Ռուսաստանը հայտարարել է Ղրիմի ուղղությամբ ԱԹՍ-ների զանգվածային հարձակման փորձի մասին

Լուրեր

07.10.2026 | 14:29
Սեպտեմբերին Հայաստան է այցելել 290 հազար զբոսաշրջիկ․ Պապոյան
07.10.2026 | 14:23
Հարավային Կովկասում կայուն խաղաղության հեռանկարն ավելի իրատեսական է թվում, քան նախկինում․ Չավուշօղլու
07.10.2026 | 14:11
Վենսը հայտարարել է, որ պատերազմին վերջ տալու համար Իրանը պետք է կրճատի ուրանի հարստացումը
07.10.2026 | 14:08
«Այդ հույսով էլ մնացեք». Եղիշե Մելիքյանը՝ հնարավոր հրաժարականի մասին
07.10.2026 | 14:02
Պուտինն ու Փաշինյանը քննարկել են օրակարգային հարցեր
07.10.2026 | 13:54
Միրզոյանի նախագահությամբ տեղի է ունեցել ՅՈՒՆԵՍԿՕ-ի Հայաստանի ազգային հանձնաժողովի նիստը
07.10.2026 | 13:45
Հայաստանի հետ փաստացի խաղաղությունը դեռ չի նշանակում խաղաղության գործընթացի ավարտ․ Ալիևի ներկայացուցիչ
07.10.2026 | 13:41
Թոմաս Տուխելը ռեկորդ է գրանցել Անգլիայի հավաքականում
07.10.2026 | 13:32
Դելին ու Երևանը քննարկում են Հայաստանում Pinaka Mk-II-ի արտադրության և հավաքման հնարավորությունը․ հնդկական ԶԼՄ
07.10.2026 | 13:24
Մոսկվայում ԱՄՆ դեսպանատունն առողջապահական տագնապ է տարածել՝ ամերիկացիներին կոչ անելով չմեկնել ՌԴ
07.10.2026 | 13:16
Վարդաձորի դպրոցի միջադեպը կուսումնասիրեն, ուսուցչուհուն կարող են զրկել մանկավարժական գործունեության իրավունքից
07.10.2026 | 13:13
«Շնորհակալ եմ Աստծուն, որ արգենտինացի եմ». Մեսիի հուզիչ խոսքը հրաժեշտի խաղից հետո
07.10.2026 | 13:05
Կառուցապատողներին հիշեցրել են՝ գնման իրավունքի պայմանագրերում սպառողների իրավունքները խախտող պայմաններ չեն կարող լինել
07.10.2026 | 12:56
Կոստանյանը ներկայացրել է ենթակառուցվածքների ապաշրջափակմամբ ստեղծվող տնտեսական հնարավորությունները
07.10.2026 | 12:47
Դատախազությունը պահանջում է ՊԵԿ նախկին պաշտոնյայից հօգուտ պետության բռնագանձել 3 անշարժ գույք, մեքենա և շուրջ 450 մլն դրամ
Բոլորը

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը պնդում է, որ բռնակցված Ղրիմը երեքշաբթի գիշերը և առավոտյան ենթարկվել է անօդաչու թռչող սարքերի զանգվածային հարձակման, փոխանցում է BBC-ի ռուսական ծառայությունը։
Նախարարության առաջին հայտարարությունը հրապարակվել է Մոսկվայի ժամանակով ժամը 6:00-ին մոտ․ ըստ այդ հաղորդագրության՝ գիշերը ոչնչացվել է 22 անօդաչու թռչող սարք, ևս 13-ը խոցվել է Ազովի ծովի և թերակղզու վրա։
Մեկ ժամ չանցած հրապարակվել է մամուլի նոր հաղորդագրություն, ըստ որի՝ ժամը 6:00-ի սահմաններում «ճնշվել» է Ղրիմի վրա ավիացիոն տիպի անօդաչու թռչող սարքի հարձակում իրականացնելու հերթական փորձը, հակաօդային պաշտպանության համակարգերը խոցել են չորս անօդաչու թռչող սարքեր, ևս երկուսը ոչնչացվել է Ազովի ծովում:
Այսպիսով՝ Ռուսաստանի պաշտպանության նախարարության տվյալներով՝ հարձակմանը մասնակցել է ընդհանուր առմամբ 41 անօդաչու թռչող սարք։ Գիշերը Ղրիմի կամրջով երթևեկությունը դադարեցվել է:
Ռուսաստանի կողմից նշանակված Խերսոնի շրջանի օկուպացված մասի ղեկավար Վլադիմիր Սալդոն ավելի ուշ իր Telegram ալիքում գրել է, որ «թշնամին մտադիր էր հարվածել մեր ՀՕՊ համակարգին, այնուհետև հարձակվել վառելիքի պահեստավորման և այլ կարևոր օբյեկտների վրա»:
Պաշտոնական Կիևը մինչ այս չի մեկնաբանել ռուսական կողմի պնդումները, որ ՌԴ-ի Ուկրաինա ներխուժումից հետո 2014 թվականին անեքսիայի ենթարկված Ղրիմը պարբերաբար հրթիռային և ԱԹՍ-ների հարձակումների է ենթարկվում։