F-35-ի ծրագրից դուրս մղված, Eurofighters-ից արգելափակված Թուրքիան կարող է ընտրել չինական JF-17 կործանիչները

Լուրեր

07.10.2026 | 11:33
ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհուրդը միաձայն ընդունել է Հայաստանի հեղինակած բանաձևը
07.10.2026 | 11:20
Հայտնի է հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի կազմն ԱԱ-ում
07.10.2026 | 11:12
«Արմավիր» ՔԿՀ-ում դրոնով 6 բջջային հեռախոս է փորձ արվել փոխանցել
07.10.2026 | 11:02
2027 թ․ հունվարի 1-ից սոցփաթեթի ծրագիրն ավարտվում է․ փոփոխություններ և նոր հնարավորություններ. ՈՒՂԻՂ
07.10.2026 | 10:55
Մեսին գոլ ու 2 ասիստ է գրանցել Արգենտինայի հավաքականում հրաժեշտի խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 10:50
Լրտեսության կասկածանքով ձերբակալված Գերմանիայի հետախուզության նախկին ղեկավարը կարող էր տվյալները փոխանցել Ադրբեջանին․ Der Spiegel
07.10.2026 | 10:46
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավ հանձնվել է Ազգային պատկերասրահին
07.10.2026 | 10:36
Փաշինյանի ՌԴ այցը դեռ չի քննարկվում, Պուտինի հետ հանդիպում Թուրքմենստանում չի նախատեսվում․ Ուշակով
07.10.2026 | 10:29
Ժաննա Անդրեասյանը մեկնել է Թբիլիսի՝ մասնակցելու Հայաստանի մշակույթի օրերին
07.10.2026 | 10:15
Հայաստանի ներկայացուցիչները ադրբեջանցի և միջազգային փորձագետների հետ Լոնդոնում մասնակցել են աշխատաժողովի
07.10.2026 | 10:00
Ազգային ժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
07.10.2026 | 09:45
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 7-ի դրությամբ
07.10.2026 | 09:30
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
06.10.2026 | 23:28
Կենսաչափական տվյալները պետության ինքնիշխան և ամբողջական լիազորության ներքո են, մասնավորը չունի հասանելիություն տվյալների բազային․ ՆԳՆ
06.10.2026 | 23:14
Դեսպան Մկրտչյանը Վաշինգտոնում հյուրընկալել է Նոբելյան մրցանակի դափնեկիր Քայլաշ Սաթյարթիին
Բոլորը

Eurofighter Typhoon ձեռք բերելու՝ Անկարայի ցանկությանը Գերմանիայի հակադրությունը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի վարչակազմի քննադատությանն է ենթարկվում։ Թուրքիան 2023-ի նոյեմբերին հայտարարել է, որ Միացյալ Նահանգների մերժումից հետո խնդրել է Մեծ Բրիտանիային և Իսպանիային վաճառել Eurofighter 40 կործանիչներ, սակայն դրան դեմ է Գերմանիան։ Ինքնաթիռն արտադրվում են Գերմանիայի, Իսպանիայի, Իտալիայի և Մեծ Բրիտանիայի մասնակցությամբ: Անկարան հուսով էր, որ Գերմանիան կհամոզվի, բայց Բեռլինը դեռ չի փոխել իր դիրքորոշումը, գրում է Eurasian Times-ը։

«Մենք ՆԱՏՕ-ի անդամ ենք, մեկ այլ անդամ ընդդիմանում է այդ ինքնաթիռների վաճառքի հարցում»,- ասել է Թուրքիայի պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը:

Միեւնույն ժամանակ, թուրքական ԶԼՄ-ներում սկսել են լուրեր տարածվել, որ չինապակիստանյան արտադրության JF-17-ը կենսունակ տարբերակ է, որպեսզի երկիրը բարձրացնի իր օդային կարողությունները։

Ֆրանսիական Dassault Rafale-ը և շվեդական Saab Gripen-ը շուկայում նույնպես առաջատարներ են։ Այնուամենայնիվ, մարտական ինքնաթիռներում ամերիկյան և գերմանական արտադրամասերի պատճառով նրանք կենսունակ տարբերակ չեն Թուրքիայի համար։

Էրդողանի վարչակազմի կողմից դիտարկվող մյուս տարբերակները չինական կամ ռուսական կործանիչներն են։ Ավելի վաղ, Էրդողանն ակնարկել է, որ Թուրքիան կարող է գնել ռուսական Սու-35 և Սու-57 կործանիչներ: Նշվում է, սակայն, որ բացի հետագա օտարման ռիսկից՝ ռուսական ռազմական ինքնաթիռները տեխնիկապես թերի են և թանկ, որպեսզի ինտեգրվեն Թուրքիայի զինանոցում առկա ԱՄՆ-ի կողմից տրված ռազմական տեխնիկայի հետ:

Լրատվամիջոցը նշում է, որ դեռևս անհայտ է՝ արդյո՞ք Անկարան կրկին մարտահրավեր է կնետի ՆԱՏՕ-ին և կընտրի չինապակիստանյան JF-17-ը։ Այն կարող է լինել համապատասխան փոխարինում իր ծերացած F-16-ների պարագայում։ Ի վերջո, այն աշխատում է Պակիստանում։ Ռազմաօդային ուժերը տեղակայել են JF-17-ը հակաահաբեկչական գործողությունների համար, իսկ վերջին բլոկ-3 տարբերակը գնահատվում է շուրջ 32 միլիոն դոլար:

Ի տարբերություն F-16- ի՝ JF-17-ը նախագծված է չինական զենքեր տեղակայելու համար յոթ կոշտ կետերում, ներառյալ՝ PL-5 հրթիռը:

Էմմա Չոբանյան