Դադարեցրե՛ք ագրեսիան Գազայի հատվածի դեմ, քանի դեռ ուշ չէ. Իրանի ԱԳ նախարար

Լուրեր

06.10.2026 | 23:28
Կենսաչափական տվյալները պետության ինքնիշխան և ամբողջական լիազորության ներքո են, մասնավորը չունի հասանելիություն տվյալների բազային․ ՆԳՆ
06.10.2026 | 23:14
Դեսպան Մկրտչյանը Վաշինգտոնում հյուրընկալել է Նոբելյան մրցանակի դափնեկիր Քայլաշ Սաթյարթիին
06.10.2026 | 22:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.10.2026 | 22:37
Թարմացվել է Ադրբեջանում քաղբանտարկյալների ցուցակը․ դրանում ներառված է 322 անձ
06.10.2026 | 22:22
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
06.10.2026 | 22:08
Եթե ասենք` գերի տվեք, որ զինվորին տանք, վաղը մեզնից զինվոր անցնի, ո՞ւմ ենք տալու. Փաշինյանն առաջին անգամ խոսեց ՀՀ ներթափանցած ադրբեջանցի զինվորի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 22:00
Ինչո՞ւ ՌԴ-ն չօգնեց ՀՀ-ին, ի՞նչ եղավ Արցախի հետ․ զրույց Արմեն Գրիգորյանի հետ՝ պաշտոնը թողնելուց հետո․ ՏԵՍՆՅՈՒԹ
06.10.2026 | 21:45
Հայկ Սարգսյանը հեռացվել է ՔՊ-ից
06.10.2026 | 21:30
Գերմանիայի ԱԳ նախարարը զգուշացրել է Վրաստանի, Մոլդովայի և Բալթյան երկրների համար Ռուսաստանի սպառնալիքի մասին
06.10.2026 | 21:16
Ավանեսյանը այցելել է Շաքիում վիրավորված Անի Ավետիսյանի ընտանիքին
06.10.2026 | 21:03
24 ժամ ջուր չի լինի Դիլիջանի մի շարք հասցեներում
06.10.2026 | 20:50
ՌԴ-ի, Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածություններն արդիական են նաև հիմա․ ՌԴ ԱԳՆ
06.10.2026 | 20:38
Հայաստանն իսկապես մեծ քայլերով շարժվում է դեպի ԵՄ․ Մարթա Կոս․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 20:30
Մոսկվան հայտարարել է, որ դաշնակցային հարաբերությունների վերանայումը կարող է հանգեցնել Հայաստանի համար ռուսական գազի արտոնյալ գնի կորստի
06.10.2026 | 20:22
Հ1–ի գործադիր տնօրենն ու տեղակալը կարգապահական տույժի կենթարկվեն Թաթայի համերգի ցուցադրման համար
Բոլորը

Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը կոչ է արել դադարեցնել մարտերը Գազայում, քանի դեռ «ուշ չէ»։

«Պատանդները չեն կարող ազատվել ռազմական գործողությունների միջոցով, նրանք կարող են միայն մահանալ պայթյունների հետևանքով: Այն փաստը, որ Վաշինգտոնը և Թել Ավիվը որոշեցին շարունակել այս պատերազմը, Գազայի հատվածում և Հորդանան գետի Արևմտյան ափում ցեղասպանության նոր ակտ է նշանավորում: Դադարեցրե՛ք ագրեսիան Գազայի հատվածի դեմ, քանի դեռ ուշ չէ»,- X-ում գրել է Աբդոլլահիանը։

Հիշեցնենք, որ այսօր առավոտյան Իսրայելը հայտարարել է ռազմական գործողությունները վերսկսելու մասին։ Իսրայելի պաշտպանության բանակը ՀԱՄԱՍ-ին մեղադրել է օպերատիվ դադարի պայմանները խախտելու և Իսրայելի տարածքը գնդակոծելու մեջ։

Նշվում է, որ Գազայից մի քանի հրթիռ է արձակվել Իսրայելի տարածքի ուղղությամբ։ Իսրայելական օդուժն իր հերթին ավիահարվածներ է հասցրել պաղեստինյան օբյեկտներին: