Հայ բռնցքամարտիկները 10 մեդալ են ապահովել ավագ տարիքի պատանիների ԱԱ-ում. այսօր կիսաեզրափակիչներն են

Լուրեր

07.10.2026 | 09:45
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 7-ի դրությամբ
07.10.2026 | 09:30
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
06.10.2026 | 23:28
Կենսաչափական տվյալները պետության ինքնիշխան և ամբողջական լիազորության ներքո են, մասնավորը չունի հասանելիություն տվյալների բազային․ ՆԳՆ
06.10.2026 | 23:14
Դեսպան Մկրտչյանը Վաշինգտոնում հյուրընկալել է Նոբելյան մրցանակի դափնեկիր Քայլաշ Սաթյարթիին
06.10.2026 | 22:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.10.2026 | 22:37
Թարմացվել է Ադրբեջանում քաղբանտարկյալների ցուցակը․ դրանում ներառված է 322 անձ
06.10.2026 | 22:22
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
06.10.2026 | 22:08
Եթե ասենք` գերի տվեք, որ զինվորին տանք, վաղը մեզնից զինվոր անցնի, ո՞ւմ ենք տալու. Փաշինյանն առաջին անգամ խոսեց ՀՀ ներթափանցած ադրբեջանցի զինվորի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 22:00
Ինչո՞ւ ՌԴ-ն չօգնեց ՀՀ-ին, ի՞նչ եղավ Արցախի հետ․ զրույց Արմեն Գրիգորյանի հետ՝ պաշտոնը թողնելուց հետո․ ՏԵՍՆՅՈՒԹ
06.10.2026 | 21:45
Հայկ Սարգսյանը հեռացվել է ՔՊ-ից
06.10.2026 | 21:30
Գերմանիայի ԱԳ նախարարը զգուշացրել է Վրաստանի, Մոլդովայի և Բալթյան երկրների համար Ռուսաստանի սպառնալիքի մասին
06.10.2026 | 21:16
Ավանեսյանը այցելել է Շաքիում վիրավորված Անի Ավետիսյանի ընտանիքին
06.10.2026 | 21:03
24 ժամ ջուր չի լինի Դիլիջանի մի շարք հասցեներում
06.10.2026 | 20:50
ՌԴ-ի, Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածություններն արդիական են նաև հիմա․ ՌԴ ԱԳՆ
06.10.2026 | 20:38
Հայաստանն իսկապես մեծ քայլերով շարժվում է դեպի ԵՄ․ Մարթա Կոս․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Երևանի «Միկա» մարզահամալիրում ավարտին մոտեցող բռնցքամարտի ավագ տարիքի պատանիների աշխարհի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչներն ապահովել են 10 մեդալ․ տեղեկացնում են ՀՀ ԿԳՄՍՆ-ից։

Քառորդ եզրափակիչների արդյունքներով աշխարհի պատանեկան առաջնության կիսաեզրափակիչ են դուրս եկել Հեղինե Պետրոսյանը (48 կգ), տղաների հավաքականից՝ Առնո Դարչինյանը (46 կգ), Վաղարշակ Քեյանը (48 կգ), Տիգրան Հովսեփյանը (50 կգ), Արեն Խառատյանը (52 կգ), Անդրանիկ Մարտիրոսյանը (60 կգ), Արգիշտի Հակոբյանը (66 կգ), Սամվել Սիրամարգյանը (70 կգ), Ալբերտ Հարությունյանը (75 կգ) և Տիգրան Խաչատրյանը (+80 կգ)։

ԱԱ-ի կիսաեզրափակիչները կկայանան այսօր՝ դեկտեմբերի 1-ին, և կմեկնարկեն ժամը 14:00-ից:

Ցերեկվա մրցահերթում 46 կգ քաշային Առնո Դարչինյանը եզրափակչի ուղեգրի համար կմենամարտի Ուզբեկստանի ներկայացուցիչ Աբդուրակհմոն Մախմուդջոնովի հետ, 52 կգ քաշային Արեն Խառատյանի մրցակիցը կլինի Բուլղարիայի ներկայացուցիչ Յանկո Իլյև Մետոդիևը, 66 կգ քաշային Արգիշտի Հակոբյանն ուժերը կչափի ուզբեկ Ակբար Ախմադովի հետ, գերծանր քաշային Տիգրան Խաչատրյանի մրցակիցը կլինի Հնդկաստանի ներկայացուցիչ Հեմանտ Շանգվանը: Աղջիկների հավաքականի անդամ Հեղինե Պետրոսյանը կիսաեզրափակչում կմենամարտի Տայպեի ներկայացուցիչ Շին-Ալ Շենի հետ:

Երեկոյան մրցահերթում՝ ժամը 17:30-ից, ռինգ դուրս կգա Հայաստանի հինգ ներկայացուցիչ: 48 կգ քաշային Վաղարշակ Քեյանը կմենամարտի Ղազախստանի ներկայացուցիչ Նիգման Նիգմետի հետ, 70 կգ քաշային Սամվել Սիրամարգյանը կմենամարտի Ուզբեկստանի ներկայացուցիչ Նորբեկ Աբդուլաևի հետ, 50 կգ քաշային Տիգրան Հովսեփյանի մրցակիցը կլինի հունգարացի Դոմինիկ Գոմբային, 60 կգ քաշային Անդրանիկ Մարտիրոսյանն ուժերը կչափի Հորդանանի ներկայացուցիչ Զադեհ Ակրամ Աբդուլահ Մոհմադի հետ, իսկ 75 կգ քաշային Ալբերտ Հարությունյանը կմենամարտի Դանիել Բանդոմոյի հետ:

Նշենք՝ եզրափակիչները նախատեսված են դեկտեմբերի 3-ին և 4-ին: