Բլինքենը մեկնել է Իսրայելից՝ հրաժարվելով մեկնաբանել ռազմական գործողությունների վերսկսումը․ WP

Լուրեր

23.07.2026 | 19:00
Լայնամասշտաբ պատերազմի վտանգ կա Իրանի և ԱՄՆ-ի միջև․ Հորմուզի նեղուցը դարձել է նոր «միջուկային ծրագիր»․ Գեորգի Միրզաբեկյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.07.2026 | 18:53
Factor TV-ի հրապարակումից հետո մանկատանը հացադուլի մեջ գտնվող 15-ամյա տղան և նրա քույրը վերադարձվել են հորը
23.07.2026 | 18:51
Զելենսկին Ֆեդորովին առաջարկել է ռազմական նորարարությունների գծով փոխվարչապետի պաշտոնը
23.07.2026 | 18:40
Նավթի գինը մայիսից ի վեր առաջին անգամ գերազանցել է 100 դոլարը
23.07.2026 | 18:28
Վահան Կոստանյանը Փարիզում քննարկել է Հայաստանի համար եվրոպական շուկայի հասանելիության ընդլայնումը
23.07.2026 | 18:19
ՄԻՊ-ը Կապանի համայնքապետ Գևորգ Փարսյանի հետ քննարկել է մարդու իրավունքներին վերաբերող խնդիրները
23.07.2026 | 18:18
Արդեն որոշել եք՝ ԱԺ նիստին գնամ ոստիկանների ուղեկցությամբ. Արթուր Սարգսյանը վրդովվեց և լքեց նիստերի դալիճը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.07.2026 | 18:10
Քարիմ Ադեյեմին` «Բարսելոնայի» ֆուտբոլիստ
23.07.2026 | 18:10
«Սրբազան պայքարի» գործով Իգոր Սարգսյանի տնային կալանքը փոխվեց // Մոսկվայի մոտ Սու-57 է կործանվել․ ԼՈՒՐԵՐ
23.07.2026 | 18:03
ՀԿ-ները ԶՈւ-ում մահվան դեպքերի առնչությամբ արդյունավետ քննություն և համակարգային բարեփոխումներ են պահանջում
23.07.2026 | 17:55
660,000 ֆունտ՝ միջազգային դատարաններում Հայաստանի շահերի պաշտպանության համար
23.07.2026 | 17:46
Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն Իրանին կպատասխանատվության կենթարկի Հորմուզի նեղուցում հութիների ապագա հարձակումների համար
23.07.2026 | 17:37
Չեմ նեղվել, որ 1 տարի է՝ կալանքի տակ եմ, բողոք չունեմ. Արթուր Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.07.2026 | 17:28
Առինջում բարձր լարման գծերի տակ գտնվող ինքնակամ կառույցները կապարակնքվել են․ ՔԿ
23.07.2026 | 17:23
Արման Ծառուկյանը ռևանշ մենամարտ կանցկացնի Չարլզ Օլիվեյրայի հետ. աղբյուր
Բոլորը

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը, որն այցով Իսրայելում էր, հրաժարվել է մեկնաբանել հրեական պետության և պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման միջև ռազմական գործողությունների դադարի ավարտը։ Այս մասին գրում է The Washington Post-ը (WP), որի լրագրողը Բլինքենին ուղեկցել է Մերձավոր Արևելք կատարած ուղևորության ժամանակ։

Պարբերականի տվյալներով՝ Գազայի հատվածում գործողությունները վերսկսելու մասին Իսրայելի պաշտպանության բանակի հայտարարությունն արվել է այն պահին, երբ Բլինքենի ավտոշարասյունը լքել է հյուրանոցը։ Երբ լրագրողներն ինքնաթիռում նրան հարցրել են մարտերի վերսկսման մասին, ԱՄՆ պետքարտուղարը հրաժարվել է մեկնաբանել, նշում է թերթը։

Ավելի վաղ Իսրայելի «Կան» պետական ռադիոն հայտնել էր, որ Բլինքենն ավարտել է Իսրայել կատարած այցը և մեկնել Արաբական Միացյալ Էմիրություններ։ Դուբայում նա մտադիր է մասնակցել արաբական երկրների հետ քննարկումներին՝ կլիմայի և անկլավի ապագայի թեմայով։ Ըստ ռադիոկայանի՝ դա տեղի է ունեցել Գազայի հատվածում ռազմական գործողությունների վերսկսումից «մի քանի րոպե» անց՝ ՀԱՄԱՍ շարժման կողմից զինադադարի խզումից հետո։

Նոյեմբերի 30-ին ԱՄՆ պետքարտուղարն ասել է, որ ամերիկյան վարչակազմը Մերձավոր Արևելքում իր առաջնային նպատակն է համարում Գազայի հատվածում մարդասիրական դադարի երկարաձգումը՝ պատանդներին ազատելու և օգնություն տրամադրելու նպատակով։

Ամերիկյան լրատվամիջոցների փոխանցմամբ՝ կողմերը դեռևս բանակցություններ են վարում դադարը վերսկսելու և պատանդների հնարավոր փոխանակման շուրջ՝ չնայած ուրբաթ օրը ռազմական գործողությունների շարունակմանը։