ՊԵԿ-ը հորդորում է ժամանակավոր ներմուծված ավտոմեքենաները մաքսազերծել հնարավորինս շուտ՝ չթողնելով վերջին օրերին

Լուրեր

06.10.2026 | 23:28
Կենսաչափական տվյալները պետության ինքնիշխան և ամբողջական լիազորության ներքո են, մասնավորը չունի հասանելիություն տվյալների բազային․ ՆԳՆ
06.10.2026 | 23:14
Դեսպան Մկրտչյանը Վաշինգտոնում հյուրընկալել է Նոբելյան մրցանակի դափնեկիր Քայլաշ Սաթյարթիին
06.10.2026 | 22:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.10.2026 | 22:37
Թարմացվել է Ադրբեջանում քաղբանտարկյալների ցուցակը․ դրանում ներառված է 322 անձ
06.10.2026 | 22:22
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
06.10.2026 | 22:08
Եթե ասենք` գերի տվեք, որ զինվորին տանք, վաղը մեզնից զինվոր անցնի, ո՞ւմ ենք տալու. Փաշինյանն առաջին անգամ խոսեց ՀՀ ներթափանցած ադրբեջանցի զինվորի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 22:00
Ինչո՞ւ ՌԴ-ն չօգնեց ՀՀ-ին, ի՞նչ եղավ Արցախի հետ․ զրույց Արմեն Գրիգորյանի հետ՝ պաշտոնը թողնելուց հետո․ ՏԵՍՆՅՈՒԹ
06.10.2026 | 21:45
Հայկ Սարգսյանը հեռացվել է ՔՊ-ից
06.10.2026 | 21:30
Գերմանիայի ԱԳ նախարարը զգուշացրել է Վրաստանի, Մոլդովայի և Բալթյան երկրների համար Ռուսաստանի սպառնալիքի մասին
06.10.2026 | 21:16
Ավանեսյանը այցելել է Շաքիում վիրավորված Անի Ավետիսյանի ընտանիքին
06.10.2026 | 21:03
24 ժամ ջուր չի լինի Դիլիջանի մի շարք հասցեներում
06.10.2026 | 20:50
ՌԴ-ի, Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածություններն արդիական են նաև հիմա․ ՌԴ ԱԳՆ
06.10.2026 | 20:38
Հայաստանն իսկապես մեծ քայլերով շարժվում է դեպի ԵՄ․ Մարթա Կոս․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 20:30
Մոսկվան հայտարարել է, որ դաշնակցային հարաբերությունների վերանայումը կարող է հանգեցնել Հայաստանի համար ռուսական գազի արտոնյալ գնի կորստի
06.10.2026 | 20:22
Հ1–ի գործադիր տնօրենն ու տեղակալը կարգապահական տույժի կենթարկվեն Թաթայի համերգի ցուցադրման համար
Բոլորը

Պետական եկամուտների կոմիտեն հայտնում է, որ Հյուսիսային մաքսատուն-վարչությունում 2023 թ. դեկտեմբերի 5-ից սկսվել է ԵԱՏՄ անդամ չհանդիսացող պետություններից ֆիզիկական անձանց կողմից անձնական օգտագործման համար Հայաստանի Հանրապետություն ժամանակավոր ներմուծված՝ ԱՏԳ ԱԱ 8703 ապրանքային դիրքին դասվող թեթև մարդատար տրանսպորտային միջոցների մաքսային ձևակերպումների գործընթացը։

«Գործընթացն ընթանում է բնականոն հունով, դեկտեմբերի 8-ի դրությամբ արդեն իսկ մաքսային ձևակերպում է ստացել մոտ 700 ժամանակավոր ներմուծված ավտոմեքենա: Ներկա պահին շահառուների կողմից պետական բյուջե է վճարվել մոտ 1 միլիարդ ՀՀ դրամ:

Կոմիտեն հիշեցնում է, որ ժամանակավոր ներմուծված տրանսպորտային միջոցների մաքսազերծման գծով պետական աջակցության ծրագրից շահառուները կարող են օգտվել դեկտեմբերի 5-ից դեկտեմբերի 30-ն ընկած ժամանակահատվածում՝ մաքսազերծելով տրանսպորտային միջոցները Հյուսիսային մաքսատուն-վարչությունում, երկուշաբթիից-շաբաթ, ժամը` 08:30-19:00-ն:

Հավելյալ հերթերից և կուտակումներից խուսափելու, ինչպես նաև Հյուսիսային մաքսատուն-վարչությունում պատշաճ և արագ սպասարկում ապահովելու նպատակով ՊԵԿ-ը հորդորում է քաղաքացիներին մաքսային ձևակերպումներն իրականացնել հնարավորինս շուտ և ժամանակին՝ գործընթացը չթողնելով սահմանված ժամկետի վերջին օրերին»,- ասված է ՊԵԿ-ի տարածած հաղորդագրությունում։