Հրազենային վիրավորում ստացած զինծառայողի առողջական վիճակը գնահատվում է բավարար
Հասարակություն
06.12.2023 | 12:40Դեկտեմբերի 4-ին հրազենային վիրավորում ստացած ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայող Ա. Հ.-ի վիճակը գնահատվում է բավարար, կյանքին վտանգ չի սպառնում։ Այս մասին Factor.am-ի հարցին ի պատասխան ասաց ՊՆ մամուլի խոսնակ Արամ Թորոսյանը։
«Զինծառայողի բուժման ընթացքում արձանագրվել է դրական տեղաշարժ։ Նա գտնվում է հոսպիտալի բուժանձնակազմի հսկողության տակ»,- ասաց խոսնակը։
Նշենք, որ ՊՆ-ն չի հայտնում, թե ինչ հանգամանքներում է զինծառայողը հրազենային վիրավորում ստացել։
Արփի Հակոբյան