Ադրբեջանի ընդդիմությունը դեռ հստակ որոշում չի կայացրել արտահերթ նախագահական ընտրություններին մասնակցելու վերաբերյալ

Լուրեր

13.09.2026 | 00:35
«10-15 ոստիկանով ծեծի են ենթարկել». Խաժակ Թովմասյանն ահազանգում է՝ Հրազդանի ոստիկանների կողմից խոշտանգման է ենթարկվել․ ՏԵՍԱՆՅՈւԹ
12.09.2026 | 23:46
Գյումրիում 64-ամյա տղամարդը դանակահարել է հարևաններին՝ հորն ու որդուն․ որդին մահացել է
12.09.2026 | 19:45
BRICS երկրները կաջակցեն բազմակողմ առևտրային համակարգին. Սի Ծինփին
12.09.2026 | 18:53
Հայկ Սարգսյանը մասնակցել է ՔՊ ժողովին
12.09.2026 | 17:34
Օլիմպիական չեմպիոն Սամուել Սանչեսը պարգևատրել է «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների սիրողական խճուղային հեծանվավազքի մրցաշարի հաղթողներին
12.09.2026 | 17:09
Ֆրանսիայում մարդատար գնացքը դուրս է եկել ռելսերից․ կա 44 տուժած
12.09.2026 | 16:36
Վանաձորի օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
12.09.2026 | 16:00
Ֆրանսիան փորձում է հասնել Ալիշեր Ուսմանովի նկատմամբ ԵՄ պատժամիջոցների վերացմանը
12.09.2026 | 15:44
Պուտինը սպառնում է Եվրոպային պատերազմով՝ Ուկրաինա զորքեր մտցնելու դեպքում․ DW
12.09.2026 | 15:10
Նունե Պետրոսյանն ազատվել է քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնից
12.09.2026 | 14:49
15-ամյա Անի Գևորգյանը հայտնաբերվել է
12.09.2026 | 14:22
Զելենսկին պատրաստ է Պուտինի հետ հանդիպել G20-ի գագաթնաժողովում
12.09.2026 | 14:10
Մեկնարկել է Tour of Armenia-ի երրորդ մրցափուլը
12.09.2026 | 13:44
Առաջիկա օրերին ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով․ Հայհիդրոմետ
12.09.2026 | 13:28
Սևքարի անտառում 1,5 խմ վառելափայտով բեռնված «ՈՒԱԶ» է հայտնաբերվել
Բոլորը

Մինչ Ադրբեջանի  իշխանությունները նախապատրաստվում են արտահերթ նախագահական ընտրություններին, ընդդիմադիր կուսակցությունները դեռ որոշում չեն կայացրել ընտրություններին մասնակցելու վերաբերյալ։ Մասնավորապես, Ադրբեջանի «Ժողովրդական ճակատ» կուսակցության փոխնախագահ Սեյմուր Հազին ասել է, որ ընտրական գործընթացին իրենց մասնակցության վերաբերյալ որոշում կկայացվի կուսակցության առաջիկա համագումարում, որը տեղի կունենա դեկտեմբերի 16-ին։

«Այս հարցը կներկայացվի համագումարում քննարկման, և մենք որոշմամբ կհայտնենք մեր վերաբերմունքն այս գործընթացի վերաբերյալ»,- ասել է նա։

Հազին հավելել է, որ եթե դիտարկեն առաջնային պայմանները, ապա իրավիճակն ավելի լուրջ է, քան նախորդ ընտրություններում․ «Քանի որ ընտրությունները նշանակվելուց մի քանի օր առաջ երկրի առաջատար լրատվամիջոցների, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ, ինչպես նաև կուսակցական ակտիվիստներ են ձերբակալվել։ Երկրում 200-ից ավելի քաղբանտարկյալ կա»։

Կուսակցությունը բոյկոտել էր 2018-ին տեղի ունեցած նախագահական ընտրությունները՝ բացատրելով նրանով, որ ազատ ու արդար ընտրությունների համար պայմաններ չկան։

«Մուսավաթ» կուսակցության նախագահ Արիֆ Հաջիլին նույնպես հայտարարել է, որ ստեղծված իրավիճակում ընտրություններին մասնակցության հետ կապված որոշակի խնդիրներ կան։

«Այն, որ «Մուսավաթ» կուսակցությունը դեռ որոշում չի կայացրել և շարունակում է խորհրդակցությունները, պայմանավորված է այդ խնդիրներով։ Քննարկումները շարունակվում են, միևնույն ժամանակ, մենք փորձում ենք պարզել հասարակության կարծիքը և հարցումներ ենք անում»,- ասել է նա։

Ըստ նրա՝ հարցման արդյունքները, ներկուսակցական խորհրդակցությունները և երկրի ղեկավարության պահվածքն այս ընթացքում վճռորոշ դեր կխաղան կուսակցության որոշման մեջ։

Ընտրությունների հետ կապված քննարկումները շարունակվում են նաև ընդդիմադիր REAL (Հանրապետական ​​այլընտրանք) կուսակցությունում։

Հիշեցնենք, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հրամանագրով արտահերթ նախագահական ընտրություններ են անցկացվելու 2024 թվականի փետրվարի 7-ին։ Ըստ ժամանակացույցի՝ դրանք պետք է տեղի ունենային 2025-ի ապրիլին։

Նախօրեին էլ Ադրբեջանի իշխող «Նոր Ադրբեջան» կուսակցության փոխնախագահ, կենտրոնական ապարատի ղեկավար Թահիր Բուդաղովը հայտարարել էր, որ առաջիկայում տեղի է ունենալու կուսակցության վարչության նիստը, որի ժամանակ առաջադրվելու է գործող նախագահ Իլհամ Ալիևի թեկնածությունը։

Ավելի վաղ Factor TV-ն ավելի մանրամասն անդրադարձել  էր արտահերթ ընտրություններին ադրբեջանական ընդդիմության արձագանքին։

Էմմա Չոբանյան