռուսական ալիքները ՀՀ-ում եթերազրկելու հարցը փակվեց

Լուրեր

02.04.2026 | 18:24
Գարեգին Բ-ն մասնակցել է Ոտնլվայի արարողությանը․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
02.04.2026 | 18:15
Ըստ Օվերչուկի՝ ՀՀ-ում կարող է էներգադեֆիցիտ լինել // Իրանն առաջարկում է Հորմուզի դաշնագիր մշակել․ ԼՈՒՐԵՐ
02.04.2026 | 18:08
Պատրաստ ենք բոլոր սցենարներին` նաև չգրանցելու. որևէ հակաիրավական գործողություն չենք անում. Ղազինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.04.2026 | 18:04
Թիվը չենք ասելու, բայց մտքներովդ ինչ անցնում է մի քանի զրո հետևից հանեք․ Օրբելյան՝ ՀԷՑ-ի գնի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.04.2026 | 18:02
«Անդրանիկը» նվաճեց Հայաստանի գավաթի կիսաեզրափակիչի ուղեգիր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.04.2026 | 17:53
ԱՄՆ-ն չեղարկել է Վենեսուելայի ժամանակավոր նախագահի նկատմամբ սահմանված պատժամիջոցները
02.04.2026 | 17:44
Ղազինյանի պնդմամբ՝ ընտրություններից հետո էլեկտրաէներգիայի սակագինը բարձրանալու է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.04.2026 | 17:37
Ուկրաինական ԱԹՍ-ները հարվածել են Ուֆայի «Բաշնեֆտ» նավթավերամշակման գործարանին
02.04.2026 | 17:29
Դատարանը ֆիքսել է, որ Ղազինյանը և այլ քաղաքացիներ ազատվել են սխալ, ինձ մեծ գումար է փոխհատուցվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.04.2026 | 17:23
Ըստ ՔԿ-ի ՝ Սամվել Կարապետյանի դատական նիստին ու ակցիային մասնակցելու համար 204 և 300 հազար դրամ են փոխանցել
02.04.2026 | 17:17
Ֆրանսիայի առաջնության 10 ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստները ՊՍԺ-ից են
02.04.2026 | 17:09
Ողջունում ենք  Ադրբեջանի և Հայաստանի միջև կայուն խաղաղության հասնելու քայլերը. Թուրքիայի փոխնախագահը՝ Բաքվում
02.04.2026 | 17:00
Մակրոնը անիրատեսական է համարում Հորմուզի նեղուցի ազատագրման ռազմական գործողությունը
02.04.2026 | 16:49
Իմ խնդրանքը ձեզ, հարցրեք՝ տղամարդավարի պատրա՞ստ եք ներողություն խնդրել Սամվել Կարապետյանից․ Ղազինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.04.2026 | 16:48
ՊԵԿ հարկային տեսուչը մեղադրվում է խոշոր չափերի կաշառք ստանալու մեջ․ գործը դատարանում է
Բոլորը

Հայաստանի և ՀՀ իշխանությունների հասցեին վիրավորական բովանդակությամբ հաղորդումներ հրապարակած ռուսական դաշնային «Առաջին ալիք»-ի և «ՌՏՌ-Պլանետա» հեռուստաալիքների հեռարձակումը ՀՀ-ում չի դադարեցվի՝ չնայած արձանագրված խախտումներին։

2023 թվականի դեկտեմբերի 14-ին Երևանում տեղի են ունեցել երկկողմ խորհրդակցություններ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և ՌԴ թվային զարգացման, կապի և զանգվածային հաղորդակցության նախարարությունների միջև, արձանագրվել են ռուսական հեռուստաալիքների կողմից թույլ տրված խախատումները։
Ռուսական հեռուստաալիքները ՀՀ-ում հեռարձակվում են միջկառավարական պայմանագրով։ Factor TV-ն ավելի վաղ ուսումնասիրել էր հայ-ռուսական համաձայնագիրը, որի 5-րդ կետում նշված է՝ ՀՀ-ն և ՌԴ-ն բացառելու են ժողովուրդների և ազգային արժեքների նկատմամբ վիրավորական հաղորդումների հեռարձակումը, ինչպես նաև անթույլատրելի է համարվում ներքաղաքական կյանքին միջամտող բովանդակությունը։ Իսկ ահա 6-րդ կետով սահմանվում է, որ ռազմական կամ արտակարգ դրությունների ժամանակ պետք է հարգել հեռարձակող պետության տարածքում սահմանված համընդհանուր կանոնների պահպանումը։

Երևանում կայացած խորհրդակցությունների ժամանակ արձանագրվել են համաձայնագրի 5-րդ հոդվածի խախտումներ: Չնայած ռուսական կողմն ընդունել է այդ փաստը, այնուհանդերձ, այդ ալիքների հեռարձակումը հայաստանյան հանրային մուլտիպլեքսով չի դադարեցվի։ Փոխարենը պայմանավորվածություն է ձեռք բերվել քայլեր ձեռնարկել համաձայնագրի բոլոր կետերի պատշաճ պահպանման ուղղությամբ։
Այս մասին Factor TV-ն տեղեկանում է ԲՏԱ նախարարության տարածած հաղորդագրությունից։

Անցնող տարվա ընթացքում ռուսական հեռուստաալիքների քաղաքական թեմաներով թոքշոուներում վարողներն ու հրավիրյալ փորձագետները պարբերաբար վիրավորում էին ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաներին, կեղծ տեղեկություններ տարածում, նկատվում էին նաև Հայաստանի ներքին քաղաքական կյանքին միջամտելու, հայ զինվորների կատարած սխրանքը և նրանց հայրենասիրությունը կասկածի տակ դնելու դրսևորումներ։

Պաշտոնական Կրեմլի քարոզչամեքենայի ամենակարկառուն ներկայացուցիչներից մեկը՝ հայկական ծագմամբ Մարգարիտա Սիմոնյանը, որը ղեկավարում է Russia Today պետական լրատվամիջոցը, սեպտեմբերի 19-ին Արցախում ադրբեջանական ռազմական հարձակումից մեկ օր անց հայտարարում էր, թե ոչ մի հայ զինվոր դուրս չի եկել հայկական հողերը պաշտպանելու, մինչդեռ Արցախի նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը հայտնել էր, որ մեկօրյա պատերազմում հայկական կողմը հաստատված 220 զոհ է ունեցել։ Ստացվում է՝ ՀՀ քաղաքացին, որի հարկերի շնորհիվ գործում է հանրային մուլտիպլեքսը, վճարում է, որ հայ զինվորի սխրանքը վարկաբեկող ռուսական քարոզչություն տարածվի Հայաստանում։

Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանն այս առնչությամբ Factor TV-ի հարցերին միմյանց հակասող պատասխաններ էր տվել։ Նա նախ հոկտեմբերի 19-ին պատասխանելով հարցին՝ քննարկվո՞ւմ է հեռուստաալիքների հեռարձակման դադարեցման հարցը, պատասխանել էր․ «Բոլոր թեմաներն էլ քննարկվում են, համաձայնագիր կա և այն քայլեր է նախատեսում, մենք այդ քայլերից կօգտվենք»։

Իսկ ահա դեկտեմբերի 17-ին ասել էր․ «Փակման հարց չի քննարկվում»։
Դեռևս սեպտեմբերի 29-ին Factor TV-ի տաղավարում անդրադառնալով այս հարցին՝ ՔՊ խմբակցության պատգամավոր Լուսինե Բադալյանը հայտարարել էր, որ իշխանությունները քննարկում են ռուսական ալիքները հանրային մուլտիպլեքսից հեռացնելու հարցը։

Գյումրիի ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանը ԲՏԱ նախարարության հայտարարությունը որակում է անատամ։ «Հայտարարությունում ասվում է, որ ռուսական կողմն ընդունել է ՀՀ-ի կողմից արձանագրված խախտումների փաստը, չի էլ ասվում, որ ռուսկան կողմն ընդունել է իր սխալները։ ԲՏԱ նախարարությունն իրականում ոչ մի բանի էլ չի հասել։ Կարող էր, օրինակ, հասնել նրան, որ այդ հեռուստաալիքների եթերից պատշաճ ներողություն հնչեր կամ կարող էին հայտարարությամբ հանդես գալ ու ասել, որ խախտել են համաձայնագիրը, ինչի համար հայցում ենք հայ ժողովրդի ներողամտությունը․ սրանք չկան»,-ասաց Բարսեղյանը։
Լևոն Բարսեղյանի խոսքով՝ ցանկալի արդյունք կլիներ, եթե ՀՀ-ի տարածքում հանրային մուլտիպլեքսի միջոցով ռուսական հեռուստաալիքների հեռարձակումը դադարեցվեր, իսկ քանի որ այդ որոշմանը չեն հասել, ըստ փորձագետի, պետք է հստակեցվեր, թե ՌԴ տարածքում նույն համաձայնագրի շրջանակներում երբ կհեռարձակվեն Հայաստանի հեռուստաալիքները։

«Ինչո՞ւ է այս փաստաթուղթը միակողմանի։ Մի խոսքով՝ հայկական կողմը գյալաջի է արել, դրել է մի կողքի․ այդքան բան, ո՛չ մի շոշափելի արդյունք չկա։ Ռուսական կողմը գիտի, որ ինքը խախտում է արել, այն որ ինքն ընդունել է ՀՀ-ի կողմից արձանագրված խախտումները, դա մեզ ոչինչ չի տալիս, դրանով իրենց վարած պրոպագանդան, մեր ներքին գործերին խառնվելու հանգամանքը ոչ մի կերպ չի մեղմացվում»,- ասաց Լևոն Բարսեղյանը։

Բարսեղյանը կարծում է՝ ՀՀ իշխանության ներկայացուցիչները պետք է հանրությանը պարզաբանում ներկայացնեն, թե ինչո՞ւ այդ բանակցություններում վճռականություն չեն ցուցաբերել ռուսական ալիքները փակելու համար։

«Իշխանությունը վախկոտ է, չի պատկերացնում այս խնդրի լրջությունը․ պնդեմ իմ կասկածը՝ խոսակցությունը, հավանաբար, եղել է մեծարգո և գերաշնորհ Նիկոլ Փաշինյանին այլևս բան չասելու շուրջ, որն այստեղ արձանագրելն անհնար էր։ Հնարավոր չէ գրել, որ ռուսական կողմը ընդունեց, որ Նիկոլ Փաշինյանի հասցեին վիրավորական, վարկաբեկող և զրպարտչական նյութեր չի հեռարձակելու, դրա համար անատամ հայտարարություն է ստացվել։ Թույլ է, ԲՏԱ նախարարությունը բավականաչափ հաստատում է, որ անկարող է այս մակարդակի՝ ազգային անվտանգության հարց լուծել։ Այստեղ ոչ զինված ուժեր են պետք, ոչ Վերին Լարս, այստեղ պետք էր ՀՀ շահը պաշտպանել տեղեկատվական պատերազմներից, ինչը, ԲՏԱ նախարարությունն այս հայտարարությամբ ցույց տվեց, որ անկարող է անել»,- նշեց Լևոն Բարսեղյանը։

Factor TV-ն թեմայի շուրջ մեկնաբանություն փորձեց ստանալ ԱԺ ՔՊ խմբակցության մի քանի պատգամավորներից՝ Հակոբ Արշակյանից, որի ԲՏԱ նախարար լինելու շրջանում կնքվել է այդ համաձայնագիրը, Սիսակ Գաբրիելյանից, որի ղեկավարած հանձնաժողովի գործառույթներում նաև Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի հետ աշխատանքերի կազմակերպումն է, ինչպես նաև Լուսինե Բադալյանից, որը Factor TV-ի տաղավարում հայտարարել էր, թե քննարկում են ռուսական ալիքները փակելու հարցը , սակայն, նրանցից որևէ մեկը չպատասխանեց մեր հեռախոսազանգերին։

Նարեկ Կիրակոսյան