ՀԱՄԱՍ-ը գրոհել է Իսրայելի միջուկային օբյեկտը․ The New York Times

Լուրեր

21.11.2026 | 21:28
Դենիս Ջորկաեֆը` ՀՖՖ նախագահի թեկնածու
21.11.2026 | 20:05
3,1 միլիոնի շուրջ կասկածներ․ ինչպե՞ս են հաշվում բնակչության թիվը․ ԱՉՔԻ ՏԱԿ
21.11.2026 | 19:41
GTA VI-ն ռեկորդային վաճառք է գրանցել՝ մեկ օրում ապահովելով 3,79 միլիարդ դոլարի եկամուտ
21.11.2026 | 19:12
Քննարկվել են Հայաստան-Մալթա հարաբերությունների հետագա խորացման հարցեր
21.11.2026 | 19:01
Այսօրվա Երևանն ագրեսիվ քաղաք է, մենք ենք փոխվել, դրան զուգահեռ՝ քաղաքը․ Էմ Կալմուխյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.11.2026 | 18:54
Կենտրոնում ամբողջ շաբաթ փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
21.11.2026 | 18:23
Հայաստանը և Իրանը պայմանավորվել են ընդլայնել համագործակցությունը բարձր տեխնոլոգիաների և նորարարության ոլորտներում
21.11.2026 | 18:02
Փաշինյանն ընդունել է Dell Technologies-ի տարածաշրջանային նախագահին․ քննարկվել են Հայաստանում նոր ներդրումների հնարավորությունները
21.11.2026 | 17:57
Վարչապետը հանդիպում է ունեցել է Խաղաղության Նոբելյան մրցանակակիր Քայլաշ Սաթյարթիի հետ
21.11.2026 | 17:46
ՏԻՄ ընտրությունների նախընտրական փուլում արձանագրվել է 43 միջադեպ և խախտում․ «Անկախ դիտորդ»
21.11.2026 | 17:18
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
21.11.2026 | 16:54
Ակրոպոլիսի թանգարանում բացվել է հին Հայաստանին նվիրված բացառիկ ցուցահանդես
21.11.2026 | 16:37
Հրդեհ Եղվարդ քաղաքում. հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի հարակից բնակելի տուն
21.11.2026 | 15:35
Վաղը պաշտոնապես կազդարարենք ԹՐԻՓՓ նախագծի մեկնարկը․ Նիկոլ Փաշինյան
21.11.2026 | 15:08
Նոյեմբերի 22-ին և 25-ին Հայաստանում սպասվում են ինտենսիվ տեղումներ և ուժեղ քամի
Բոլորը

Պաղեստինյան ՀԱՄԱՍ ահաբեկչական խմբավորումը հոկտեմբերի 7-ին Իսրայելի վրա հարձակման ժամանակ հրթիռով հարձակվել է Երուսաղեմից 42 կմ հեռավորությամբ գտնվող Սդոտ Միխա ռազմաբազայի վրա, որտեղ պահվում է իսրայելական միջուկային զենքը։ Այս մասին հայտնում է The New York Times-ը։

Ամերիկացի գիտնականների ֆեդերացիայի միջուկային տեղեկատվության նախագծի տնօրեն Հանս Քրիստենսենն ասել է, որ տարածքում, հնարավոր է, տեղակայված են եղել 25-ից 50 իսրայելական Jericho միջուկային զենքի արձակման կայաններ: Սակայն միջուկային զենքը, ամենայն հավանականությամբ, չի տուժել, թեև հրթիռային հարվածից բռնկում է սկսվել մոտակա տարածքում։

«Այդ մարտագլխիկները, ամենայն հավանականությամբ, պահվում են բազայից մի փոքր հեռու գտնվող առանձին վայրում, ուստի հարձակման ժամանակ դրանք վտանգի տակ չեն եղել»,- ասել է փորձագետը։

Սա առաջին հայտնի դեպքն է, երբ Իսրայելի հակառակորդները հարվածներ են հասցրել այն վայրին, որտեղ կարող էր պահվել Թել Ավիվի միջուկային զենքը: Արդյո՞ք հարվածը պատահական է եղել, թե՞ ՀԱՄԱՍ-ը հստակ իմացել է նպատակակետը, դեռևս հայտնի չէ: