Բալկանյան երկրների ընդունումը ԵՄ բխում է կառույցի շահերից․ Բերբոք

Լուրեր

07.10.2026 | 14:45
Արմավիրի մարզում հրդեհային անվտանգության խախտումների պատճառով 4 գազաբենզալցակայան կապարակնքվել է
07.10.2026 | 14:37
«Էրեբունի-Երևան 2808»-ի միջոցառումներով պայմանավորված մի շարք փողոցներ կփակվեն
07.10.2026 | 14:35
«Գիտուժ»-ը ահազանգում է․ 2027-ի բյուջեի նախագծում գիտության ռազմավարությամբ նախատեսված ծրագրերը ներառված չեն
07.10.2026 | 14:29
Սեպտեմբերին Հայաստան է այցելել 290 հազար զբոսաշրջիկ․ Պապոյան
07.10.2026 | 14:23
Հարավային Կովկասում կայուն խաղաղության հեռանկարն ավելի իրատեսական է թվում, քան նախկինում․ Չավուշօղլու
07.10.2026 | 14:11
Վենսը հայտարարել է, որ պատերազմին վերջ տալու համար Իրանը պետք է կրճատի ուրանի հարստացումը
07.10.2026 | 14:08
«Այդ հույսով էլ մնացեք». Եղիշե Մելիքյանը՝ հնարավոր հրաժարականի մասին
07.10.2026 | 14:02
Պուտինն ու Փաշինյանը քննարկել են օրակարգային հարցեր
07.10.2026 | 13:54
Միրզոյանի նախագահությամբ տեղի է ունեցել ՅՈՒՆԵՍԿՕ-ի Հայաստանի ազգային հանձնաժողովի նիստը
07.10.2026 | 13:45
Հայաստանի հետ փաստացի խաղաղությունը դեռ չի նշանակում խաղաղության գործընթացի ավարտ․ Ալիևի ներկայացուցիչ
07.10.2026 | 13:41
Թոմաս Տուխելը ռեկորդ է գրանցել Անգլիայի հավաքականում
07.10.2026 | 13:32
Դելին ու Երևանը քննարկում են Հայաստանում Pinaka Mk-II-ի արտադրության և հավաքման հնարավորությունը․ հնդկական ԶԼՄ
07.10.2026 | 13:24
Մոսկվայում ԱՄՆ դեսպանատունն առողջապահական տագնապ է տարածել՝ ամերիկացիներին կոչ անելով չմեկնել ՌԴ
07.10.2026 | 13:16
Վարդաձորի դպրոցի միջադեպը կուսումնասիրեն, ուսուցչուհուն կարող են զրկել մանկավարժական գործունեության իրավունքից
07.10.2026 | 13:13
«Շնորհակալ եմ Աստծուն, որ արգենտինացի եմ». Մեսիի հուզիչ խոսքը հրաժեշտի խաղից հետո
Բոլորը

Գերմանիայի արտաքին գործերի նախարար Անալենա Բերբոքը, ինչպես նախկինում, Արևմտյան Բալկանների երկրների ընդգրկումը ԵՄ կազմում կարևոր ներդրում է համարում Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմի ֆոնին, որը շարունակվում է շուրջ երկու տարի, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

«Սրանք դատարկ խոսքեր չեն, դա ելնում է մեր անվտանգության շահերից։ Հաշվի առնելով ՌԴ-ի իմպերիալիզմը Եվրոպայի կենտրոնում՝ ԵՄ-ն չի կարող իրեն թույլ տալ ունենալ «գորշ գոտիներ»»,- ասել է գերմանացի պաշտոնյան մեկօրյա այցով Սլովենիա մեկնելուց առաջ:

«Աշխարհում, որտեղ ճգնաժամերն ու հակամարտությունները մեկը մյուսի վրա են կուտակվում Եվրոպայի անմիջական մոտակայքում, երկրներին անհրաժեշտ է ԵՄ-ի միասնությունը, որը կգործի արագ և վճռականորեն և կմնա բոլորիս անվտանգության խարիսխը Եվրոպայում»,- բացատրել է Բերբոքը:

Նրա խոսքով՝ ԵՄ-ին անդամակցելու համար անհրաժեշտ է բարեփոխումներ իրականացնել այն երկրներում, որոնք «ցանկանում են դառնալ եվրոպական ընտանիքի մաս»։

«Միևնույն ժամանակ, ԵՄ-ն պետք է տեր կանգնի իր խոսքին և կատարի հաջորդ քայլերը ընդլայնման գործընթացում, երբ կատարվեն բոլոր պայմանները»,- հավելել է նախարարը։