Հունաստանի ԱԳ նախարարն առաջիկայում կայցելի Հայաստան

Լուրեր

06.10.2026 | 23:28
Կենսաչափական տվյալները պետության ինքնիշխան և ամբողջական լիազորության ներքո են, մասնավորը չունի հասանելիություն տվյալների բազային․ ՆԳՆ
06.10.2026 | 23:14
Դեսպան Մկրտչյանը Վաշինգտոնում հյուրընկալել է Նոբելյան մրցանակի դափնեկիր Քայլաշ Սաթյարթիին
06.10.2026 | 22:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.10.2026 | 22:37
Թարմացվել է Ադրբեջանում քաղբանտարկյալների ցուցակը․ դրանում ներառված է 322 անձ
06.10.2026 | 22:22
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
06.10.2026 | 22:08
Եթե ասենք` գերի տվեք, որ զինվորին տանք, վաղը մեզնից զինվոր անցնի, ո՞ւմ ենք տալու. Փաշինյանն առաջին անգամ խոսեց ՀՀ ներթափանցած ադրբեջանցի զինվորի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 22:00
Ինչո՞ւ ՌԴ-ն չօգնեց ՀՀ-ին, ի՞նչ եղավ Արցախի հետ․ զրույց Արմեն Գրիգորյանի հետ՝ պաշտոնը թողնելուց հետո․ ՏԵՍՆՅՈՒԹ
06.10.2026 | 21:45
Հայկ Սարգսյանը հեռացվել է ՔՊ-ից
06.10.2026 | 21:30
Գերմանիայի ԱԳ նախարարը զգուշացրել է Վրաստանի, Մոլդովայի և Բալթյան երկրների համար Ռուսաստանի սպառնալիքի մասին
06.10.2026 | 21:16
Ավանեսյանը այցելել է Շաքիում վիրավորված Անի Ավետիսյանի ընտանիքին
06.10.2026 | 21:03
24 ժամ ջուր չի լինի Դիլիջանի մի շարք հասցեներում
06.10.2026 | 20:50
ՌԴ-ի, Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածություններն արդիական են նաև հիմա․ ՌԴ ԱԳՆ
06.10.2026 | 20:38
Հայաստանն իսկապես մեծ քայլերով շարժվում է դեպի ԵՄ․ Մարթա Կոս․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 20:30
Մոսկվան հայտարարել է, որ դաշնակցային հարաբերությունների վերանայումը կարող է հանգեցնել Հայաստանի համար ռուսական գազի արտոնյալ գնի կորստի
06.10.2026 | 20:22
Հ1–ի գործադիր տնօրենն ու տեղակալը կարգապահական տույժի կենթարկվեն Թաթայի համերգի ցուցադրման համար
Բոլորը

Հունաստանի ԱԳ նախարար Յորղոս Գերապետրիտիսը հեռախոսազրույց է ունեցել իր հայ գործընկեր՝ Արարատ Միրզոյանի հետ։ Այս մասին տեղեկացրին Հունաստանում ՀՀ դեսպանությունից։

«Պարոն Գերապետրիտիսը ողջունել է Հայաստան-Ադրբեջան համատեղ հռչակագիրը, որտեղ նշվում է գերիների փոխադարձ ազատ արձակման և երկու կողմերի միջև վստահության ամրապնդման միջոցառումների մասին։
Հունաստանի ԱԳ նախարարն ընդգծել է, որ Հունաստանն աջակցում է Հարավային Կովկասի տարածաշրջանում կայուն խաղաղության հասնելու ջանքերին։

Պարոն Գերապետրիտիսն իր հայ գործընկերոջ հետ քննարկել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների վերջին զարգացումները և տեղեկացրել Հունաստանի և Թուրքիայի միջև երեկ կայացած Համագործակցության Բարձր խորհրդի արդյունքների մասին։

Իր հերթին Հայաստանի ԱԳ նախարարը շնորհակալություն է հայտնել պարոն Գերապետրիտիսին Հունաստանի աջակցության համար և ողջունել Հունաստան-Թուրքիա հարաբերություններում առաջընթացը` բնութագրելով այն որպես դրական զարգացում, որը դրական հետևանքներ կունենա տարածաշրջանային կայունության համար:
Պարոն Միրզոյանը Հունաստանի արտաքին գործերի նախարարին հրավիրել է Երևան։

Պարոն Գերապետրիտիսն ընդունել է հրավերը՝ նշելով, որ այն առաջիկայում կկազմակերպվի դիվանագիտական խողովակներով։

Երկու նախարարները կհանդիպեն երկուշաբթի օրը Բրյուսելում, որտեղ Արտաքին հարաբերությունների խորհրդի շրջանակներում՝ Հունաստանի նախաձեռնությամբ, տեղի կունենա ԵՄ ԱԳ նախարարների աշխատանքային նախաճաշ, որտեղ Հայաստանի արտաքին գործերի նախարարը հրավիրված է՝ որպես պաշտոնական հյուր։

Պարոն Գերապետրիտիսն ընդգծել է, որ Հունաստանը մեծ կարևորություն է տալիս տեղահանված բնակչության հումանիտար կարիքները հոգալու անհարժեշտությանը, ԵՄ-ի և Հայաստանի միջև ինստիտուցիոնալ երկխոսության խթանմանը։

Գերապետրիտիսը հավելել է, որ Հունաստանը, ակտիվորեն կնպաստի երկու հարցերին, ինչպես նաև տարածաշրջանում կայուն խաղաղության հասնելու ջանքերի շարունակականությանը»։