Կոտայքի մարզի պարեկները հայտնաբերել են գողացված մեքենան, որի վրա տեղադրված էին գողացված մյուս մեքենայի համարանիշերը

Լուրեր

06.08.2026 | 00:46
«Մուլտի գրուպ» կոնցեռնի նախկին տնօրեն Սեդրակ Առուստամյանը 2 ամսով կալանավորվեց
05.08.2026 | 23:19
Արգենտինայի Պատգամավորների պալատում կազմավորվել է Հայաստանի հետ բարեկամության խումբ
05.08.2026 | 22:58
Վրաստանում կրկին զանգվածային հոսանքազրկում է տեղի ունեցել
05.08.2026 | 22:43
Արմեն Մամաջանյանը նշանակվել է ԱԺ նախագահի տեղակալի խորհրդական
05.08.2026 | 22:29
Երևանի և 10 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.08.2026 | 22:15
Հայաստանում առաջին անգամ մեկնարկել է Cisco Networking Academy Camp Armenia 2026 ամառային կրթական ճամբարը
05.08.2026 | 22:03
Microsoft-ը հայտնել է ռուս հաքերների լայնածավալ արշավի մասին՝ ուղղված ամբողջ աշխարհի հյուրանոցների Wi-Fi ցանցերի դեմ
05.08.2026 | 21:51
Էրդողանի դաշնակից Բահչելին կոչ է արել ազատ արձակել Օջալանին ու Դեմիրթաշին
05.08.2026 | 21:40
Երևանում և 3 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.08.2026 | 21:27
Մհեր Գրիգորյանը և ԱՄՆ հատուկ բանագնացի ավագ խորհդականը քննարկել են ԹՐԻՓՓ-ը
05.08.2026 | 21:14
Սուպերմարկետի անունից քաղաքացիներից փորձում են հափշտակել տվյալներ. ՆԳՆ-ի զգուշացումը
05.08.2026 | 21:00
Ինչ ձեթի մեջ է տապակվում հանրային սնունդը․ քաղցկեղածին թափոնը՝ առանց պետական վերահսկողության. ՓաստաՔՆՆՈՒԹՅՈՒՆ
05.08.2026 | 20:49
Ադրբեջանն արգելել է 16 տարեկանից փոքր երեխաներին գրանցվել սոցցանցերում
05.08.2026 | 20:37
Քննարկվել է ՀՀ Կառավարության 2026–2031 թվականների ծրագրի նախագիծը
05.08.2026 | 20:23
Կառավարությունը Նիկոլայ Ծատուրյանի մահարձանի և գերեզմանի բարեկարգման համար կհատկացնի ավելի քան 2 մլն դրամ
Բոլորը

Դեկտեմբերի 9-ի ժամը 23.45-ին ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին դիմած քաղաքացին հայտնել էր, որ իր «Մերսեդես G500» մակնիշի մեքենան վաճառելու մասին «Լիստ.ամ» կայքում հայտարարություն է տեղադրել, ինչից հետո Հայկ ներկայացած անձը մեքենան գնելու համար զննելու պատրվակով փախցրել է այն՝ պատճառելով 58 000 դոլարի վնաս․ տեղեկացնում են ՆԳՆ ոստիկանությունից։

Մինչ այդ մեքենա փախցնելու դեպք էր գրանցվել ոստիկանության Կոտայքի բաժնում. դեկտեմբերի 9-ի ժամը 17.35-ին հաղորդում տված օտարերկրյա քաղաքացին հայտնել էր, որ դեկտեմբերի 7-ի ժամը 1-ից դեկտեմբերի 8-ի ժամը 1-ն ընկած ժամանակահատվածում գողացել են Երևան-Սևան մայրուղու՝ Արծվի թևեր հատվածում կայանված իր «Ռենջ Ռովեր» մակնիշի մեքենան:

Աբովյանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:

ՆԳՆ ոստիկանության ՊԾ Կոտայքի գումարտակի ծառայողները ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզել են, որ նշված հանցագործությունները կատարել են Երևանի՝ 23-ամյա և Չարենցավանի՝ 36-ամյա երկու բնակիչ: Նրանք ձերբակալվել և տեղափոխվել են ոստիկանության Կոտայքի բաժին, ապա ներկայացվել են Աբովյանի քննչական բաժին:

Հետագա ձեռնարկած միջոցառումներով Նոր Գեղիի վարչական տարածքում հայտնաբերվել և ոստիկանության Կոտայքի բաժին է տեղափոխվել գողացված «Մերսեդես G 500» մակնիշի մեքենան, որի վրա տեղադրված էին գողացված «Ռենջ Ռովեր 4,4»-ի համարանիշերը:
Քրեական վարույթը շարունակվում է: