Հայտնի են Հայաստանի ազատ և հունահռոմեական ոճի ըմբշամարտի առաջնության հաղթողները

Լուրեր

29.10.2026 | 15:19
Իսպանիայում եռօրյա սուգ է սկսվել գնացքների մահաբեր վթարից հետո․ երկրում բողոքի ցույց է անցկացվել
29.10.2026 | 15:10
Փաշինյանն աջակցել է ՔՊ-ականներին ԱԺ-ում ծեծկռտուքի հետ կապված // Գագիկ Խաչատրյանը կմնա կալանքի տակ․ ԼՈՒՐԵՐ
29.10.2026 | 15:10
Կարեն Առուստամյանն ընտրվեց Հաշվեքննիչ պալատի անդամ
29.10.2026 | 15:04
Նարեկ Կարապետյանը հարձակվեց և խփեց. ՔՊ խմբակցության քարտուղար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 14:56
Թող վերահսկեն իրենց «մեծ ֆեյքին»՝ Տարոն Չախոյանին․ Աննա Գրիգորյանը` ծեծկռտուքի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 14:50
Կայացել է ուշուի Հայաստանի առաջնությունը
29.10.2026 | 14:44
Իրենք հրահրել են, հարվածել և երևաց` ովքեր ծեծ կերան. Արուսյակ Մանավազյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 14:37
Դուք ուժեղ չեք․ կռիվ մի սարքեք՝ չեք ծեծվի․ Վահագն Ալեքսանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 14:32
Բոլորին պարզ է` ով է սադրիչը. Նարեկ Կարապետյանն արձագանքեց ՔՊ-ականների պնդումներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 14:28
Երևանում կոյուղագծի անցկացման աշխատանքների ժամանակ փլուզում է տեղի ունեցել․ մեկ մարդ մահացել է
29.10.2026 | 14:26
Մեր խոսույթի ու պահվածքի վերանայման հարց կա. Անդրանիկ Քոչարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 14:20
Մի բոլ սեռական բնույթի հայհոյանքներ եք տվել․ Կոնջորյանը՝ Կարապետյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 14:13
էդ տրամաբանությամբ Էդգար Ղազարյանը օրը մի քանի անգամ պիտի ծեծ ուտի․ Աղաջանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 14:06
Ռուբեն Ռուբինյանի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
29.10.2026 | 14:06
Ես տեսել եմ ոնց ա եղել. եթե մեկը մտածում է` կարող է պատգամավորին խփի, այդ ձեռքը կջարդենք. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Դեկտեմբերի 2-ին և 4-ին կայացել են Հայաստանի ազատ և հունահռոմեական ոճի ըմբշամարտի մեծահասակների առաջնությունները․ տեղեկացնում են ՀՀ ԿԳՄՍՆ-ից։

Ազատ ոճի ըմբշամարտի առաջնությունը կայացել է Արտաշատի Ռաֆիկ Գոլեցյանի անվան մարզադպրոցում: Ըստ քաշային կարգերի Հայաստանի չեմպիոններ են դարձել` Մանվել Խնձրցյանը (57 կգ), Մեժլում Մեժլումյանը (61 կգ), Անդրանիկ Ավետիսյանը (65 կգ), Գևորգ Մխեյանը (70 կգ), Հայկ Պապիկյանը (74 կգ), Արման Ավագյանը (79 կգ), Ռազմիկ Եփրեմյանը (86 կգ), Իգոր Սարկիսյանը (92 կգ), Գուրգեն Սիմոնյանը (97 կգ), Մարտին Սիմոնյանը (125 կգ):

Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի առաջնությունն անցկացվել է Երևանի «Դինամո» մարզադահլիճում:

Հունահռոմեական ոճի ըմբիշներից ըստ քաշային կարգերի Հայաստանի չեմպիոններ են հռչակվել Մանվել Խաչատրյանը (55 կգ), Գևորգ Ղարիբյանը (60 կգ), Հրաչյա Պողոսյանը (63 կգ), Սահակ Հովհաննիսյանը (67 կգ), Աշոտ Խաչատրյանը (72 կգ), Հենրիկ Գևորգյանը (77 կգ), Կարեն Խաչատրյանը (82 կգ), Գևորգ Թադևոսյանը (87 կգ), Հայկ Խլոյանը (97 կգ) և Դավիթ Օվասափյանը (130 կգ):

Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Բաբալարյանն առանձնացրել է հատկապես երիտասարդ ըմբիշների հաջող ելույթները Հայաստանի առաջնությունում:

«55 կգ քաշային կարգում Մանվել Խաչատրյանը հաճելիորեն զարմացրեց և արդեն իր ուրույն տեղն ապահովեց Ազգային հավաքականում: Մանվելը նոր է սկսել հանդես գալ մեծահասակների պայքարում և բավականին հաջող ելույթներ ունեցավ՝ տանելով շատ վստահ հաղթանակներ: 72 կգ քաշային կարգում Աշոտ Խաչատրյանը ևս գոհացրեց. փոխել է քաշային կարգը ու այսօր կարողացավ հաղթել շատ փորձառու ըմբիշների: Ընդհանուր առմամբ, կան երիտասարդ, խոստումնալից մարզիկներ. կարծում եմ՝ Օլիմպիական խաղերից հետո արդեն աստիճանաբար կարող ենք մտածել սերնդափոխության մասին»,- ընդգծել է Արմեն Բաբալարյանը:

Նրա տեղեկացմամբ՝ Հայաստանի առաջնությանը շուրջ 80 ըմբիշ է մասնակցել:

«Առաջնությունը նորմալ է անցել, մրցավարական աշխատանքն էլ այս անգամ իսկապես բարձր մակարդակի վրա էր: Հայաստանի առաջնությունից ազատված էին օլիմպիական վարկանիշներ նվաճած Արթուր Ալեքսանյանը, Մալխաս Ամոյանը և Սլավիկ Գալստյանը: Եվս երեք քաշային կարգերում մասնակցելու ենք վարկանիշային մրցումների»,- ասել է Արմեն Բաբալարյանն ու տեղեկացրել, որ առաջնության արդյունքներով ձևավորվելու է Հայաստանի հավաքականը, որը կմասնակցի Ռումինիայում 2024 թվականի փետրվարին կայանալիք Եվրոպայի առաջնությանը:

Նախապատրաստվելով Եվրոպայի առաջնությանը՝ Հայաստանի հավաքականը դեկտեմբերից երեք ուսումնամարզական հավաք կանցկացնի. առաջինը՝ Ծաղկաձորում, երկրորդը՝ Երևանում կամ Գյումրիում, իսկ վերջինը՝ Օլիմպավանում: