ԿԸՀ-ն պատգամավորի թեկնածուի գրանցումն ուժը կորցրած է ճանաչել
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրական ցուցակում ընդգրկված պատգամավորի թեկնածու Աշոտ Վաղարշակի Մնացականյանն ինքնաբացարկի դիմում է ներկայացրել․ տեղեկացնում են ԿԸՀ-ից։
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը դեկտեմբերի 11-ի արտահերթ նիստում Աշոտ Վաղարշակի Մնացականյանի գրանցումն ուժը կորցրած է ճանաչել։
Ինքնաբացարկի դիմումն օրենքով սահմանված կարգով նոտարական վավերացմամբ է եղել, հետևաբար վերջինս նիստին չի մասնակցել։