Իսրայելի վարչապետը ՀԱՄԱՍ-ի զինյալներին կոչ է արել հանձնվել

Լուրեր

07.10.2026 | 11:02
2027 թ․ հունվարի 1-ից սոցփաթեթի ծրագիրն ավարտվում է․ փոփոխություններ և նոր հնարավորություններ. ՈՒՂԻՂ
07.10.2026 | 10:55
Մեսին գոլ ու 2 ասիստ է գրանցել Արգենտինայի հավաքականում հրաժեշտի խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 10:50
Լրտեսության կասկածանքով ձերբակալված Գերմանիայի հետախուզության նախկին ղեկավարը կարող էր տվյալները փոխանցել Ադրբեջանին․ Der Spiegel
07.10.2026 | 10:46
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավ հանձնվել է Ազգային պատկերասրահին
07.10.2026 | 10:36
Փաշինյանի ՌԴ այցը դեռ չի քննարկվում, Պուտինի հետ հանդիպում Թուրքմենստանում չի նախատեսվում․ Ուշակով
07.10.2026 | 10:29
Ժաննա Անդրեասյանը մեկնել է Թբիլիսի՝ մասնակցելու Հայաստանի մշակույթի օրերին
07.10.2026 | 10:15
Հայաստանի ներկայացուցիչները ադրբեջանցի և միջազգային փորձագետների հետ Լոնդոնում մասնակցել են աշխատաժողովի
07.10.2026 | 10:00
Ազգային ժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
07.10.2026 | 09:45
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 7-ի դրությամբ
07.10.2026 | 09:30
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
06.10.2026 | 23:28
Կենսաչափական տվյալները պետության ինքնիշխան և ամբողջական լիազորության ներքո են, մասնավորը չունի հասանելիություն տվյալների բազային․ ՆԳՆ
06.10.2026 | 23:14
Դեսպան Մկրտչյանը Վաշինգտոնում հյուրընկալել է Նոբելյան մրցանակի դափնեկիր Քայլաշ Սաթյարթիին
06.10.2026 | 22:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.10.2026 | 22:37
Թարմացվել է Ադրբեջանում քաղբանտարկյալների ցուցակը․ դրանում ներառված է 322 անձ
06.10.2026 | 22:22
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
Բոլորը

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն ՀԱՄԱՍ-ի զինյալներին կոչ է արել անհապաղ վայր դնել զենքերը։ Ըստ DW-ի ռուսական ծառայության՝ Նեթանյահուն հայտարարել է, որ «վերջին օրերին գերի հանձնվելու բազմաթիվ դեպքերը ցույց են տալիս, որ արմատական իսլամիստական կազմակերպությունը մոտ է իր վախճանին»։

«Նրանք վայր են դնում զենքերը և հանձնվում մեր հերոս զինվորներին: Պատերազմը շարունակվում է, բայց սա ՀԱՄԱՍ-ի վերջի սկիզբն է։ Ես ասում եմ ՀԱՄԱՍ-ի ահաբեկիչներին. սա վերջն է։ Անմիջապես հանձնվեք», – ասվում է Իսրայելի վարչապետի հայտարարության մեջ:»

Նեթանյահուն թեև խոսել է տասնյակ գերի հանձնվածների մասին, սակայն իսրայելացի զինվորականները դրա վերաբերյալ ապացույց դեռ չեն ներկայացրել, իսկ ՀԱՄԱՍ-ը հերքում է այդ պնդումները:

Կիրակի օրը Իսրայելի պաշտպանության բանակի տվյալներով՝ Գազայի հատվածում 24 ժամվա ընթացքում հարձակման է ենթարկվել ավելի քան 250 թիրախն, այդ թվում՝ «ՀԱՄԱՍ»-ի ռազմական կապի օբյեկտները և ստորգետնյա թունելները Գազայի հատվածի հարավում։

Իսրայելի պաշտպանության բանակի հաղորդագրության համաձայն նրանք ոչնչացրել են «Շեջայա» գումարտակի նոր հրամանատար Էմադա Կրիկային: Իսրայելի տվյալներով՝ Գազայի հատվածում մինչև այժմ 98 զինվոր է զոհվել, մոտ 600-ը՝ վիրավորվել։ Իսրայելը նշում է, որ  սպանված զինյալների թիվը հասնում է 7000-ի։

ՀԱՄԱՍ-ի զինված թևի խոսնակ Աբու Օբեյդան ավելի վաղ հայտնել էր, որ իսրայելական զորքերի դեմ ռազմական գործողությունները շարունակվելու են։ «Չնայած բոլոր փորձերին, Իսրայելի պաշտպանության բանակի զինվորները չեն կարողանում կոտրել ՀԱՄԱՍ-ի դիմադրությունը»,- կիրակի ասել էր նա տեղական հեռուստատեսությամբ: