Կաշխատենք միասին տարածաշրջանում կայուն և արժանապատիվ խաղաղության համար․ Բաքվում ԱՄՆ նորանշանակ դեսպան

Լուրեր

06.10.2026 | 23:28
Կենսաչափական տվյալները պետության ինքնիշխան և ամբողջական լիազորության ներքո են, մասնավորը չունի հասանելիություն տվյալների բազային․ ՆԳՆ
06.10.2026 | 23:14
Դեսպան Մկրտչյանը Վաշինգտոնում հյուրընկալել է Նոբելյան մրցանակի դափնեկիր Քայլաշ Սաթյարթիին
06.10.2026 | 22:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.10.2026 | 22:37
Թարմացվել է Ադրբեջանում քաղբանտարկյալների ցուցակը․ դրանում ներառված է 322 անձ
06.10.2026 | 22:22
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
06.10.2026 | 22:08
Եթե ասենք` գերի տվեք, որ զինվորին տանք, վաղը մեզնից զինվոր անցնի, ո՞ւմ ենք տալու. Փաշինյանն առաջին անգամ խոսեց ՀՀ ներթափանցած ադրբեջանցի զինվորի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 22:00
Ինչո՞ւ ՌԴ-ն չօգնեց ՀՀ-ին, ի՞նչ եղավ Արցախի հետ․ զրույց Արմեն Գրիգորյանի հետ՝ պաշտոնը թողնելուց հետո․ ՏԵՍՆՅՈՒԹ
06.10.2026 | 21:45
Հայկ Սարգսյանը հեռացվել է ՔՊ-ից
06.10.2026 | 21:30
Գերմանիայի ԱԳ նախարարը զգուշացրել է Վրաստանի, Մոլդովայի և Բալթյան երկրների համար Ռուսաստանի սպառնալիքի մասին
06.10.2026 | 21:16
Ավանեսյանը այցելել է Շաքիում վիրավորված Անի Ավետիսյանի ընտանիքին
06.10.2026 | 21:03
24 ժամ ջուր չի լինի Դիլիջանի մի շարք հասցեներում
06.10.2026 | 20:50
ՌԴ-ի, Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածություններն արդիական են նաև հիմա․ ՌԴ ԱԳՆ
06.10.2026 | 20:38
Հայաստանն իսկապես մեծ քայլերով շարժվում է դեպի ԵՄ․ Մարթա Կոս․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 20:30
Մոսկվան հայտարարել է, որ դաշնակցային հարաբերությունների վերանայումը կարող է հանգեցնել Հայաստանի համար ռուսական գազի արտոնյալ գնի կորստի
06.10.2026 | 20:22
Հ1–ի գործադիր տնօրենն ու տեղակալը կարգապահական տույժի կենթարկվեն Թաթայի համերգի ցուցադրման համար
Բոլորը

Ադրբեջանում ԱՄՆ նորանշանակ դեսպան Մարկ Լիբբին հայտարարել է, որ Վաշինգտոնն աշխատելու է տարածաշրջանում կայուն խաղաղության համար։ Այս մասին նա ասել է տեսաուղերձում՝ նշելով, որ անհամբեր սպասում է Ադրբեջանում ԱՄՆ 11-րդ դեսպանի պաշտոնում իր գործունեությունը սկսելու հնարավորությանը, գրում են ադրբեջանական լրատվամիջոցները։

«Որպես ԱՄՆ դիվանագիտական ծառայության կարիերային աշխատակից՝ իմ նախորդ նշանակումները եղել են Լեհաստանում, Կիպրոսում և Բահամներում, Իրաքում ու Բրյուսելում ԵՄ առաքելությունում։ Ես երկար տարիներ նաև աշխատել եմ Վաշինգտոնում։ Ծնունդով Նոր Անգլիայից եմ»,- ասել է դեսպանը։

Նա հավելել է, որ ԱՄՆ դեսպանատունն աջակցել է Ադրբեջանին 1991 թվականին անկախություն ձեռք բերելուց հետո։

«Վերջին 32 տարիների ընթացքում մենք ականատես եղանք զարմանալի փոփոխությունների։ Հուսով եմ, մինչ մենք գտնվում ենք այս տարածաշրջանում, միասին կաշխատենք կայուն և արժանապատիվ խաղաղության համար, կտեսնենք Ադրբեջանի հետագա զարգացումն ու նրա է՛լ ավելի կարևոր դերի շարունակությունը տարածաշրջանում և աշխարհում»,- ասել է դեսպանը։

Նա նաև նշել է, որ արդեն հասցրել է լինել Բաքվի մի շարք վայրերում։

Հիշեցնենք, որ Ադրբեջանի հետ հարաբերությունների լարվածության ֆոնին դեկտեմբերի 2-ի ուշ երեկոյան Բաքու էր ժամանել Մարկ Լիբբին։ Նա սահմանափակվել էր մամուլի համար ադրբեջաներեն կարճ հայտարարությամբ՝ ասելով, որ շատ ուրախ է Ադրբեջան ժամանելու համար։

«Ես անհամբերությամբ սպասում եմ իմ հավատարմագրերը հանձնելու և աշխատանքը սկսելու հնարավորությանը ամերիկա-ադրբեջանական հարաբերությունների զարգացման և տարածաշրջանում կայուն խաղաղության հասնելու համար»,- ասել էր նա՝ շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար։

Կարիերային դիվանագետ Լիբբիին նոյեմբերի սկզբին պաշտոնում հաստատել էր Սենատը՝ նշանակումից գրեթե մեկուկես տարի անց: Վաշինգտոնն Ադրբեջանում դեսպան չուներ անցյալ ամռանից, երբ Լի Լիցենբերգերը հեռացել էր ծառայությունից։

Էմմա Չոբանյան