Մոսկվան հուսով է, որ Ալիևը կմասնակցի Պետերբուրգում ԱՊՀ գագաթնաժողովին․ Լավրովը՝ Բայրամովին

Լուրեր

15.09.2026 | 17:56
Ըստ ՔԿ-ի՝ Տաթևի վարչական ղեկավար Գոռ Մինասյանը անասնապահին տարիներ շարունակ հարկադրել է անվճար աշխատել
15.09.2026 | 17:53
Հայտնի է՝ որ ստադիոններն են ընդունելու եվրագավաթների եզրափակիչներն առաջիկա տարիներին
15.09.2026 | 17:45
Ռուբինյանին առաջարկում եմ պատվիրակություն ձևավորել և մեկնել Բաքու, հանդիպել պատանդներին․ Վարդանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 17:38
Մեկնարկել է Հայաստան – Չեռնոգորիա հանդիպման տոմսերի վաճառքը
15.09.2026 | 17:33
Աջակցում ենք ՀՀ-ի հետ խաղաղությանը․ Հաքան Ֆիդանը՝ Բաքվում
15.09.2026 | 17:29
Հունվար-օգոստոսին Ադրբեջանից Հայաստան է արտահանվել 17 մլն 602,76 հազար դոլարի արտադրանք
15.09.2026 | 17:17
Հանցավոր ծագում ունեցող 75 մլն դրամ է փոխանցվել պետական բյուջե
15.09.2026 | 17:06
Ռուբեն Ռուբինյանն ընդունել է Բունդեսթագի պատվիրակությանը
15.09.2026 | 16:53
Ըստ ՔԿ-ի՝ տղամարդը կնոջը դուրս է գցել ընթացող մեքենայից՝ 4-ամյա դստեր ներկայությամբ
15.09.2026 | 16:49
ՀՀՇ-ի ծիլերից ծնվեց մեկը, որը իր խոսույթով չի տարբերվում թուրքերից․ Խաչատրյանը՝ Եղոյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 16:42
Թուրքիա-Նախիջևան երկաթուղու 42 կիլոմետրանոց հատվածն անցնում է Հայաստանի տարածքով․ Բայրամովը կրկին «Զանգեզուրի միջանցքից» է խոսել
15.09.2026 | 16:30
ԱԺ-ում հայտարարությունների ժամ է. ՈՒՂԻՂ
15.09.2026 | 16:26
«Վալդայ» ակումբի նիստն ուկրաինական հարվածների սպառնալիքի պատճառով Սոչիից տեղափոխվել է Մոսկվայի մարզ․ FT
15.09.2026 | 16:23
Ես Բաքու գնալու կոչ չեմ արել ՄԻՊ-ին. Լիլիթ Գալստյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 16:11
Վարդան Ղուկասյանն ասել ա՝ «Ով միութենական պետությանը դեմ ա, թրքահպատակ շան տղա ա»․ Վահագն Ալեքսանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ռուսական կողմը հուսով է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կմասնակցի Անկախ Պետությունների Համագործակցության (ԱՊՀ) ոչ պաշտոնական գագաթնաժողովին, որը տեղի կունենա Սանկտ Պետերբուրգում։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ բանակցությունների մեկնարկին։

«Ավանդույթի համաձայն՝ Սուրբ Ծննդյան տոների սկզբում Սանկտ Պետերբուգում տեղի կունենա Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստը և ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովը, որտեղ մենք հուսով ենք տեսնել, ինչպես եղել է նախորդ տարիներին, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին»,- ասել է Լավրովը։

Նա նշել է, որ դեկտեմբերի 18-ին էլ Մոսկվայում Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովը մասնակցելու է ԱՊՀ երկրների կառավարությունների ղեկավարների հանդիպմանը։

ՌԴ ԱԳ նախարարը նաև հավելել է, թե տարածաշրջանային «3+3» հարթակն արդեն ավելի ու ավելի խոստումնալից է դառնում։

«Արդեն բովանդակություն է ստանում Իլհամ Ալիևի նախաձեռնությունը, այսպես կոչված, «3+3» տարածաշրջանային հարթակի ձևավորման վերաբերյալ՝ հարավկովկասյան երեք երկրները և նրանց երեք հարևանները։ Սա նույնպես խոստումնալից ձևաչափ է։ Ուրախ կլինեմ լսել ձեր գնահատականները այս ուղղությամբ հետագա քայլերի մասին»,- ասել է Լավրովը։

Ռուսաստանցի պաշտոնյան նշել է, որ հանդիպմանը կարծիքներ են փոխանակելու նաև հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման վերաբերյալ։

Էմմա Չոբանյան